Tuesday 4 February 2014

Ֆրանց Ֆերդինանդ/Archduke Franz Ferdinand of Austria/


Ֆրանց Ֆերդինանդ
Ֆրանց Ֆերդինանդը ծնվել է 1863 թվականին Ասվտրիայի թագավորությունում,Գրաց քաղաքում:/Վիեննայից հետո 2րդ մեծ քաղաքն է Ավստրիայում/
Նա արևելյան Ավստրիայի դուքսն էր,/Ավստրո-Հունգարիայի/ և Հունգարիայի ու Բոհեմիայի/Չեխիայի/ թագաժառանգը:
Նրա մահը պատճառ հանդիասցավ առաջին համաշխարհային պատերազմի:Նրան սպանությունը  Սարաևոյում/Բոսնիա-Հերցոգովինայի մայրաքաղաք/ դրդապատճառ դարձավ  Սերբիայի դեմ պատերազմի:Սա իր մեջ ներառեց Գերմանիան,Ավստրո-Հունգարիան և ի վերջո վերածվց համաշխարհային պատերազմի:/1914 հուլիսի 28 -1918 նոյեմբերի 11 /
Ինչպես նշվեց վերևում նա ծնվել է Գրացում,Ավստրիայում:Նա  Archduke Karl Ludwig/Կառլ Լյուդվիգ/ մեծ որդին էր:Նրա  հոր 2րդ կինն էր՝ թագուհի Maria Annunciata of Bourbon-Two Sicilies:Երբ նա 11 տարեկան էր,նրա զարմիկ   Francis V of Modenaն մահացավ:Նրա անունը կնքել են իր զարմիկի որոշմամբ:Ֆրանց Ֆերդինանդը այնուամենայնիվ դարձավ ամենահայտնի մարդականցից մեկը Ավստրիայում:
1889 թվականին Ֆրանց Ֆերդինադի կյաքը կտրուկ փոխվեց:Նրա զարմիկ Crown Prince Rudolfը ինքնասպան է եղել իր որսորդական տանը  Mayerlingում:Սա հնարավորություն տվեց Ֆերդինանդի հորը դառնալ գահի առաջին հավակնորդը:Նրա հայրը Կառլ Լյուդվիգը անմիջապես հրաժարվեց գահից Ֆերդինադի համար,և մահացավ 1896 թվականին տիֆից:Այդ պահից սկսած Ֆրանց Ֆերդինանդը որոշեց ամեն աշխատել գահը ստանալու համար,ջանքեր չխնայել:Չնայած այդ ամենին նա հասցնում էր նաև իր անձնական կյանքով զբաղվել,ճանապարհորդել ինչպես նաև իր ամենասիրելի զբաղմունքը՝ որսալ եղնիկներ և ջայլամ:
Ֆրանց Ֆերդինանտը ինչպես յուրաքանչյուր անզվական տղամարդ զինվորական ծառայություն է անցել Ավստրո-Հունգարական բանակում:Նա կարճ ժամանակահատվածում արժանացել է լեյտենանտի,կապիտանի,գնդապետի և ի վերջո Մայոր Գեներալի:
1894 թվականին հանդիպել է կոմսուհի  Sophie Chotekին պարահադեսի ժամանակ Պրահայում:Նա խորապես տարվում է Սոֆին և սիրհարվում նրան:Սակայն այստեղ մի շարք դժվարություններ են ի հայտ գալիս:Սոֆին թեպետ ազնվական չեր սակայն այդ խավի մեջ տեղ ուներ ի շնորհիվ իր բարեկամների ու ընկերների:Այդ ընթացքում անախորժություններ են առաջանում Ֆրանց Ֆերդինանդի և հորեղբայր Ֆրանց Ժոզեֆի միջև:Դա է պատճառ հանդիսանում Ֆերդինանդի ամուսնության ձգձմանը:Ի վերջո այս հարցի լուծման համար իրենց մասնակցությունն են ունենում Հռոմի պապ Լեո 8րդի, Ռուսաստանի ցար Նիկոլայ 2րդի և Գերմանիայի թագավոր Վիլհեմ 2րդի ներկայացուցիչները:Ըստ նրանց այդ լարված իրավիճակը վնաս էր միապետությանը:
Ի վերջո 1899ին Ֆրանզ Ժոզեֆը համաձայնում է Ֆրանզ Ֆերդինանտի ամուսնությանը Սոֆիի հետ,բայց միայն այն պայմանով,որ Սոֆին չի ստանալու թագուհու կոչում և ոչ էլ որևէ արտոնություններ/կոչումններ/:Նա առաջարկում է մորգանիկ ամուսնություն/դա ամուսնություն է բարձր խաղվի և ցածր խավի ներկայացուցինչերի մեջ,այժմ այն կոչվում է ձախ ձեռքով ամուսնություն:Այս ամուսնությունից ո՛չ կինը,ո՛չ երեխաները չեն ստանում հոր առտոնությունները/
Ի վերջո ամուսնությունը տեղի ունեցավ 1900 թվականին հուլիսի 1ին,Բոհեմիայում:Այդ հարսանիքին ներկա չէին ազնվական դասի մարդիկ այդ թվում և Ժոզեֆ Ֆերդինանտը,քանի որ նա հրաժարվել էր իր կնոջը զրկել բոլոր հնարավորություններից:Իսկ նրա ըտանիքի անդամներից ներկա էին միայն իր խորդ մայրը աղջիկների հետ:Անգամ հարազատ եղբայները չմասնակցեցին նրա հարսանիքին:Ինչևէ ամուսնությունը կայացավ և բարեհաջող սակայն հետագայում Սոֆին մեղադրում էին իր ամուսնու կողքին չլինելու,նրանից հեռու մնալու մեջ:
Ֆրանց Ֆերդինանդը և իր ընտանիքը

