Tuesday 30 October 2012

ՌԵՀԱՆ


Որոշեցի անպատճառ կիսվեմ ձեզ հետ ու խորհուրդ տամ կարդալ մի փոքրիկ նովել:Մի փոքր փորձեմ ինքս մեկնաբանել,ձեզ գայթակղել,եթե չեք կարդացել անպատճառ կարդացե՛ք:Ամեն երկար ու կարճ հիմարության տեղ նման բաներ,եթե կարդաք շատ ավելի լավ կլինի:
Առհասրակ որպես «անտանելի» ընթերցող/ստեղծագործությունների 80 տոկոսի հետ կռվում եմ/ կարող եմ ասել,որ հենց նովելը իր ոճում գերազանց է,քանի որ փորքածավալ է և երկար- բարակ խոսելու փոխարեն միանգամից տալիս է հետաքրքիր էմոցիաներ:Դե եթե ասում ենք Հայկական     նովել,ապա հասկանում ենք Զոհրապ:Այո Զոհրապը շատ մեծ նովելիստ է եղել:/առհասրակ մեծ մարդ է եղել/
Կարելի է ասել նրա բոլոր նովելները ընթերցել եմ,բայց ձեզ հատկապես խորհուրդ եմ տալիս՝«Ռեհան»ը,մի շատ փոքրիկ,բայց և շա՜՜տ գեղեիցկ նովել:Ես 4 անգամ ընթերցել եմ:Ու ամեն անգամ ինչ-որ նոր զգացում եմ ունեցել:Էլ չասեմ,որ առաջին անագմ ընդհանրապես չէի սպասում նման ավարտի:Մի խոսքով հենց հիմա,հենց իմ բլոգի միջոցով բոլորս ընթերցում ենք մի շատ հոյակապ նովել:

Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:
Ինչե~ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:
Հեռվեն՝ նայվածքս կհետեւեր անոնց շնորհալի շրջագծին, կամակ ելեւէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,- ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,-որոնք սանտրեն փախչելով կդառնային կ'իյնային վար, զսպանակի գալարումներով:
Քիչ-քիչ, մտերմություն կհաստատեի անոնց հետ. կճանչնայի զանոնք, գրեթե կխոսեի հետերնին:
Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:
Անո՞ր համար երկար ատեն սեւեռած մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվաց, որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձեւեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երեւեցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներեւութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արեւմուտքին մեջ կհալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրա:


Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս: Տարեց մարիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերեւս, ու անոնց առջեւ, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ, որ այս Մյոհյուրտարի պարտեզը կլեցներ հիմա, զգուշավոր դիրք մը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զիքը տոչորող հայտնի անհամբերությունը կկարդայի դեմքին վրա, ամեն անգամ, որ առիթը գտներ իմ կողմս նայելու:
Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ:
Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինծի. ի~նչ փույթ. նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետեւեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափով չպիտի խախտեր իմ հավատքս:
Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կզգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ'անցնեին:
Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով: 


Կեսգիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան. գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարեւ մը ձեւացուց:
Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփուն վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կդառնար մեկը փնտրելու համար կարծես:
Համր ու դանդաղ քալվածքով մը կ'երթային ու հորը ձայնը կ'իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կպատվիրեր:
Արդեն կմեղքնայի զինքը.ի~նչ կքաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքեւ փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արեւին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե:
Կզգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձեւը այս համոզումը կուտա ինծի: Ո՞վ էինքը. ո՞ւր կբնակի. այս հարցումները այնքան ավելի կհուզեն միտքս որքան ահա քիչ-քիչ կմոտենան հարկավ իրենց տունին:
Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջեւ. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերջը մյուսները, տարիքի կարգով. էն վերջը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ:
Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը. դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կնայեր երեսը. գեղջուկ ու սիրուն բան մը ուներ. աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվոր դիրքով, լույս մը երեւցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:
Հետո լույսը մարավ ու ամեն բան խավարի մեջը ինկավ հանկարծ:


Ի՞նչ կխորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջեւ նստած. թեթեւ քամին մեղմիվ կշոյե մազերդ ու ես կնշմարիմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը:
Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւ ն կմտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեամի մը պես առջի ժամեն մտերիմ կ'երեւա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կմտածեմ:
Հետո ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կքալեմ, աչքս վեր այդ պատուհանին սեւեռած. ի՞նչ կ'ակնկալեմ քեզմե, բառ մը , անուշ խոսք մը, որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության:
Մութին մեջ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կգոցե, բայց սեւ մազերուն ժողվվածքը կտեսնեմ հստակ. մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել:
Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն:
Հիմա, զովությունը կ'ավելնա. աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կլսեմ գիշերապահին ճոկանը որ կհնչե ու կ'իմացնե թե ժամը յոթն է:
Վերը անշարժ կսպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կտժգունին քիչ-քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ'ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը պես կտարածվի իբրեւ թե անհուն դագաղի մը վրա:
Շուրջս տիրող վեհւթյան ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կզգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը, որ իզմե ու իրմե զատ բնակիչ չունի. ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված:
Աքաղաղները կխոսին, արեւելքեն լույսի հոսում մը կսկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մեջ. հովը կգգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կդողացնե. դեմեն՝ լույսը կ'ավելանա, կզեղու, կշռայլվի. արշալույսն է:
Վաստակաբեկ,ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին աջեւ ինծի պես անքուն, ինծի պես երազող:
Քիչ մըն ալ կկենամ այսպես. հանկարծ սեւ մազերու կոհակը կճշտվի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կսարսռա:
Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինծի սպասողը մինչեւ լույս. կզարմանամ. ի~նչպես չտեսա. ծաղրելի կգտնեմ ինքզինքս. կբարկանամ պզտիկ իյնալուս համար:


Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ'օրհնեմ քեզի, ո'վ ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բարեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն:
Աղջկան մը դեմք առիր պարտելու համար զիս. աղեկ ըրիր, այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրա, չեմ զղջար:
Առավոտը թող գա ուզածին չափ իր հոսած լույսին անողոք ստուգությունը թոթափելու չորս դիս:
Դուն իմ աչքիս՝ առատ գեղեցիկ մազերն ես միշտ անոր: 

Tuesday 23 October 2012

....



