Saturday 12 October 2013

Փոփոխություն


-Դեռ տերևները կանաչ են,իսկ ես սպասում եմ դրանց գունավորմանը:
-Ու՞ր ես շտապում,կգունավորվեն/ցրված տեսքով/
-Ինչ-որ բա՞ն է պատահել…
-Կխոսենք…/հեռանալով/
Քայլերն արագացան,ուղղությունն անհայտ է դրության պես:Իրականում հեռանալն ու անիմաստ թափառելն իրավիճակի լավագույն ընտրությունը չէր,ինչևէ երևի մենակ մնալու անհագ ցանկությւոնն էր երևի նման պահվածքի պատճառը:
Քայլերի արագ ու անհավասար լինելուն զուգահեռ 2 բան էր մաշում նրա սիրտը տաբատի շրշյունն ու  մտքերի խառնիխուռն վիչճակը:Առաջինը տանջում էր անգամ քայլերը դանդաղեցնելուց,երկրորդի մասին լավ է չմտծել:
Ահա և կանաչ լույսը,շարժվում ենք առաջ.ուժեղ ազդանշան և մի վայրկյան սառը ժպիտը դեմքին նայում է շոիրջբոլորը…
Հասնելով մյուս մայթ և զգալով խառնիխուռն մտքերի վրահաս վտանգը,որոշում է նստել,քայլելով մոտենում է մի նստարանի և նստում ինչ-որ տատիկի կողքին:
Լինում են պահեր,երբ մտածելը մի տեսակ վնասակար ազդեցություն է ունենում ու դու ջանում ես չմտածել,չըլսել,չխխոսել,բայց  անհնար է…
«Ինչքան հարցեր են ինձ հուզում,ինչքան թեմանորվ եմ ծանրաբեռնել ինձ այսքան ժամանակ:Տեսնես ինչու չեմ  պատկանում հենց մի տիպի,ինչու չափազանց համարձակ չեմ,որ կարողանամ ասել այն բոլոր բաները,որ ցանկանում եմ և կամ ինչու չափազանց պարփակված չեմ ըդհանրապես չարտահայտվելու համար»:
Ու կրկին.ինչու է տիրում միջակությունը, որակավորման ամենաանպիտան կետը,միջին վիճակը,այդ սպանող միջին հիմար վիճակը…/լռություն/
Մի տեսակ սթափվելով նկատում է,որ կողքին նստած տատիկը բավականին բարի,բայց և խղճահարույց դեմքով ուսումնասիրում է իրեն:Ծռմռելով շուրթերն ուզում էր ժպիտ տալ տատիկին ու կրկին մտքերը բղավեցին:
«Ինչքան բացեր կան ինձ մոտ,հիմա ես ավելի իմաստուն եմ և գիտակցում եմ,որ մեղավորը ես եմ և ոչ դուք:Ես եմ ստեղծել այդ բացերը և մեղադրում եմ ձեզ,ինչպիսի անարդարություն…»
Բացեր,դատարկ կետեր,որ կրկին լցված են կիսով չափ,միջին վիճակով և դրա համար այն բոլոր հարցերը,որոնք տանջում էին նախկինում մի օրում հեռացան,անցան,մոռացվեցին:
«ԵՍ մոռացա դրանց մասին իմաստանալուս պես»:Մարդիկ կկարծեն,որ այդ գլոբալ  խնդիրները ավելի մեծ իմաստություն են պարունակում քան անձնական,ներաշխարհային,բայց չէ որ կյանքը մի անգամ է տրվում և այն կառուցում ես ինքդ,ինքդ լցնում ու քանդում…
Կրկին տատիկը ըդհատեց նրա և նրա ներաշխարհի պատերազմը:
-Աղջիկս սիրահարված ե՞ս,կարող է  քեզ նեղացրել են,- մտահոգված դեմքով  ու սրտացավ ձայնով հարցնում էր տատիկը,չկասկածելով,որ կրակին յուղ է լցնում:Նա այդ պարագայում էլ բավվեց միջակությանը,բայց չգիտես ինչու  դա կատաղի ազդեցություն ունեցավ նրա վրա,արյունը գլխին խփեց  ու նա կարծես ծեծվելուց փաղչողի նման վեր թռչեց ու անհայտացավ…
Ժմաեր անց,երբ արթնացավ զգաց,որ իր դժգույն անկողնում է,կարծես հոգնած ու տանջված այդ երազից:




Իսկ եթե ես էլ…իսկ եթե այս անգամ լուրջ…
Եթե խոսել դրա մասին քեզ վրա ապշած առաստաղի հետ…Վստահ եղիր,նա կասի՝ «ցանկացի՛ր մինչև վերջ,ցանկացի՛ր ամբողջ սրտով»
Դու արդեն իմաստուն ես…