Նրա երեխաներն են՝ թագուհի Sophie of Hohenberg (1901–1990),դուքս Maximilian, Duke of Hohenberg (1902–1962),թագուհի Ernst of Hohenberg (1904–1954):
 Եվ 1908ին նոր ծնված երեխա որին այրեցին  Artstetten ամրոցում ծնողների աչքի առաջ:
Ըստ գերմանացի պատմաբան Michael Freundը նկարագրում է Ֆրանց Ֆերդինանտին որպես մի մարդու ով անսպառ էնէրգիայի տեր է,խիստ տեսակետնրում ու էմոցիաներում:Նա ստվեր է գցել կոպտության,բռնության և վատ արարքների վրա:Մի խոսքով նրան նկարագրում են ազնիվ և հաղթանակների ձգտող,ինչը դրսևորվել է այդ ժամանակներում Ավստրիայի համար:
Ֆրանզ Ֆերդինանդի սպասավորը պատմել է,որ նրա և հորեղբայր Ֆրանզ Ժոզեֆի խոսակցությունները միշտ տեղի են ունեցել աղմուկով և  գոռգոռոցներով:Եթե անգամ դրանք վերաբերել են քաղաքաշինությանն ու ճարտարապետությանը:
Ֆերդինանտը թեև աբսալուտիստ էր,բայց նաև բնատուր խելքի տեր էր:Նա ուներ մի շարք հետաքրքրություններ,զբաղմունքներ:Անգամ զբաղվում էր ճարտարապետությամբ:
Ավստրո-Հունգարիայի ֆեդերալիզացիայի քարտեզը  նախագծված դուքս Ֆրանց Ֆերդինանդի կողմից,անդամ երկների և բաժանված առաջնորդների հետ 

