Saturday 12 October 2013

Փոփոխություն


-Դեռ տերևները կանաչ են,իսկ ես սպասում եմ դրանց գունավորմանը:
-Ու՞ր ես շտապում,կգունավորվեն/ցրված տեսքով/
-Ինչ-որ բա՞ն է պատահել…
-Կխոսենք…/հեռանալով/
Քայլերն արագացան,ուղղությունն անհայտ է դրության պես:Իրականում հեռանալն ու անիմաստ թափառելն իրավիճակի լավագույն ընտրությունը չէր,ինչևէ երևի մենակ մնալու անհագ ցանկությւոնն էր երևի նման պահվածքի պատճառը:
Քայլերի արագ ու անհավասար լինելուն զուգահեռ 2 բան էր մաշում նրա սիրտը տաբատի շրշյունն ու  մտքերի խառնիխուռն վիչճակը:Առաջինը տանջում էր անգամ քայլերը դանդաղեցնելուց,երկրորդի մասին լավ է չմտծել:
Ահա և կանաչ լույսը,շարժվում ենք առաջ.ուժեղ ազդանշան և մի վայրկյան սառը ժպիտը դեմքին նայում է շոիրջբոլորը…
Հասնելով մյուս մայթ և զգալով խառնիխուռն մտքերի վրահաս վտանգը,որոշում է նստել,քայլելով մոտենում է մի նստարանի և նստում ինչ-որ տատիկի կողքին:
Լինում են պահեր,երբ մտածելը մի տեսակ վնասակար ազդեցություն է ունենում ու դու ջանում ես չմտածել,չըլսել,չխխոսել,բայց  անհնար է…
«Ինչքան հարցեր են ինձ հուզում,ինչքան թեմանորվ եմ ծանրաբեռնել ինձ այսքան ժամանակ:Տեսնես ինչու չեմ  պատկանում հենց մի տիպի,ինչու չափազանց համարձակ չեմ,որ կարողանամ ասել այն բոլոր բաները,որ ցանկանում եմ և կամ ինչու չափազանց պարփակված չեմ ըդհանրապես չարտահայտվելու համար»:
Ու կրկին.ինչու է տիրում միջակությունը, որակավորման ամենաանպիտան կետը,միջին վիճակը,այդ սպանող միջին հիմար վիճակը…/լռություն/
Մի տեսակ սթափվելով նկատում է,որ կողքին նստած տատիկը բավականին բարի,բայց և խղճահարույց դեմքով ուսումնասիրում է իրեն:Ծռմռելով շուրթերն ուզում էր ժպիտ տալ տատիկին ու կրկին մտքերը բղավեցին:
«Ինչքան բացեր կան ինձ մոտ,հիմա ես ավելի իմաստուն եմ և գիտակցում եմ,որ մեղավորը ես եմ և ոչ դուք:Ես եմ ստեղծել այդ բացերը և մեղադրում եմ ձեզ,ինչպիսի անարդարություն…»
Բացեր,դատարկ կետեր,որ կրկին լցված են կիսով չափ,միջին վիճակով և դրա համար այն բոլոր հարցերը,որոնք տանջում էին նախկինում մի օրում հեռացան,անցան,մոռացվեցին:
«ԵՍ մոռացա դրանց մասին իմաստանալուս պես»:Մարդիկ կկարծեն,որ այդ գլոբալ  խնդիրները ավելի մեծ իմաստություն են պարունակում քան անձնական,ներաշխարհային,բայց չէ որ կյանքը մի անգամ է տրվում և այն կառուցում ես ինքդ,ինքդ լցնում ու քանդում…
Կրկին տատիկը ըդհատեց նրա և նրա ներաշխարհի պատերազմը:
-Աղջիկս սիրահարված ե՞ս,կարող է  քեզ նեղացրել են,- մտահոգված դեմքով  ու սրտացավ ձայնով հարցնում էր տատիկը,չկասկածելով,որ կրակին յուղ է լցնում:Նա այդ պարագայում էլ բավվեց միջակությանը,բայց չգիտես ինչու  դա կատաղի ազդեցություն ունեցավ նրա վրա,արյունը գլխին խփեց  ու նա կարծես ծեծվելուց փաղչողի նման վեր թռչեց ու անհայտացավ…
Ժմաեր անց,երբ արթնացավ զգաց,որ իր դժգույն անկողնում է,կարծես հոգնած ու տանջված այդ երազից:




Իսկ եթե ես էլ…իսկ եթե այս անգամ լուրջ…
Եթե խոսել դրա մասին քեզ վրա ապշած առաստաղի հետ…Վստահ եղիր,նա կասի՝ «ցանկացի՛ր մինչև վերջ,ցանկացի՛ր ամբողջ սրտով»
Դու արդեն իմաստուն ես…

