Wednesday 8 May 2013

Մեկ տարի «Փոզիթիվ»

Այսօր լռանում է մեկ տարին,ինչ բոլգս կա:/ավանդույթի համաձայն ինչպես յուրաքանչյուր բլոգեր գրում է այդ մասին ես էլ կգրեմ :ճ/Անցած տարի այս օրը որոշեցի ու բացեցի էջ Google+-ում…Առաջին անգամ,երբ առնչվեցի «բլոգ» ասածի հետ,շատ հավանեցի ու միտք ծագեց նման մի էջ ստեղծել,հետո երկար մտածեցի:Իսկ երբ մի երկու գրառում արեցի իմ շատ սիրելի teddy's blog-ում հասկացա,որ արդեն հասունացել է պահը սեփական էջն ունենալու:Չեմ ասի թե ապշեցուցիչ տարի էր,ու «հեծանիվ եմ հայտնարբերել» բլոգումս,ամեն դեպքում գրել եմ այն թեմաների մասին որոնք շատ հարազատ էին,որոնց մասին այլ կերպ խոսել չէի կարող,ստեղծել եմ նոր ուղղույթւոն բլոգիս համար.մի խոսքով աշխատել եմ ու այդ աշխատանքի արյդունքը տեսել են իմ ընթերցողները:Մինչև այս գրառումս կատարելը ուզում էի առանձնանցնել այն գրառումները,որոնք հատկապես կարևոր են ու ստացված,բայց երբ սկսեցի գրել չստացվեց,գրեթե բոլոր նյութերս էլ ինձ համար կարևոր և ստացված էին:Չգիտեմ ունի արյդոք իմ բլոգը ընթերցողներ ու հավատացեք այդքան չեմ մտածում այդ թեմայի մասին,քանի որ «Փոզիթիվի» հետ կարողացել եմ ստեղծել մի նոր աշխարհ ինձ համար:Հուսամ այսքանով չի ավարտվի այս բլոգի պատմությունը…

Saturday 4 May 2013

Վերջակետիկ :)



Այս բոլգս նվիրում եմ ինձ համար շատ հարազատ մի մարդու:Այսօր մեր «վերջակետիկը» դառնում է 17 տարեկան:Գիտեմ,որ հենց կարդա ջղայնանալու է  վերնագրի վրա,բայց հատուկ եմ ըտրել:/ինքը կհասկանա/Մենք իրար ճանաչում ենք դեռ անհիշելի ժամանակներից,ու հենց այդ ժամանակներից էլ իրար համարում ենք ընկերուհի:Միասին անցել ենք կյանքի մի քնաի փուլ.սկսած տուն-տունիկ խաղալուց մինչև այսօր 17 տարեկանում պարապելու ու ընդոունվելու փուլերը:Մենք իրար հետ երբեք չենք վիճել/չնայած մեկ-մեկ փոքրիկ ըդհարումներ լինում են/ ու ամենա ճիշտն ու հավես այն ա մեր շփման մեջ,որ ոչ մի անգամ չենք մտածել «բայց մենք լավ ընկերներ ենք ,թե՞ ոչ»,.,.,.

Ու այսպես արդեն մեծացանք Ամ հիմա էլ երեխա չենք,բայց մեկ է իրար երեխա ենք համարում,որովհետև երկուսս էլ նման ենք մտածում/թեև շատտ հարցերում շատ տարբեր/,.,.,Հիմա չեմ ուզում հուզական ինչ-որ պատմություններ հիշել,բայց վերջակետիկ ջան ուզւոմ եմ,որ քո բազմակետի պատմությունը սկսի հենց այս տարվանից,ուզւոմ եմ բլոգումս դու էլ լինես,ես ու բոլգս էլ շնորհավորենք քեզ ու մաղթենք շա՜՜տ լավ բաներ…
Ի վերջո ազատվենք այս անիմաստ «տանջանքներից» ու էլի ժամերով խոսենք,մեկս մեկի համար նոր երգեր պեղենք,գրքեր կարդանք քննարկենք,ինձ ստիպես որ այս կամ այն կինոն նայեմ,ամեն ինչ մի կողմ «The Vampire Diaries»-դ մինչև վերջ նայես,ես ու էն մի գժուկը,որ շատ ծիխաղենք չջղայնանաս,մի խոսքով թուշիկներդ միշտ կարմիր,ժպիտդ միշտ դեմքիդ հա ու մեկել միշտ վերջակետիկ լինես ,.,.,.,.բազմակետիկսսս ծնունդդ շնորհավո՜՜՜ր,.,,,,
/մնացածը առանձին/