Saturday 9 June 2012

Հավասարը հավասարին

                                         
Մոտավորապես երկու տարի առաջ էր,երբ մասնագիտական առումով տարիքակիցներս կողմնորոշված չէին,այդ թվում նաև ես:Կենսաբանության դասն էր և ուսուցչուհիս ասաց,որ ինչ-որ դասեր պետք է լինեն ու մեր դասրանից ես կգնամ:Սկզբում չգիտեի,թե ինչ դասերի մասին է խոսքը առհասարակ ու ուղղակի ուրախ էի,որ ինձ են ըտրել:Հետո պարզվեց,որ դասընթացները ուղղակի կապ ունեն կենսաբանության  և առողջապահության հետ:Առաջին օրը ծանոթության ժամանակ հավաքվել էին Եղվարդի երեք դպրոցների երեխաները ու ես հիշում եմ,որ կողքինիս բնութագրելու համար ես արջուկ էի նկարել:Հետո պարզվեց,որ մի քիչ վիրավորել եմ նրան/իսկ ավելի ուշ մենք դասրանցիներ դարձանք/ իսկ ահա նա իմ համար ազատության արձանն էր նկարել:
Հաջորդ օրը դասի ժամին պարզվեց,որ մի քանի երեխաներ էլ չեն գալու/ավելի ուշ ես իմացա,որ ծնողները գոհունակություն չեն հայտնել/:Մեր դասերն էլ ըդանում էր բնական հունով  և մենք ոչ միայն սվորում էինք կենսաբանություն ու մի շարք բժշկական տերմիններ,այլ նաև «Հավասարը հավասարին» շփում ու մասնագիտական մոտեցում:
Ի՞նչ ասել է «Հավասարը հավասարին» .դա մի մեթոդ է ըստ որի բոլորս հավասար ենք թե՛ կրթելու,թե՛ շփվուլ և առհասարակ բոլոր պարագաներում:Պետք է անկեղծանամ որ այդ   յոթօրյա դասըթացների ժամանակ շա՜՜տ գիտելիքներ եմ ստացել և նաև մարդու հետ շփվելու ունակություններ:
Դասըթացները անցկացնում էր «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք»
Հասարակական կազմակերպությունը:Նախ պետք է նշեմ,որ դեռահասության տարքիում և՛ տղաները,և՛ աղջիկները որոշ տեղկատվություններ են ստանում տարբեր աղբյուրներից իրենց իսկ առողջության վերաբերյալ,սակայն ցավով պետք է փաստեմ, որ մեծամասամբ այդ տեղեկությունները սխալ են լինում:Իսկ քանի որ մեր երկրում,ընտանիքներում նմանատիպ հարցերը փակ են/և շատ հաճախ ծնողներն անգամ տեղեկացված չեն/ երեխաները շատ արագ գտնում են  այդ ապատեղեկատվությունները և շատ շուտ էլ յուրացնում են:Ահա թե ինչու մի շարք ծնողներ   չէին թույլատրել այդ դասըթացներին մասնակցել:Իրականում մենք ստացանք այնպիսի մանրամասն և ճշգրիտ գիտելիքներ/որ չեմ ամաչի և կասեմ ծնողս չէր հետաքրքվել այդքան խորապես/:Հիմա արդեն երկու կամ երեք տարի կլինի փորձում եմ ես էլ տրամադրել իմ շրջապատին այն գիտելիքները,որ ունեմ:Հաճախ չի հաջողվում դա անել:Օրինակ՝ երբ մի խումբ «տեղեկացված» մարդիկ բուկլետներ էին բաժանում փողուցմ կարելի էր լսել նմամ արտահայտություններ՝«Հավատացյալ եք»,«իմ ինչ գործնա» և որ ամենա տպավորիչն է երիտասարդ աղջիկները ուղղակի վազելով փախչում էին մեզնից:
Ամեն մարդ ինքը պետք է գիտակցի,որ ինչքան տեղեկացված լինի այդքան ապահով կլինի:Այն էլ այսօր,երբ և՛ համացանցում,և՛ հեռուստաընկերությամբ տրվում են աբսուրդի հասնող սխալ մենկաբանություններ:Իմ խորհուրդն ու խդնրանքը ձեզ,եթե շատ իմանալ չեք ուզում գոեն  այս երեք կարևոր փաստերը պետք են՝«ՄԻԱՎ/Մարդու իմունային անբավարարության վիրուս/ ձեռք են բերում 1.սեռական հարաբերությունների ժամանակ,2.արյան միջոցով,3.մորից երեխային է անցնում ծննդաբերության ընթացքում, սաղմնային  շրջանում և կաթից»: Վիրուսը օդակաթիլային չէ/օդի միջոցով չի փոխանցվում/: Իսկ արդեն «ՁԻԱՀ»ը/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը/ զարգացող հիվանդությունն է:Ցավով պետք է նշեմ նաև,որ հիվանդությունը թերևս անբուժելի է:
Խնդրում եմ,որ այսքանի  մասին գոնե տեղեկացված լինեք ոչ միայն ձեր առողջության այլև դիմացինին հոգեպես չճնշելու,կարեկից լինելու համար:
Խոստանում եմ,որ նմանատիպ նյութեր ու միջոցառումներ դեռ շատ կլինիեն:Եղե՛ք փոզիթիվ և տեղեկացված:



























photo's by me.

2 comments:

  1. Կեցցես Աննա: Մենք հպարտ ենք Ձեզանով: Վստահ ենք, որ Ձեր տեղեկատվական գործունեության շնորհիվ Ձեր և գալիք սերունդներն արդեն ընտրել են առողջ ապագան:

    Եղեք առողջ և պաշտպանված

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ և ձեզ:Էս ինչ-որ գրել եմ,սվորել եմ ձեր շնորհիվ և իմ պարտքն է իմացածս տեղեկությունը տրամադրել շրջապատիս::)

    ReplyDelete