Ֆրանց Ֆերդինադի արյունոտ վերնազգեստը ,որով սպանվել է

նամականիշ Ֆրանց  Ֆերդինանդի և նրա կնոջ Սոֆիի պատկերով

Saturday 12 October 2013

Փոփոխություն


-Դեռ տերևները կանաչ են,իսկ ես սպասում եմ դրանց գունավորմանը:
-Ու՞ր ես շտապում,կգունավորվեն/ցրված տեսքով/
-Ինչ-որ բա՞ն է պատահել…
-Կխոսենք…/հեռանալով/
Քայլերն արագացան,ուղղությունն անհայտ է դրության պես:Իրականում հեռանալն ու անիմաստ թափառելն իրավիճակի լավագույն ընտրությունը չէր,ինչևէ երևի մենակ մնալու անհագ ցանկությւոնն էր երևի նման պահվածքի պատճառը:
Քայլերի արագ ու անհավասար լինելուն զուգահեռ 2 բան էր մաշում նրա սիրտը տաբատի շրշյունն ու  մտքերի խառնիխուռն վիչճակը:Առաջինը տանջում էր անգամ քայլերը դանդաղեցնելուց,երկրորդի մասին լավ է չմտծել:
Ահա և կանաչ լույսը,շարժվում ենք առաջ.ուժեղ ազդանշան և մի վայրկյան սառը ժպիտը դեմքին նայում է շոիրջբոլորը…
Հասնելով մյուս մայթ և զգալով խառնիխուռն մտքերի վրահաս վտանգը,որոշում է նստել,քայլելով մոտենում է մի նստարանի և նստում ինչ-որ տատիկի կողքին:
Լինում են պահեր,երբ մտածելը մի տեսակ վնասակար ազդեցություն է ունենում ու դու ջանում ես չմտածել,չըլսել,չխխոսել,բայց  անհնար է…
«Ինչքան հարցեր են ինձ հուզում,ինչքան թեմանորվ եմ ծանրաբեռնել ինձ այսքան ժամանակ:Տեսնես ինչու չեմ  պատկանում հենց մի տիպի,ինչու չափազանց համարձակ չեմ,որ կարողանամ ասել այն բոլոր բաները,որ ցանկանում եմ և կամ ինչու չափազանց պարփակված չեմ ըդհանրապես չարտահայտվելու համար»:
Ու կրկին.ինչու է տիրում միջակությունը, որակավորման ամենաանպիտան կետը,միջին վիճակը,այդ սպանող միջին հիմար վիճակը…/լռություն/
Մի տեսակ սթափվելով նկատում է,որ կողքին նստած տատիկը բավականին բարի,բայց և խղճահարույց դեմքով ուսումնասիրում է իրեն:Ծռմռելով շուրթերն ուզում էր ժպիտ տալ տատիկին ու կրկին մտքերը բղավեցին:
«Ինչքան բացեր կան ինձ մոտ,հիմա ես ավելի իմաստուն եմ և գիտակցում եմ,որ մեղավորը ես եմ և ոչ դուք:Ես եմ ստեղծել այդ բացերը և մեղադրում եմ ձեզ,ինչպիսի անարդարություն…»
Բացեր,դատարկ կետեր,որ կրկին լցված են կիսով չափ,միջին վիճակով և դրա համար այն բոլոր հարցերը,որոնք տանջում էին նախկինում մի օրում հեռացան,անցան,մոռացվեցին:
«ԵՍ մոռացա դրանց մասին իմաստանալուս պես»:Մարդիկ կկարծեն,որ այդ գլոբալ  խնդիրները ավելի մեծ իմաստություն են պարունակում քան անձնական,ներաշխարհային,բայց չէ որ կյանքը մի անգամ է տրվում և այն կառուցում ես ինքդ,ինքդ լցնում ու քանդում…
Կրկին տատիկը ըդհատեց նրա և նրա ներաշխարհի պատերազմը:
-Աղջիկս սիրահարված ե՞ս,կարող է  քեզ նեղացրել են,- մտահոգված դեմքով  ու սրտացավ ձայնով հարցնում էր տատիկը,չկասկածելով,որ կրակին յուղ է լցնում:Նա այդ պարագայում էլ բավվեց միջակությանը,բայց չգիտես ինչու  դա կատաղի ազդեցություն ունեցավ նրա վրա,արյունը գլխին խփեց  ու նա կարծես ծեծվելուց փաղչողի նման վեր թռչեց ու անհայտացավ…
Ժմաեր անց,երբ արթնացավ զգաց,որ իր դժգույն անկողնում է,կարծես հոգնած ու տանջված այդ երազից:




Իսկ եթե ես էլ…իսկ եթե այս անգամ լուրջ…
Եթե խոսել դրա մասին քեզ վրա ապշած առաստաղի հետ…Վստահ եղիր,նա կասի՝ «ցանկացի՛ր մինչև վերջ,ցանկացի՛ր ամբողջ սրտով»
Դու արդեն իմաստուն ես…

Tuesday 23 July 2013

Դեղին երազներիս ավարտը




Քայլում եմ դեպի կյանքի ուղին.
Երկար չեմ մտածում,բանականությունս  կորցրած ուզում եմ զգալ իրավիճակը,հասկանալ կրկին ինչու՞,ինչո՞վ…
Հետո մտածում եմ,որ ամեն ինչ կախված է ինձանից,իմ դեղին/կամ գուցե այլ գույներով/ երազներից:Մի տեսակ հուսահատություն,հետո մարդկային մի ամբողջ ճշմարտություն.«Փառք աստծո,ինձանից շատ ավելի հետ մարդիկ կան»:
Մի քանի րոպե խորը շունչ ու ես արդեն գտա հոգեկան անդորր:
Չեմ ուզում մտածել,ուզում եմ քայլել ու բթանալ,չմտածել,չերազել.չէ որ իմ սկզբունքն է սկզբունք չունենալը,բայց արի ու տես ,ռեալ մտածելը ևս սկզբունքներ են…հիմար,բութ,անիմաստ ու անհասկանալի,ինչպես բոլոր սկզբունքները:
Փլվում է ամեն ինչ,կագնած եմ ինչ-որ բանի սահմանին,բարձրանալու եմ,թե ընկնելու,չգիտեմ,չգիտեմ.....չը-գի՜՜-տեմ…