Tuesday 23 July 2013

Դեղին երազներիս ավարտը




Քայլում եմ դեպի կյանքի ուղին.
Երկար չեմ մտածում,բանականությունս  կորցրած ուզում եմ զգալ իրավիճակը,հասկանալ կրկին ինչու՞,ինչո՞վ…
Հետո մտածում եմ,որ ամեն ինչ կախված է ինձանից,իմ դեղին/կամ գուցե այլ գույներով/ երազներից:Մի տեսակ հուսահատություն,հետո մարդկային մի ամբողջ ճշմարտություն.«Փառք աստծո,ինձանից շատ ավելի հետ մարդիկ կան»:
Մի քանի րոպե խորը շունչ ու ես արդեն գտա հոգեկան անդորր:
Չեմ ուզում մտածել,ուզում եմ քայլել ու բթանալ,չմտածել,չերազել.չէ որ իմ սկզբունքն է սկզբունք չունենալը,բայց արի ու տես ,ռեալ մտածելը ևս սկզբունքներ են…հիմար,բութ,անիմաստ ու անհասկանալի,ինչպես բոլոր սկզբունքները:
Փլվում է ամեն ինչ,կագնած եմ ինչ-որ բանի սահմանին,բարձրանալու եմ,թե ընկնելու,չգիտեմ,չգիտեմ.....չը-գի՜՜-տեմ…





Մի քնաի րոպե շահելով հեռանում եմ այն մտքերից,որոնցից սարսափում էի,ու հասանք…
Մի ամբողջ կյանքի,ապրելակերպի ու  մտածելակերպի կորուստ,դատարկություն,չլրացվող կորուստ նման օդապարիկով թռիչքի,երբ ամեն ինչ թափում ես ողջ մնալու համար:Մեծ դատարկություն,անհասկանալի իրավիճակ ու միայն դեղին երազներ,արևից տաքացած ու խունացած երազներ:Երազելու պահին մի վայրկյան մտածում եմ.«իմ կարծիքներին դեմ է երազելը»:Փորփրում եմ արխիվներս,չկան կարծիքներ,չկա ապրելակերպ,մի ըդհանուր դատարկ կետ,անսհաման,մութ,բացասական ու արդեն սպանող,տաջող,դեղին երազներով…
Ամեն ինչ կորած է,դու որպես անձ ոչնչացած,իսկ այդ դեղին,կանաչ,սև երազները…
Ոչինչին պիտանի,ամեն ինչից անպիտան «ես»իդ մեջ կորցրած իմաստդ,արդեն պարզ չէ երկրային մի վիճակ քեզ կդառնա հարազատ ու կրկին…
Ամեն օր «վաղվա» երազի համար ոչնչացնելով ներկադ շատ ես քայելե,և հետո ի՞նչ կասես,ի՞նչպես վարվել այս հիմար մտքերի հետ,որ տարիներ շարունակ կերտել ես,կողքից հավանություններ ստացել,դրանց համար հրճվել ու հիմա այդ բոլոր մտքերը ոչի՞նչ,.,.,մի՞ թե դա է կյանքի հունը,ապրել  տարիներ,ստեղծել մտքեր ու ապրել դրանով,իսկ քիչ ուշ տարիքիդ հանձնել բոլոր ապրումներդ ու դեն նետել,ի՞նչ հիմար բան,իսկ դեղին երազը…
Իսկ իմ աշխարհը,որ կախված է այդ դեղին երազներից,ինչպես ստեղծեմ այն:Ի՞նչ ճանապարհով ազատվեմ այս գորշ,բացասական աշխարհից,ու մի՞ թե դեղին դարձավ սկզբունքային,հաճելի,պետքական
Ը՜՜ տարիք ստիպում ես սենտիմենտանալ…

Wednesday 8 May 2013

Մեկ տարի «Փոզիթիվ»

Այսօր լռանում է մեկ տարին,ինչ բոլգս կա:/ավանդույթի համաձայն ինչպես յուրաքանչյուր բլոգեր գրում է այդ մասին ես էլ կգրեմ :ճ/Անցած տարի այս օրը որոշեցի ու բացեցի էջ Google+-ում…Առաջին անգամ,երբ առնչվեցի «բլոգ» ասածի հետ,շատ հավանեցի ու միտք ծագեց նման մի էջ ստեղծել,հետո երկար մտածեցի:Իսկ երբ մի երկու գրառում արեցի իմ շատ սիրելի teddy's blog-ում հասկացա,որ արդեն հասունացել է պահը սեփական էջն ունենալու:Չեմ ասի թե ապշեցուցիչ տարի էր,ու «հեծանիվ եմ հայտնարբերել» բլոգումս,ամեն դեպքում գրել եմ այն թեմաների մասին որոնք շատ հարազատ էին,որոնց մասին այլ կերպ խոսել չէի կարող,ստեղծել եմ նոր ուղղույթւոն բլոգիս համար.մի խոսքով աշխատել եմ ու այդ աշխատանքի արյդունքը տեսել են իմ ընթերցողները:Մինչև այս գրառումս կատարելը ուզում էի առանձնանցնել այն գրառումները,որոնք հատկապես կարևոր են ու ստացված,բայց երբ սկսեցի գրել չստացվեց,գրեթե բոլոր նյութերս էլ ինձ համար կարևոր և ստացված էին:Չգիտեմ ունի արյդոք իմ բլոգը ընթերցողներ ու հավատացեք այդքան չեմ մտածում այդ թեմայի մասին,քանի որ «Փոզիթիվի» հետ կարողացել եմ ստեղծել մի նոր աշխարհ ինձ համար:Հուսամ այսքանով չի ավարտվի այս բլոգի պատմությունը…

