Tuesday 23 July 2013

Դեղին երազներիս ավարտը




Քայլում եմ դեպի կյանքի ուղին.
Երկար չեմ մտածում,բանականությունս  կորցրած ուզում եմ զգալ իրավիճակը,հասկանալ կրկին ինչու՞,ինչո՞վ…
Հետո մտածում եմ,որ ամեն ինչ կախված է ինձանից,իմ դեղին/կամ գուցե այլ գույներով/ երազներից:Մի տեսակ հուսահատություն,հետո մարդկային մի ամբողջ ճշմարտություն.«Փառք աստծո,ինձանից շատ ավելի հետ մարդիկ կան»:
Մի քանի րոպե խորը շունչ ու ես արդեն գտա հոգեկան անդորր:
Չեմ ուզում մտածել,ուզում եմ քայլել ու բթանալ,չմտածել,չերազել.չէ որ իմ սկզբունքն է սկզբունք չունենալը,բայց արի ու տես ,ռեալ մտածելը ևս սկզբունքներ են…հիմար,բութ,անիմաստ ու անհասկանալի,ինչպես բոլոր սկզբունքները:
Փլվում է ամեն ինչ,կագնած եմ ինչ-որ բանի սահմանին,բարձրանալու եմ,թե ընկնելու,չգիտեմ,չգիտեմ.....չը-գի՜՜-տեմ…





Մի քնաի րոպե շահելով հեռանում եմ այն մտքերից,որոնցից սարսափում էի,ու հասանք…
Մի ամբողջ կյանքի,ապրելակերպի ու  մտածելակերպի կորուստ,դատարկություն,չլրացվող կորուստ նման օդապարիկով թռիչքի,երբ ամեն ինչ թափում ես ողջ մնալու համար:Մեծ դատարկություն,անհասկանալի իրավիճակ ու միայն դեղին երազներ,արևից տաքացած ու խունացած երազներ:Երազելու պահին մի վայրկյան մտածում եմ.«իմ կարծիքներին դեմ է երազելը»:Փորփրում եմ արխիվներս,չկան կարծիքներ,չկա ապրելակերպ,մի ըդհանուր դատարկ կետ,անսհաման,մութ,բացասական ու արդեն սպանող,տաջող,դեղին երազներով…
Ամեն ինչ կորած է,դու որպես անձ ոչնչացած,իսկ այդ դեղին,կանաչ,սև երազները…
Ոչինչին պիտանի,ամեն ինչից անպիտան «ես»իդ մեջ կորցրած իմաստդ,արդեն պարզ չէ երկրային մի վիճակ քեզ կդառնա հարազատ ու կրկին…
Ամեն օր «վաղվա» երազի համար ոչնչացնելով ներկադ շատ ես քայելե,և հետո ի՞նչ կասես,ի՞նչպես վարվել այս հիմար մտքերի հետ,որ տարիներ շարունակ կերտել ես,կողքից հավանություններ ստացել,դրանց համար հրճվել ու հիմա այդ բոլոր մտքերը ոչի՞նչ,.,.,մի՞ թե դա է կյանքի հունը,ապրել  տարիներ,ստեղծել մտքեր ու ապրել դրանով,իսկ քիչ ուշ տարիքիդ հանձնել բոլոր ապրումներդ ու դեն նետել,ի՞նչ հիմար բան,իսկ դեղին երազը…
Իսկ իմ աշխարհը,որ կախված է այդ դեղին երազներից,ինչպես ստեղծեմ այն:Ի՞նչ ճանապարհով ազատվեմ այս գորշ,բացասական աշխարհից,ու մի՞ թե դեղին դարձավ սկզբունքային,հաճելի,պետքական
Ը՜՜ տարիք ստիպում ես սենտիմենտանալ…