Երբ  կատարյալ անորոշություն ա տիրում ու քեզ դա չի հուզում,նշանակում ա,որ դու նորմալ մարդ ես,այլ ո՛չ հակառակը:Կհամոզվես կյանքիդ ընթացքում,եթե մանավանդ իգական սեռի ներկայացուցիչ ես:Նախ քեզ կսփոփես նրանով որ«բոլոր աղջիկներն էլ չգիտեն,թե ինչ են ուզում կյանքից»:Հետո որոշ ժամանակ չես հասկանա,թե ի՞նչ ես անում ու ինչու,և ինչպես ասում են/«այնքան տխուր էր,որ անագմ արտասվել չէր կարող» /այնքան  կբթանաս,որ մտածել անգամ չես կարողանա:Հետո ..դե էլ ի՞նչ հետո,մնումա հասկանալ,որ բղավելն ու նյարդայնանալը երեխայական բաներ են,երգ լսելն էլ դեղամիջոցի նման մի բան,բթացնելու,չհասկանալու համար,թե ինչ ա կատարվում կողքդ ու ո՞վ ես դու:Չէ դժվար չի,բոլորս էլ գիտենք մենք «բանական մարդ ենք»… անիծվեր Դարվինի ձեռքը ու բերանը,որ նման կոչումներ ստեղծեց մեր համար:Բանական այնքան բանական,ու այնքան ամբիցիոզ,բանական ու այնքան ինքնասիրահարված,բանական ու...
Հտեո դե մտածի՛ր էլ ի՞նչ անես,ու՞մ կարդաս,ո՞ր գրողի,ո՞ր երգիչի հետ կռվես/էդ էլ միայն նրա համար,որ իրենց տեսնել չես կարող.ստացվումա կկռվես ինքդ քո հետ/:Դե, դե հետո նայի՛ր առաջ,նայի՛ր հետ,.,.,նայի՛ր ներկայիդ,.,,դատարկություն, բացարձակ ժամավաճառություն,նյարդայանցում,քաղքենիզմ,հիմարություն, դաունացում ու էլ ի՞նչ ահավր անուն կա...Մի վայրկյան մտածիր աշխարհիդ ու մարդկությանդ մասին,.,.,օ՜՜ ոչ դու փոքր ես նման բաների մասին մտածելու համար,հա՛ փոքր ես կգժվես,.,., մտածիր սիրելու,երգելու, բարձրակարունկ կոշիկներ հագնելու մասին,.,.,օ՜՜ ոչ դու չափազանց փոքր ես ոտքերդ ջարդելու ու սենտիմենտանալու համար,..,.,
Մի խոսքով ինչու՞ ես երկարացնում,ասա ամեն ինչին ու ամեն մեկին Пошла вон!
Թեթևացար. դե  ապրիր այդ սկզբունքով,.,.էլ ո՛չ մի քաղքենի,ո՛չ մի ամբիցիոզ,ոչ մի «բանական մարդ»,.,., ու կարևորը ո՛չ մի փիլիսոփայություն,.,.քո համար ապրի՛ր
ու մի քիչ, քիչ ստեղծիր նման տեքստեր,.,., եղի՛ր փոզիթիվ,.,.,