Saturday 4 May 2013

Վերջակետիկ :)



Այս բոլգս նվիրում եմ ինձ համար շատ հարազատ մի մարդու:Այսօր մեր «վերջակետիկը» դառնում է 17 տարեկան:Գիտեմ,որ հենց կարդա ջղայնանալու է  վերնագրի վրա,բայց հատուկ եմ ըտրել:/ինքը կհասկանա/Մենք իրար ճանաչում ենք դեռ անհիշելի ժամանակներից,ու հենց այդ ժամանակներից էլ իրար համարում ենք ընկերուհի:Միասին անցել ենք կյանքի մի քնաի փուլ.սկսած տուն-տունիկ խաղալուց մինչև այսօր 17 տարեկանում պարապելու ու ընդոունվելու փուլերը:Մենք իրար հետ երբեք չենք վիճել/չնայած մեկ-մեկ փոքրիկ ըդհարումներ լինում են/ ու ամենա ճիշտն ու հավես այն ա մեր շփման մեջ,որ ոչ մի անգամ չենք մտածել «բայց մենք լավ ընկերներ ենք ,թե՞ ոչ»,.,.,.

Ու այսպես արդեն մեծացանք Ամ հիմա էլ երեխա չենք,բայց մեկ է իրար երեխա ենք համարում,որովհետև երկուսս էլ նման ենք մտածում/թեև շատտ հարցերում շատ տարբեր/,.,.,Հիմա չեմ ուզում հուզական ինչ-որ պատմություններ հիշել,բայց վերջակետիկ ջան ուզւոմ եմ,որ քո բազմակետի պատմությունը սկսի հենց այս տարվանից,ուզւոմ եմ բլոգումս դու էլ լինես,ես ու բոլգս էլ շնորհավորենք քեզ ու մաղթենք շա՜՜տ լավ բաներ…
Ի վերջո ազատվենք այս անիմաստ «տանջանքներից» ու էլի ժամերով խոսենք,մեկս մեկի համար նոր երգեր պեղենք,գրքեր կարդանք քննարկենք,ինձ ստիպես որ այս կամ այն կինոն նայեմ,ամեն ինչ մի կողմ «The Vampire Diaries»-դ մինչև վերջ նայես,ես ու էն մի գժուկը,որ շատ ծիխաղենք չջղայնանաս,մի խոսքով թուշիկներդ միշտ կարմիր,ժպիտդ միշտ դեմքիդ հա ու մեկել միշտ վերջակետիկ լինես ,.,.,.,.բազմակետիկսսս ծնունդդ շնորհավո՜՜՜ր,.,,,,
/մնացածը առանձին/




Tuesday 23 April 2013

Առաջին ֆոտոշարք :)



Այո հարգելիներս,օրեր առաջ որոշեցինք ու արեցինք մի փոքրիկ ու համեստ,կարելի է ասել սիրողական ֆոտոշարք:Առաջին անգամ էի հանդես գալիս «ֆոտոգրաֆի» դերում:Անկեղծ շա՜՜տ հավես է նկարելը:Երբ որ ֆոտոխցիկը ձեռքիդ պահեր էս որսում ոնց որ չպատկերացնես,թե հետո ինչ կաստացվի....արդյունքում այնքնա լավ նկարեներ ստացանք:/ինձ շատ է դուր եկել,հուսով եմ ձեզ էլ դուր կգա/Բացումն արված է,ավելի հետաքրքիր մտքեր կան,չնայած բլոգս չեմ պատարստվում ֆորմատային փոփոխության ենթարկել,այնումանեյաիվ գուցե էլի ֆոտոշարքեր տեղադրեմ այստեղ,.,.,.,.
Այսպիսով,ֆոտոշարք Ծովինար Կարապետյանի հետ.....

















Wednesday 27 March 2013

Հայաստան-Չեխիա(Armenia-Czech Republic)


Առանձնապես  չեմ ուզւոմ մեկնաբանել խաղը:ԿԱրծում եմ սա պետք է վերջին անհաջող խաղը լինի մեր հավաքականի համար,հուսամ իրատեսական են սպասելիքներս:Չէի ցանկանա,որ մարդիկ ամեն ինչ մոռանային մեկ օրում,և առաջին իսկ անհաջողությունից շտապեին փնովել ու «հեռացնել» այն մարդկանց,ովքեր հայ ֆուտբոլի զարգացման մեջ ուղղակոիրեն շատ մեծ ներդորում ունեն/ինչպես նաև ֆուտբոլիստներին/…Ինչպես ասում են ձախորդ օրեր են,կգան ու կգնան:
Ստորև կներկայացնեմ լուսանկարներ,որ ֆիքսել եմ այսօր,.,.