Մի քնաի րոպե շահելով հեռանում եմ այն մտքերից,որոնցից սարսափում էի,ու հասանք…
Մի ամբողջ կյանքի,ապրելակերպի ու  մտածելակերպի կորուստ,դատարկություն,չլրացվող կորուստ նման օդապարիկով թռիչքի,երբ ամեն ինչ թափում ես ողջ մնալու համար:Մեծ դատարկություն,անհասկանալի իրավիճակ ու միայն դեղին երազներ,արևից տաքացած ու խունացած երազներ:Երազելու պահին մի վայրկյան մտածում եմ.«իմ կարծիքներին դեմ է երազելը»:Փորփրում եմ արխիվներս,չկան կարծիքներ,չկա ապրելակերպ,մի ըդհանուր դատարկ կետ,անսհաման,մութ,բացասական ու արդեն սպանող,տաջող,դեղին երազներով…
Ամեն ինչ կորած է,դու որպես անձ ոչնչացած,իսկ այդ դեղին,կանաչ,սև երազները…
Ոչինչին պիտանի,ամեն ինչից անպիտան «ես»իդ մեջ կորցրած իմաստդ,արդեն պարզ չէ երկրային մի վիճակ քեզ կդառնա հարազատ ու կրկին…
Ամեն օր «վաղվա» երազի համար ոչնչացնելով ներկադ շատ ես քայելե,և հետո ի՞նչ կասես,ի՞նչպես վարվել այս հիմար մտքերի հետ,որ տարիներ շարունակ կերտել ես,կողքից հավանություններ ստացել,դրանց համար հրճվել ու հիմա այդ բոլոր մտքերը ոչի՞նչ,.,.,մի՞ թե դա է կյանքի հունը,ապրել  տարիներ,ստեղծել մտքեր ու ապրել դրանով,իսկ քիչ ուշ տարիքիդ հանձնել բոլոր ապրումներդ ու դեն նետել,ի՞նչ հիմար բան,իսկ դեղին երազը…
Իսկ իմ աշխարհը,որ կախված է այդ դեղին երազներից,ինչպես ստեղծեմ այն:Ի՞նչ ճանապարհով ազատվեմ այս գորշ,բացասական աշխարհից,ու մի՞ թե դեղին դարձավ սկզբունքային,հաճելի,պետքական
Ը՜՜ տարիք ստիպում ես սենտիմենտանալ…

Wednesday 8 May 2013

Մեկ տարի «Փոզիթիվ»

Այսօր լռանում է մեկ տարին,ինչ բոլգս կա:/ավանդույթի համաձայն ինչպես յուրաքանչյուր բլոգեր գրում է այդ մասին ես էլ կգրեմ :ճ/Անցած տարի այս օրը որոշեցի ու բացեցի էջ Google+-ում…Առաջին անգամ,երբ առնչվեցի «բլոգ» ասածի հետ,շատ հավանեցի ու միտք ծագեց նման մի էջ ստեղծել,հետո երկար մտածեցի:Իսկ երբ մի երկու գրառում արեցի իմ շատ սիրելի teddy's blog-ում հասկացա,որ արդեն հասունացել է պահը սեփական էջն ունենալու:Չեմ ասի թե ապշեցուցիչ տարի էր,ու «հեծանիվ եմ հայտնարբերել» բլոգումս,ամեն դեպքում գրել եմ այն թեմաների մասին որոնք շատ հարազատ էին,որոնց մասին այլ կերպ խոսել չէի կարող,ստեղծել եմ նոր ուղղույթւոն բլոգիս համար.մի խոսքով աշխատել եմ ու այդ աշխատանքի արյդունքը տեսել են իմ ընթերցողները:Մինչև այս գրառումս կատարելը ուզում էի առանձնանցնել այն գրառումները,որոնք հատկապես կարևոր են ու ստացված,բայց երբ սկսեցի գրել չստացվեց,գրեթե բոլոր նյութերս էլ ինձ համար կարևոր և ստացված էին:Չգիտեմ ունի արյդոք իմ բլոգը ընթերցողներ ու հավատացեք այդքան չեմ մտածում այդ թեմայի մասին,քանի որ «Փոզիթիվի» հետ կարողացել եմ ստեղծել մի նոր աշխարհ ինձ համար:Հուսամ այսքանով չի ավարտվի այս բլոգի պատմությունը…

Saturday 4 May 2013

Վերջակետիկ :)