Saturday 6 October 2012

Պատանեկություն


Ինչպես վերջերս ըդնունված է ասել մեզ մոտ/Եվրոպական ստանդարտներին համապատասխան/այսօր ես ուզում եմ խոսել մեր հայ teenager-ների մասին/դեռահասների,անգլերենում 13-19ը teen վերջավորություն ունի,բառն այդտեղից է առաջացել/:Ըդհանրապես կփորձենք տալ ըդհանուր բնութագիրը պատանիների մասին:Այդ հարցում մեզ օգնելու է մի շատ լավ մարդ ու որ ամենա կարևորն է՝ շատ ուրախ,պայծառ պատանի:
-Պոզիթիվ ողջույններ Yellowին:
-Շաաաաատ պոզիտիվ ողջույններ <<Պոզիտիվ>>-ի պոզիտիվ Աննային :)))
-Սկսենք նրանից,որ այս տարին Էլլա քեզ համար դարձել է նշանակալից.ըդունվել ես բուհ,մի փոքր պատմիր նախորդ խառը ու հաճելի տարվա մասին...
-Նախորդ տարվա մասին մի փոքր պատմելը,ճիշտ է,մի փոքր դժվար է,բայց փորձեմ :ԴԴ
Տառապանքների տարի էր,բայց ինչպես ասում են «оно того стоило»))) Շատ լավ հիշողություններ են մնացել պարապմունքներից,դպրոցից,շա~տ զվարճալի դեպքեր... արդեն սկսում եմ կարոտել...դժվար էր,բայց նաև հաճելի...
-Ո՞րն է քեզ համար պատանու իսկական «մոդելը»,ուրախ,պայծառ,թե՞...
-Իմ կարծիքով պատանու իսկական մոդել չկա,և ընդհանրապես,կյանքում հնարավորինս պետք է խուսափել ինչ-որ մոդելներ ստեղծելուց...Պատանին պետք է լինի այնպիսին ,ինչպիսին կա.չեմ կարծում,որ հնարավոր է միշտ պայծառ լինել,չնայած շատերի մոտ եմ նկատում,որ փորձում են միշտ ժպտալ,կեղծ ժպտալ ու կենսուրախ թվալ...երևի նորաձև է)) Մի քանի տարի առաջ էլ տխուր լինելն էր նորաձև...բայց լավագույն տարբերակը պարզապես քեզ հավատարիմ մնալն է...
-Մեզ կպատմե՞ս քո վաղ պատանեկության շրջանի մասին:
-Վաղ պատանեկության շրջանը.. Երևի 12 տարեկանից սկսած....Այդ տարիքում առաջին անգամ առանց ծնողներիս արտասահման մեկնեցի,այդ տարիքում տարված էի լրագրությամբ,ընդունվեցի ԵՊԹ հաղորդավարների բաժին,սկսեցի ավելի խորը ուսումնասիրել ռոք երաժշտությունը...հասանք 14 տարեկանին...սիրահարվեցի..
-Ըստ քեզ ի՞նչն է պակասում մեր պատանիներին/եթե իհարկե պակասում է/:
-Մեր պատանիներին...դե,բնականաբար բոլորին էլ ինչ-որ բան պակասում է,ընդհանրացնելը մի քիչ դժվար է,բայց շատերին պակասում է ինքնավստահությունը,մի մասի մոտ էլ այն չափազանց շատ է)))
Պակասում է նաև համարձակությունը,ոմանց էլ քաղաքավարությունը...
–Որպես ապագա հոգեբան կարող ե՞ս մեկնաբանել,արդյոք պատանիները իրենց ծնողներից ֆինանսական կախման պատճառով կարո՞ղ են հոգեբանական խնդիրներ ունենալ:
-Նման դեպքեր ,կարծում եմ,հնարավոր են,հատկապես տղաների կամ ավելի ազատամիտ պատանիների մոտ,ովքեր տարված են եվրոպական կամ ամերիկյան մտածելակերպով.ֆիլմերի մեծամասնությունում 14-15 տարեկան դեռահասները աշխատում են և ինչ-որ չափով անկախ են ծնողներից:Դա շատերին դուր է գալիս և նրանք էլ են ուզում անկախություն ձեռք բերել ու <<մեծ լինել>>...Բայց անկախության նախապայմանը փող աշխատելը չէ.ուրիշ միջոցներ էլ կան...:)))
-Իսկ դու երբևիցե ցանկացել ե՞ս ինքդ գումար վաստակել,և արդյոք եղել է նման դեպք:
-Ինձ մոտ ևս նման ցանկություն եղել է,բայց ավելի շատ ոչ թե ցանկացել եմ գումար վաստակել,այլ աշխատել:Մի երկու անգամ տպագրվեցի ամսագրերում առանց գումարի:Բայց եթե հնարավորություն լինի աշխատելու,ու առաջարկն ինձ դուր գա,ձեռքիցս բաց չեմ թողնի,ամեն դեպքում սեփական հոնորարներ ունենալն ավելի հաճելի է :))
-Եթե լինեիր պատանի սպորտային մեկնաբան,ու՞մ մասին կցանկանաիր նյութ պատրաստել և ինչու՞:

-Եթե լինեի պատանի սպորտային մեկնաբան...այ դա շատ լավ կլինեեեր....)) Իսկ իմ առաջին հերոսները կլինեինԻկեր Կասիլիասը (Իկեռռռռրիտոն :ԴԴԴ)և Ռաֆա Նադալը...Ինչու՞.Որովհետև նրանք հրաշամանուկներ ե~ն... Ինձ համար նրանք լավագույն մարզիկներն են իրենց բնագավառներում,իսկ բացի լավ մարզիկ լինելուց նաև լավ մարդիկ են...շատերն են ասում (հատկապես մեծահասակները),որ առանց շփվելու չենք կարող ասել լավն են,թե ոչ,բայց կան բաներ,որոնք ակնհայտ են,ու կան արարքներ,որոնք հաստատ չես անի պարզապես PR-ի համար,իսկ Կասիլիասի նման արարնքերը չափից շատ են...Ու մի բան էլ.ի՞նչպես կաորղ է նման աչքերով մադը բարի չլինել... )))