Հայե՜՜՜՜՜ր

Tuesday 5 March 2013

MY CORNER

Ժողովու՜՜րդ,.,.Այսօր ձեզ մի քանի տարվա վաղեմության նյութ եմ ներկայացնելու:Համակարգիչս փորփելու Ժամանակ պատահաբար հանդիպեցի մի քանի նյութի,որ գրել էի դեռ երկու-երեք տարի առաջ:Անկեղծ ասած դուրս շատ եկավ,չէի էլ հիշում,որ ես նման տողերի հեղինակն եմ:Տարիներ առաջ որոշել էի մի սիրողական գիրք տպագրել,այդ շրջանի իմ ամենասիրելի թեմայի վերաբերյալ,այն է՝ռոք  երաԺշտությունը:Հիմա որոշեցի ինչ-որ չափով ավելի  պարզ մտքերս հրապարակել,քանի որ լրիվ մոռացել էի այդ գաղափարիս մասին և այդպես էլ չէի հրատարակել գիրքը:Հուսամ ձեզ դուր կգա…:D

Մի օր  որոշեցի  գիրք հրատարակել ,որը կպատմի ռոք երաժշտության մասին:Հարցն այն մասին, թե ինչու՞ նման որոշում ընդունեցի շատ պարզ է, քանի որ երաժշտական այդ ուղղվածության մեծ սիրահար եմ:Ուզում եմ ,որ շատ- շատերը տեղեկանան, թե ինչ է իսկական ռոքը ու լսեն այն ,իսկ հավանելը կամ չհավանելը արդեն թողնում եմ ընթերցողին:Այս  ամենն անում եմ տեղեկություն փոխանցելու համար, քանի որ իմ երաժշտակակն ճաշակի ձևաևորումը կատարվել է մի հաղորդման ու հաղորդավարի միջոցով. հիմա էլ ուզում եմ, որ ես հանդիասանամ շատերի երաժշտական ճաշակի ձևավարոման  խթանը: Այս նյութը պատրաստելու համար օգտվել եմ Վքիպեդիա կայքից:Խմբի մասին տեղեկություններ հավքելը ու այն գրքի տեսքով ներկայացնելը շատ հաճելի գործընթաց է:Ճիշտ է այն սիրողկան գիրք է,բայց ինչ իմանաս մի գուցե մի օր շատերը ընթերցեն այս գիրքը:Աշխատել եմ մաքսիմալ ներկայացնել ու բացատրել ռոք երաժշտության որպիսությունը, ակունքները, ինչպես նաև ՍՈԱԴ-ի գործունեությունը և երաժշտությունը:Շնորհակալ եմ, որ նրանք կան ու շնորհակալ եմ, որ նրանք ունեն նման ստեղծագործություններ:
 Հուսամ ընդերցողը կկարողանա վերցնել այն ամենը, ինչը ցանկանում եմ այս գրքով փոխանցել իրեն:
Հարգանքներով սիրելի ընդերցողին Աննաից………….:D

 

Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ: Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ` երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր: Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն, շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ` մանդոլին, սիթար: Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ` էլեկտրական կամ ակուստիկ:

Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոք-ն-ռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ: Ըստ Allmusic.com կայքի, "Իր մաքրագույն ձևում ռոք-ն-ռոլն ունի երեք ակորդ, ուժեղ, կայուն բեք բիթ և գրավիչ, հեշտւթյամբ ընկալվող մեղեդի: Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ` գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ: Բոլոր այս ազդեցությունները միավորվել են պարզ, բլյուզային երգակառուցվածքում, որն արագ էր, պարային, գրավիչ և հեշտ ընկալվող"

1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ` սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին: 1970-ականների երկրորդ կեսում ռոքը ազդեցություն կրեց սոուլ, ֆանկ և լատինո երաժշտություններից. 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք; 1980-ականներին` նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք; 1990-ականներին` գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոք ենթաժանրերը:

Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ: Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով` ներառելով վոկալիստ, կիթառիստ, բաս կիթառիստ և թմբկահար: Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ` մեկ-երկու ռիթմ կիթառիստ և/կամ ստեղնաշարահար, հազվադեպ` լարային և փողային գործիքների վրա նվագողներ:

Բլյուզ (անգլերեն` Blues), ԱՄՆ աֆորամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը: Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա` դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են` ջազն ու ռոքնռոլը:

Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում:

Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է:

Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին: Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը: Տեքստը ավանդական տարբերակում կառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն:

Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթարահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson): 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ. վերջերին- 1930-ական թթ. սկզներին ձայնագերլ է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում: Այլ հայտնի կատարողներն են` Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն:

Հարդ ռոք

 

Հարդ ռոք (անգլ. hard rock կամ heavy rock, բառացի՝ ծանր ռոք). ռոք երաժշտության ենթաժանր, որի հիմքում ընկած են 1960-ականների կեսերից գարաժ ռոքը, բլյուզ ռոքը և փսիխոդելիկ ռոքը: Հարդ ռոքը համարվում է ավելի ծանր, քան մինչ այդ հայտնի ռոք երաժշտությունը: Դրան բնորոշ է էլեկտրական կիթառների, բասս կիթառի, հարվածայինների, դաշնամուրի և ստեղնաշարային գործիքների առատ օգտագործումը: Ծանրությունը, մասնավորապես, ստացվում է էլեկտրոկիթառի առանձնահատուկ հնչողության (օրինակ՝ այնպիսի էֆֆեկտների, ինչպիսին են դիստորշնը և օվերդրայվը) և ռիթմ-սեկցիայի աշխատանքի շնորհիվ:

Պատմությունը

Սկիզբը (1960-ականներ)