Այս բոլգս նվիրում եմ ինձ համար շատ հարազատ մի մարդու:Այսօր մեր «վերջակետիկը» դառնում է 17 տարեկան:Գիտեմ,որ հենց կարդա ջղայնանալու է  վերնագրի վրա,բայց հատուկ եմ ըտրել:/ինքը կհասկանա/Մենք իրար ճանաչում ենք դեռ անհիշելի ժամանակներից,ու հենց այդ ժամանակներից էլ իրար համարում ենք ընկերուհի:Միասին անցել ենք կյանքի մի քնաի փուլ.սկսած տուն-տունիկ խաղալուց մինչև այսօր 17 տարեկանում պարապելու ու ընդոունվելու փուլերը:Մենք իրար հետ երբեք չենք վիճել/չնայած մեկ-մեկ փոքրիկ ըդհարումներ լինում են/ ու ամենա ճիշտն ու հավես այն ա մեր շփման մեջ,որ ոչ մի անգամ չենք մտածել «բայց մենք լավ ընկերներ ենք ,թե՞ ոչ»,.,.,.

Ու այսպես արդեն մեծացանք Ամ հիմա էլ երեխա չենք,բայց մեկ է իրար երեխա ենք համարում,որովհետև երկուսս էլ նման ենք մտածում/թեև շատտ հարցերում շատ տարբեր/,.,.,Հիմա չեմ ուզում հուզական ինչ-որ պատմություններ հիշել,բայց վերջակետիկ ջան ուզւոմ եմ,որ քո բազմակետի պատմությունը սկսի հենց այս տարվանից,ուզւոմ եմ բլոգումս դու էլ լինես,ես ու բոլգս էլ շնորհավորենք քեզ ու մաղթենք շա՜՜տ լավ բաներ…
Ի վերջո ազատվենք այս անիմաստ «տանջանքներից» ու էլի ժամերով խոսենք,մեկս մեկի համար նոր երգեր պեղենք,գրքեր կարդանք քննարկենք,ինձ ստիպես որ այս կամ այն կինոն նայեմ,ամեն ինչ մի կողմ «The Vampire Diaries»-դ մինչև վերջ նայես,ես ու էն մի գժուկը,որ շատ ծիխաղենք չջղայնանաս,մի խոսքով թուշիկներդ միշտ կարմիր,ժպիտդ միշտ դեմքիդ հա ու մեկել միշտ վերջակետիկ լինես ,.,.,.,.բազմակետիկսսս ծնունդդ շնորհավո՜՜՜ր,.,,,,
/մնացածը առանձին/




Tuesday 23 April 2013

Առաջին ֆոտոշարք :)



Այո հարգելիներս,օրեր առաջ որոշեցինք ու արեցինք մի փոքրիկ ու համեստ,կարելի է ասել սիրողական ֆոտոշարք:Առաջին անգամ էի հանդես գալիս «ֆոտոգրաֆի» դերում:Անկեղծ շա՜՜տ հավես է նկարելը:Երբ որ ֆոտոխցիկը ձեռքիդ պահեր էս որսում ոնց որ չպատկերացնես,թե հետո ինչ կաստացվի....արդյունքում այնքնա լավ նկարեներ ստացանք:/ինձ շատ է դուր եկել,հուսով եմ ձեզ էլ դուր կգա/Բացումն արված է,ավելի հետաքրքիր մտքեր կան,չնայած բլոգս չեմ պատարստվում ֆորմատային փոփոխության ենթարկել,այնումանեյաիվ գուցե էլի ֆոտոշարքեր տեղադրեմ այստեղ,.,.,.,.
Այսպիսով,ֆոտոշարք Ծովինար Կարապետյանի հետ.....

















Wednesday 27 March 2013

Հայաստան-Չեխիա(Armenia-Czech Republic)


Առանձնապես  չեմ ուզւոմ մեկնաբանել խաղը:ԿԱրծում եմ սա պետք է վերջին անհաջող խաղը լինի մեր հավաքականի համար,հուսամ իրատեսական են սպասելիքներս:Չէի ցանկանա,որ մարդիկ ամեն ինչ մոռանային մեկ օրում,և առաջին իսկ անհաջողությունից շտապեին փնովել ու «հեռացնել» այն մարդկանց,ովքեր հայ ֆուտբոլի զարգացման մեջ ուղղակոիրեն շատ մեծ ներդորում ունեն/ինչպես նաև ֆուտբոլիստներին/…Ինչպես ասում են ձախորդ օրեր են,կգան ու կգնան:
Ստորև կներկայացնեմ լուսանկարներ,որ ֆիքսել եմ այսօր,.,.










Հայե՜՜՜՜՜ր