–Ի՞նչ ես կարծում մեր այսօրվա պատանիները բարձիթողի վիճակում են գտնվում,և կրթվածության պակաս ունե՞ն:
-Չեմ կարծում,որ բարձիթողի վիճակում է գտնվում,բայց խնդիրներ կան...Ի դեպ,իմ կարծիքով,այդ խնդիրները երիտասարդների մոտ ավելի շատ են,քան պատանիների: Դա երևում է նաև բուհում,նկատվում նույնիսկ դասախոսների կողմից.մեր կուրսի երեխաները շատ ավելի տեղեկացված են պատմությունից,ֆիզիկայից,մշակույթից,քան 2-րդ,3-րդ կուրսի ուսանողները,ավելի գրական ու կիրթ են խոսում...
-Մի լավ ստեղծագործություն և ֆիլմ կառանձնացնե՞ս մեզ համար քո պահոցներից...
-Մի շատ լավ իսպանական ֆիլմ կասեմ ,որը վերջերս եմ դիտել,և որն իմ մեջ ավելացրեց հոգեբան դառնալու ցանկությունը-"Все ,что ты хочешь",4 տարեկան հասակում մայրիկին կորցրած աղջկա ու նրա հայրիկի մասին... 
Իսկ ստեղծագործություն Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստը>>...Ճիշտ է,սերը կանոններ չունի,ու ամեն մարդ սիրելու իր արվեստն ունի,բայց այս գիրքը ստիպում է շատ բաների մասին մտածել ու շատ բաներ վերանայել ...
-Արդյոք երբևիցե հետաքրքվել ե՞ս այլազգի դեռահասներով,ի՞նչ կարելի է սովրել նրանցից:
-Այլ երկրների դեռահասներով հետաքրքրվել եմ նույնիսկ մինչև դեռահաս դառնալը,ու դա ստացվել է ինքնաբերաբար.շատ էի ամսագրեր կարդում...))) Նրանցից կարելի է սովորել ավելի համարձակ լինել ու ավելի շատ կիսվել ծնողների հետ...Իհարկե ծնողներն էլ նրանց ծնողներից սովորելու տեղ ունեն...
-Եթե ես հնարավորություն ունենայի անպատճառ կստեղծեի «Փոզիթիվ» ակումբ,որը կզբաղվեր փոզիթիվ գաղափարների տարածմամբ.ի՞նչ կուզես ստեղծել ինքդ...
-Դժվարանում եմ նշել կոնկրետ մեկը,որովհետև մտքումս անընդհատ նման «նորարարական» մտքեր են պտտվում ,բայց երկու բան կա,որ շաաաատ-շատ եմ ուզում,մեկը`սեփական հեռուստաընկերություն,մյուսը ` սպորտային ակումբ երեխաների համար:
Ի՞նչ կցանկանայիր մեծ սրտով ասել մեր՝ ահելությանը,ջահելությանը ու ամենա կարևորը պատանիներին:
Ահել-ջահելությանը մեծ սրտով կցանկանայի ասել,որ ճիշտ է,ինքնատիպությունը լավ է,բայց կեղծ ինքնատիպություն ստեղծելն էլ մի բան չէ/ասել է,թե ոճային ինչ-որ խաղերը,երաժշտական ճաշակի կեղծ ներկայացնելը,մարդկանց բնությունը արդեն ինքնատիպ է ստեղծել,մեր խնդիրը պահպանել ու պաշտպանելն է մեր իսկ  բնական ինքնատիպությունը/:
Բլոգիդ նվիրում եմ այս հրաշալի երգը իր հրաշալի տեսահոլովակով...շաաաաատ եմ սիրում... 



Շնորհակալությունս եմ հայտնում Էլլային,ինձ օգնելու,ինձ հետ մեկնաբանելու այն հարցերը որոնք կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրեն:
Իմ կողմից էլ բոոր պատանիներին ցանկանում եմ ասել՝ եղեք այնպիսին ինչպիսինը կաք,միայն փորձեք լինել փոզիթիվ...