Հարդ ռոքի ձևավորման վրա իր խորագույն ներգործությունն է ունեցել բլյուզ երաժշտությունը: Ամերիկյան և բրիտանական ռոք խմբերը սկսեցին ձևափոխել ռոք-ըն-ռոլլը՝ ստանդարտ ժանրին ավելացնելով ավելի ծանր հնչյուններ, կիթառային ռիֆֆեր, փքուն թմբկահարում և ավելի բարձր վոկալ: Այս հնչողությունը դրեց հարդ ռոքի հիմքը: Դրա վաղ ձևերը կարելի է լսել The Kinks-ի “You Really Got Me”, The Beatles-ի “Paperback Writer”, The Who-ի “My Generation”, The Animals-ի “See See Rider”, The Yardbirds-ի “Happenings Ten Years Time Ago” երգերում:

Ավելի ուշ Ջիմի Հենդրիքսը (անգլ. Jimi Hendrix) ստեղծեց բլյուզային հիմքով փսիխոդելիկ ռոքը, որը պարունակում էր ջազի, բլյուզի և ռոք-ըն-ռոնլլի էլեմենտներ: Նա, ինչպես նաև Դեյվ Դեյվիսը (անգլ. Dave Davies) The Kinks-ից, Հիլթոն Վալենթայնը (անգլ. Hilton Valentine) The Animals-ից, Փիթ Թաունզենդը (անգլ. Pete Townshend) The Who-ից, Էրիկ Քլեպտոնը (անգլ. Eric Clapton) Cream-ից և Ջեֆֆ Բեքը (անգլ. Jeff Beck) The Yardbirds-ից, առաջին կիթառահարներից էին, որ փորձում էին կիթառային այնպիսի նոր էֆֆեկտներ, ինչպիսին են ֆեյզերը, ֆիդբեքը և դիստորշնը:

Հարդ ռոքն առաջ է գալիս 1960-ականների վերջին՝ այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ The Who, Deep Purple, Iron Butterfly, Blue Cheer և Led Zeppelin: Նրանք վաղ շրջանի ռոք խմբերի երաժշտությունը համադրում էին բլյուզ ռոքի և էյսիդ ռոքի ավելի ծանր ձևերի հետ: Deep Purple խումբը հարդ ռոքի պիոներներից մեկը դարձավ իր Shades of Deep Purple (1968), The Book of Taliesyn (1968) և Deep Purple (1969) ալբոմներով, սակայն նրանց կողմից մեծագույն առաջընթաց գրանցվեց 4-րդ և հատկանշականորեն ծանր ալբոմով՝ In Rock (1970): Հարդ ռոքի սկզբնական շրջանը բնութագրող ալբոմների օրինակներ են Led Zeppelin-ի առաջին նույնանուն ալբոմը՝ Led Zeppelin (1969) և The Who-ի Live at Leeds-ը (1970)[1]: Այդ ալբոմների բլյուզային ակունքներն ակնհայտ են, դրանցում ներառված են նաև հայտնի բլյուզ երաժիշտների մի քանի երգերի ադապտացված տարբերակներ:

Ռոքը իր ստեղծման օրվանից համարվել է սկանդալային երաժշտավոճ. Այն իր կողմն է ձգում հիմնականում երիտասարդներին , որոնք լի են կյանքը եվ աշխարհի կարգը փոխելու հաստատ մտայնությամբ: Սակայն անհնար է չհամաձայնվել , որ այն խորը փիլիսոփայություն է կրում իր մեջ:

Սիստեմ օֆ ը դաուն


System of a Down (
հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System") — ալտերնատիվ, հայ - ամերիկյան մետալ-ռոք խումբ, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) : Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային), Դարոն Մալաքյանը (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (բասս կիթառ):
Խմբի Պատմությունը

Լեգենդար System Of A Down խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին: Հենց այդ թվականին էր ,որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում: Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած` նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են ‘Soil: Հետագաում այն նույն Հայկական դպրոցում որտեղ սովորում էին Սերժն ու Դարոնը , նրանք հանդիպում են Շավո Օդաջյանին: Վերջինս առաջարկում է ռոք խումբ ստեղծել , որին ինքը կարող է անդամակցել որպես բասիստ, քանի որ մեծ տաղանդ ունի այդ ոլորտում: Նորաստեղծ խմբի համար որպես թմբկահար ընտրվում է Անդի Խաչատրյանը, որին շուտով փոխարինում է Ջոն Դոլմայանը: Խմբի բոլոր անդամները հայ են: Ինչպես նշում են Խմբի անդամների ընկերները` հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը: Բոլորն ծնվել են Հայի ընտանիքում: Ինչպես նշում են Խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր: Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց: Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին: Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը: Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր (Ռիք Ռուբին): Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ: System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում: Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։

                                                                                 

Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։

Ստեղծագործություն

SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն : System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են` իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ` "Spiders" ("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները : S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում: Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ: Խումբը անորոշորեն դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից:

2005թ. System of A Down-ի անդամները,իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի` Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից:

Շատ արտահայտություն կա որ վերամիավորվելու են 2011 թվականին։

Սկավառակագրություն

Հիմնական հոդվածը` System of a Down-ի սկավառակագրություն

 1998 - System Of A Down

2001 - Toxicity

2002 - Steal This Album

2005 - Mezmerize

2005 - Hypnotize

Մրցանակներ

2005 - MTV Europe Music Award - Լավագույն ալտերնատիվ խումբ

2006 - Grammy - Լավագույն Հարդ-ռոք ելույթ

2006 - Echo - Լավագույն միջազգային ալտերնատիվ խումբ

2007 - Armenian Music Awards - Լավագույն ռոք-խումբ

Հետաքրքիր փաստեր

Ռոք խմբի երգերի մեծ սիրահար է նաեւ Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:


Դարոն Մալաքյանը (ծնված 1975 հուլիսի 18ին Գլենդելում) հայազգի կիթառահար է, նվագել է հանրահայտ System of a Down խմբում, իսկ 2003թ-ին մեկ այլ հայազգի երաժիշտի՝ System of A Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ հիմնում է նոր խումբ՝ Scars on Broadway։

Կենսագրություն

Դարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975թ-ին Գլենդելում, Կալիֆորնիա։ Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Դարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի Շավո Օդաջյանը և Սերժ Թանկյանը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր System of a Down խմբում։ Այնուհետև Դարոն Մալաքյանը փոխեց իր դպրոցը և ավարտեց Ռուզվելտի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել Hard Rock Band խմբում։ 90-ականների սկզբին Դարոնը ծանոթանում է Սերժ Թանկյանի հետ, ում հետ ստեղծում է Soil խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում System of a Down։ Անունը հիմնված է Դարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down։ Դարոն Մալաքյանի հետ System of a Down խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։

2003թ-ին Դարոն Մալաքյանը մի շարք երաժիշտների հետ դեմո ձայնագրություն է ստեղծում Scars on Broadway նորաստեղծ խմբում, որից հետո տարածվեց տեղեկություն, ըստ որի System of a Down խումբը ցրվում է։ Սակայն տարածված այդ տեղեկությունը չհամապատասխանեց իրականությանը, իսկ ստեղծված դեմո ձայնագրությունը  օգնում է System of a Down խմբին իր հիթային՝ BYOB երգի ձայնագրության հարցում։

Այնուամենայնիվ, 2005թ-ի դեկտեմբերին Դարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006թ-ին Դարոն Մալաքյանը System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է Scars on Broadway խումբը, իսկ իր նախկին խումբը 2006թ-ից գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, որը շարունակվում է ցայսօր։

Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման է System of a Down խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Դարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։ Scars on Broadway խմբի հետ Դարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ Scars on Broadway ալբոմը։

2009թ-ին խմբի բաս-կիթառահար Դոմինիկ Ցիֆառելին հայտարարում է խմբի ցրվելու մասին։ Այդ ընթացքում տեղի ունեցող համերգները ամբողջովին դադարեցվեցին։

Առօրյա

Այժմ Դարոն Մալաքյանը ապրում է Գլենդելում՝ նահանգ Կալիֆորնիա։ Սիրում է հավաքել մոմեր, գորգեր, կմախքներ, երաժշտական գործիքներ՝ հատկապես՝ կիթառներ։ Իր կիթառների մեծ մասը արդեն արտադրությունից դուրս են և իսկական անտիկվարիատներ են։ Մինչ 2005թ-ը օգտագործում էր Ibanez ֆիրմայի կիթառներ, դրանից հետո սկսեց նախապատվություն տալ  Gibson ֆիրմայի կիթառներին։

Դարոն Մալաքյանը իր մասին խոսելիս նշում է, որ գրեթե չի այցելում երեկույթներ, ակումբներ, չի հանդիպում մոդելների հետ, միայն երբեմն ներկա է լինում հոկկեյի խաղերին։ Ըստ նրա՝ ամենակարևորը խումբն է, որի հետ կապված պրոբլեմները բավականին ծանր են անդրադառնում նրա վրա։

Դարոն Մալաքյանը զբաղեցնում է 30-րդ տեղը կիթառահարների համաշխարհային՝ «բոլոր ժամանակների 100 լավագույն հևի-մետալ կիթառահարները» ցուցակի մեջ։


Շավո Օդաջյանը (ծնված 1974 ապրիլի 22-ին Երևանում,Հայաստան) հայազգի երաժիշտ է, առավել հայտնի է որպես հանրահայտ System of a Down խմբի բաս կիթառահար։

Կենսագրություն

Շավո Օդաջյանը (լրիվ անունն է՝ Շավարշ) ծնվել է 1974թ-ի ապրիլի 22-ին Երևանում, Հայաստան։ Պատանի ժամանակ Շավոն շատ էր սիրում զբաղվել սկեյտսբորդինգով և լսել պանկ ռոք և հևի մետալ երաժշտություն։ Իր սիրած խմբերն էին՝ The Punk Angle, Dead Kennedys, KISS, Black Sabbath։ Դեռ երիտասարդ ժամանակ Շավոն ծնողների հետ տեղափոխվում է Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Շավոյի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր նրա տատիկը, սակայն նրա մահվանից հետո, ինչպես Շավոն է ասում, նա կորցրեց իր հավատքը և դադարեց առաջվա պես քնելուց առաջ աղոթել։ Շավո Օդաջյանը սովորել է այն նույն դպռոցում, որտեղ սովորել են Սերժ Թանկյանը և Դարոն Մալաքյանը, սակայն տարիքային տարբերության պատճառով դպրոցում իրար հետ ծանոթանալ չի հաջողվել։

Շավո Օդաջյանը աշխատում էր բանկում և նվագում էր սեփական խմբում, երբ մի օր ձայնագրման ստուդիայում ծանոթանում է Սերժ Թանքյանի և Դարոն Մալաքյանի հետ։ Սկզբից Շավո Օդաջյանին նշանակեցին Soil խմբի մենեջեր, իսկ 1995թ-ին նա դառնում է խմբի մշտական բաս-կիթառահար, իսկ խումբը այդ ժամանակից սկսեց կոչվել System of a Down: Նա հանդիսացավ System of a Down խմբի որոշ տեսահոլովակների (Aerials, Toxicity, Question, Hypnotize) ռեժիսոր։

Դեռ 18 տարեկան հասակում, երբ դեռ չէր ձևավորվել System of a Down խումբը, Շավո Օդաջյանը դրվագային դեր է խաղում AC/DC խմբի Big Gun երգի տեսահոլովակում։

Շավո Օդաջյանը հայտնի լոս-անջելեսյան դի-ջեյ է՝ DJ Tactic մականունով։ 2001թ-ի մարտի 2-ին մասնակցում է Rock/DJ Explosion իրադարձությանը, ինչպես նաև համագործակցում է Սերժ Թանքյանի և հայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ Serart պրոյեկտի շրջանակներում։

2001թ-ին Շավո Օդաջյանը էպիզոդիկ դեր է խաղում Zoolander ֆիլմում։

Հատկանշական է, որ Soil խմբում Շավո Օդաջյանը որոշ ժամանակ եղել է կիթառահար։ Ըստ նրա՝ նա սովորական էլեկտրական կիթառ ավելի լավ է նվագում, քան բաս կիթառ։ Բաս կիթառ նվագելիս Շավոն հիմնականում օգտվում է մեդիատոռից, բայց երբեմն նվագում է նաև մատներով։

2005թ-ին Շավո Օդաջյանը իրականացնում է իր երաժշտական պրոյեկտը՝ ստեղծելով Achozen էքսպերիմենտալ հիպ հոպ խումբը, որտեղ նա նվագում է մինչ օրերս։ Շավոն Achozen խմբի վոկալիստն է և կիթառահարը։

Ջոն Դոլմայան

Ջոն Դոլմայանը(ծնված 1973 հուլիսի 15-ին Բեյրութում) հայազգի թմբկահար է,նվագել է հանրահայտ System of a Down խմբում,իսկ 2003թ-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` System of a Down խմբի կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնում է նոր խումբ ` Scars on Broadway:

 Կենսագրություն

Ջոն Դոլմայանը ծնվել է 1973թ-ի հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում,հայկական ընտանիքում:Երբ Ջոն Դոլմայանը դարձավ 5 տարեկան,Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվում է Տորոնտո,այնուհետև Լոս Անջելես:
Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից:Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում: Ինքնուսույց է,անհատական ոչ մեկի մոտ չի պարապել:Օրեկան 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին ` Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է իր նվագելու որակը:Ըստ Ջոն Դոլմայանի ` նրա նվագելու ոճի մեջ մեծ ազդեցություն են թողել թմբկահարներ Կիտ Մունը (The Who),Ջոն Բոնեմը (Led Zeppelin),Ստյուարտ Կոպլենդը (The Police),Նեյլ Պիրտը (Rush):[1]
1997
թ-ին,երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատուրյանը ստանում է ձեռքի վնասվածք և լքում է խումբը,խմբին միանում է Ջոն Դոլմայանը: 2006թ-ին System of a Down խումբը ժամանակավորապես դադարում է իր գործունեությունը,իսկ Դարոն Մալաքյանը իրականացնում է իր հին մտահաղացումը և Ջոն Դոլմայանի հետ շարունակում է իր գործունեությունը նոր ` Scars on Broadway խմբում:Նշված խմբի հետ Ջոն Դոլմայանը ձայնագրում է 1 ալբոմ ` Scars on Broadway (2008):
Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ:Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա:Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանում են շիզոֆրենիկ:Ջոն Դոլմայանի հարվածային սոլոներին կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ ` լսելով Deer Dance, I-E-A-I-A-I-O և Question երգերը:

Ջոն Դոլմայանը և Ջոուի Ջորջիսոնը այն միակ թմբկահարներն են,որոնք մեյնսթրիմ մետալ ոճի մեջ երբեմն օգտագօրծում են դեթ մետալին բնորոշ ելեմետներ:Այդ էլեմենտները բավականին լավ արտահայտված են System of a Down խմբի B.Y.O.B. երգի մեջ:
Հարվածային գործիքների մեջ Ջոն Դոլմայանը նախընտրում է Tama մոդելի հարվածային գործիքներ: 2006թ-ի ամռանը Ջոն Դոլմայանը մի քանի հարցազրույցների ընթացքում նշեց,որ ուզում է հիմնել Torpedocomics օնլայն կազմակերպություն,որը կզբաղվի կոմիկսների վաճառքով:

Ձեռքբերումներ

2006թ-ին ըստ DRUM! ամսագրի Ջոն Դոլմայանը ճանաչվում է տարվա լավագույն թմբկահար:

Սերժ Թանգյան

Սերժ Թանգյանը (անգլերեն` Serj Tankian) (ծնված 1967 օգոստոսի 21, Բեյրութ, Լիբանան) ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of JusticeԱրդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի վերամիավորման մասին: 2011-ին խումբը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ում ու Եվրոպայում: 2011-ին նաև պատրաստում է բեմադրել Պրոմեթևսի մասին մյուզիքլը:

Կենսագրություն

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում: 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալակյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել:Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանգյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ` ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ: Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը:

Ձայնադարան

Ալբոմներ


Serj Tankian

SerArt 2003 (Արտո Թունջբոյաջյանի և Սերժ Թանգյանի համատեղ ալբոմը)

Elect The Dead 2007

Elect The Dead Symphony 2010

Imperfect Harmonies 2010

Սինգլներ

TheUnthinking Majority 2007

EmptyWalls 2007

LieLie Lie 2007

SkyIs Over 2008

TheCharade 2010

BordersAre 2010

LeftOf Center 2010

DisownedInc 2010

Առհասարակ ասում են ամեն բան, յուրքանչյուրը յուրովի է զգում ու ընկալում,եթե համարենք, որ երաժշտությունը բացառություն չէ, ավելին ամենա յուրօրինակ ընկալվող երևությներից մեկն է, հետևաբար յուրաքնաչյուրը իր երաժշտական ճաշակը ունի:Բայց երաժշտական ճաշակի մեջ էլ ամեն մեկը ունի իր յուրովի ընկալումը:Խոսքս տանում եմ դեպի ռոքն, այն էլ իմպրովիզացիոն, որի մասին այսքան բան պատմեց այս գիրքը ձեզ:Լսելով իմպորվիզացիոն կամ «Սոադային» ռոք ամեն մեկը կարող է այն ընկալել յուրովի: Բառերը՝ միաժամանակ և շատ պարզ են և շատ բարդ:Անգամ տեքստի իմաստը ամեն մեկը մի կերպ է ընկալում:Դե օրինակ՝ ավելի փոփ լսող մարդը հաստատ սիրուն է վերագրում այս տեքստը:Ավելի փոփ-ռոք լսողը՝ մեղմ ինչ-որ զգացմունքների, եթե ոչ էլի սիրուն:Իսկ ահա հենց այն մարդիկ,ովքեր լսում են ծանր ռոք հասկանում են այն, ինչ փորձել են այս երգերի հեղինակները  փոխանցել:Համենայնդեպս ես այդպես եմ կարծում:Լինելով ռեալիստ՝  չեմ սիրում ապերել միայն զգացմունքներով ու կարծել, որ մենք դրախտում ենք և ամեն ինչ հրաշալի է. ինձ մոտ նման կարծրատիպ չկա, ես աշխարհը ընկալում եմ այնպես ինչպես կա:Ահավոր կտխրեմ, երբ իմանամ, որ էլ ոչ մի ուղղելու ու շտկելու բան չկա աշխարհում, էլ ապրելը պետք չի լինի:Այս մտքերի հետ մեկտեղ ես զգում եմ բարբարոսության հետևանքները ու ախշարհում տիրող մի շարք երևույթներ:Ահավոր է:եթե անգամ վերցնենք մի երգ այս խմբի ստեղծագործություներից  և ուշադիր լսենք երաժշտությունը՝ առաջին հերթին այնքան հոգեհարազատ մի բան կզգանք, հետո տարերք :Եթե կարդանք տեքստը շատ բաներ կհասկանանք արդեն նշել եմ վերևում:Բայց ամենա կարևրոը նրնաց արվեստը գնահատելն է:Թվում է թէ այս գրքով ուզում եմ պարտադրել, որ բոլորը ռոք կամ  «ՍՈԱԴ»ի ստեղծագործությունները լսեն:Իրականում դա այդպես չէ:Եթե ինձ և հազարավոր այլ մարդկանց համար այս երաժշտությունը տարերք է և ճաշակ ապա շատ-շատերի համար այն ոչինչ էլ չէ:Բայց ես այս ամենը պատմում ու առաջարկում եմ լսել, որպեսզի հետագայում չփոշմանեք բաց թողածի համար, ինչպես ես եմ շատ փոշմանել:Վերջիվերջո կարելի է և չափազանց շատ սիրել ամեն մի գործ լինի երաժշտություն, թե մեկ այլ բան, նույնքան էլ հեշտ է այն քննդատել և ցածրացնել միայն կոչ եմ անում՝ այն ինչ-որ անում եք ,արեք հասկանալով և մտածելով և ոչ կաղապարներից դրթված:Բոլոր նրանց ովքեր կընթերցեն այս գիրքը հայտնում եմ շնորհակալություն:D

Ամեն դեպքում երաժշտությունն իմ կայնքը չէ…
Աշխատեք ապրել յուրովի,լինել փոզիթիվ ու լսել system of a down,.,.,