Saturday 15 December 2012

Lily

Արդեն ձեմռային ողջույններ եմ հղում իմ ընթերցողներին:Այսօր իմ բլոգը կրկին հյուր ունի:Կարծում եմ փոզիթիվի լավ բարեկամ,և հավատարիմ ընթերցողներից է նա:Մասնագիտությամբ հոգեբան,շատ լավ մարդ ու հետաքրքիր զրուցակից:Չափազանց պատահական ենք որոշել զրուցել ձայնագրիչի առակյությամբ ու մեր զրույցը ներկայացնել ձեզ:Իսկզբանե նշեմ,որ փորձել ենք մեր միջից հանել բացասական էմոցիանները ու ստանալ դրական լիցքեր:Թեմաները բազմաբնույթ են:Կարծում եմ ինչ-որ նոր բան կգտնեք ամեն դեպքում:
 Ողջույն Շուշան,պատրա՞ստ եք խոսել ու լիցքաթափվել մեզ հետ:
–Ողջույն փոզիթիվններին,միանշանակ պատրստ եմ,կարծում եմ հետաքրքիր զրույց կստացվի,.,.



-Առաջարկում եմ այսօր խոսել ավելի շատ,ֆիլմերից,մուլտֆիլմերից,գրական հերոսներից,չար ու բարի կերպարներից,բայց չմոռանանք նաև մեզ հուզող հարցերի պատասխանները տալ:Այ քանի որ խոսեցի մուլտերից,սկսենք հենց մուլտհերոսներից,կա՞ մի հերոս որին շատ համակրում եք կամ հակռակը չափազանց բացասական եք վերաբերվում/վերաբերվել/
-Հիմնականում սվոետական մուլտերն եմ գերադասում,կան այնպիսի կերպարներ,որ շատ եմ սիրում,բայց և կան բացասականները,օրինակ՝ «Крокодил Гена» մուլտֆիլմից  Шапоклякի կերպարը ինձ համար միշտ եղել է բացասական ու միշտ բացասական մարդկանց նմանեցրել եմ նրան....
 –Ո՞ր  հերոսին եք շատ սիրել կամ ատել/գրական կամ ֆիլմից/:
-Հիմնականում ֆիլմի տպավորությունները ինձ մոտ անցնում են դիտումից ժամեր անց,բայց ավելի շատ նախընտրում եմ հոգեվիճակային ֆիլմեր:Վերջին տեսածս ֆիլմը՝ « Игры разума»ն է:Ֆիլմը մաթեմատիկի մասին է,ով շատ հզոր ուղեղի տեր է:Նա հրավիրվում է ԱՄՆի կառավարության կողմից պետական ինչ-որ գաղտնի գործեր կատարելու համար,սկսում է ամեն բառից ծածկագրեր գտնել,տեսություններ ստեղծել,իսկ հետո պարզվում է,որ այդ ամբողջը նրա երևակայության արդյունքնէ:Հիշելով ֆիլմը կարծում եմ առհասրակ ֆիլմերի սյուժենորվ եմ  տպավորվում քան դերասաննորվ,բայց կան նաև սիրլեի դերասաններ:
-Ի դեպ ես եմ ուզում հարց տալ քեզ/Շուշան/,մաթեմատիկները  Նոբելյան մրցանակ ստանու՞մ են,ինչքանով,որ ես գիտեմ չեն ստանում,քանի-որ Նոբելի կնոջ սիրեկանը եղել է մաթեմատիկ և հետագայում արգելվել է մաթեմատիկներին տալ այդ կոչումը:
-Օ՜՜ հետաքրքիր տեղեկությունն էր,հաստատ չեմ կարող ասել մի քիչ փորփրեցի,կարծես թե չկա:
-Իսկ դուք սիրու՞մ եք Պարոն Բինին:
-Գիտեմ,որ դու համակրում ես նրան,բայց պետք է անկեղծ լինեմ այդքան էլ չէ:Ինձ համար իր կերպարը՝ միշտ ամեն ինչի անպատասխանտու կերպով մոտենալն է նաև ամեն ինչ փչացնելը:Ամեն դեպքում նա  արտիստ է,շատ սիրված ու ես գիտեմ դեպք,երբ նա դւորս է եկել բեմ շատ քիչ արձագանքներ ստացել,շատ ծանր է տարել այդ փաստն ու անգամ այդ դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:


-Այ դուք  հնարավորություն ունեք հետևել մուլտֆիլմի ստեղծմանը,ձեր  քույրը անիմատոր է,երբևէ հետևե՞լ եք:
-Ոչ աշխատում եմ այդ տանջալից պրոցեսին չհետևել,քանի որ մի քիչ էլ հիասթափվում եմ:Բայց  պիտի ասեմ,որ սիրում եմ նրա աշխատանքները և գիտեմ,որ ապագայում ավելի հետաքրքիր մուլտեր են սպասվում:Ես նախընտրում եմ Սովետական մուլտֆիլմերը,այ օրինակ՝ «Летучий корабль»ը:
 -Ձմռանն ավելի էմոցիոնալ եք դառնու՞մ,թե՞ ոչ....
-Կարծում եմ էմոցիոնալ լինելու համար եղանակը/գոնե ինձ մոտ/ այդքան էլ մեծ դեր չունի:Դե ավելի կոնկրետ հուզական երևույթ եմ համարում էմոցինալ լինելը:Կարծում եմ ես ոչ միշտ եմ էմոցիոնալ:
-Իսկ օրինակ՝ բնությունն համարում եք կատարյալ:

-Կատարելությունը անթերի իրավիճակն է ինչ-որ երևույթի:Այո բնությունն համարում եմ կատարյալ,եթե ուսումանսիրում ենք գոնե մի ծաղկի կառուցվածք,տեսնում ենք թե ինչքան ճշգրիտ հաշվարկված է այդ բույսը,և առհասրակ բնության բոլոր տարերը,այդ թվում նաև մարդը:/մեծամասմաբ ֆիզիկապես/
Մարդու ուղեղը այնքան կատարյալ է և այնքան ուժ ունի,ու այնքան շատ բաներ կաորղ է անել,որ գուցե մենք չենք էլ պատկերացնում:

–Սիրու՞մ եք կենդանական աշխարհը,և որ կենդանուն առավլ ևս:
-Այո սիրում եմ,ինձ/աչքերս/ կատվի եմ նմանեցնում,բայց պետք է անկեղծանամ կատուներին չեմ սիրում, քանի որ նրանք ինձ համար շատ խորհրդավոր են և դա ինձ հունից հանում է,իսկ  կենդանի պահել չեմ սիրում,դա ինձ համար բավականին մեծ պատասխանատվություն է:/չնայած մենք շուն ունենք,բայց նրա խնամքով զբաղվում է եղբայրս/
–Ունե՞ք սիրելի երկիր:

 -Այո Անգլիան է:Առաձնապես յուրահատուկ բաներ ասել չեմ կաորղ այդ երկիրի մասին,ամեն դեպքում ինձ շատ են դուր գալիս անգլիացիները,իրենց մշակույթով անգամ իրենց ծագմամբ ու ինձ համար նպատակ է գնալ անգլիա ու տեսնել Վեսթմինսթերյան Աբբայությունը կամ Բուքինգեմյան պալատը:/եթե անկեղծ լինեմ նման թեմաների շուրջ մինչ այժմ չէի մտածել,ասյիքն թե որ գիրքը,երգը,քաղաքն եմ սիրում,բայց հուսամ սպառիչ էր պատասխանս/
-Օրինակ՝ վերջերս շատ են անգլոմանները,առաջ «անգլոման» ասվածը հիմնականում վերաբերվում էր ֆուտբոլասերներին,սիկ այսօր ամեն քայլափոխի կան նման մարդիկ:
-Այո վերջերս ամեն քայլափոխին կարելի է հանդիպել անգլիայի դորշով կամ անգլիան խորհրդանշող որևէ պրինտով աքսեսուարներ կրողների:Գիտեք գուցե դա նորմալ է և նրանք էլ իսկապես ինչ-որ բան գտել են իրենց համար այդ երկրում,բայց ես չեմ սիրում նման բնույթի երկրպագումներ,փոխարենը ես վերջերս ընթերցում էի Մարի Ստյուարտի կենսագրությունը ու դա ինձ համար ամբողջ Մեծ Բրիտանիայի պատմությունն էր/նաև Էլիզավետայի դեմ պայքարը/,ամեն դեպքում առաջարկում եմ հանգիստ թողնել այդ դրոշները:
-Էլիզաբեթ 2-ին սիրում եք,իսկ ի՞նչ կասեք Լեդի Դիաննաի մասին:
- Էլիզաբեթն ինձ համար շատ մեծ կամքի տեր,բնավորությամբ ու շատ հզոր կին է,չգիտեմ թեպետ Դիաննաին ևս գնահատել եմ ու հարգել այնուամենայնիվ գնահատում եմ նաև Էլիզավետային:
-Արդյո՞ք կան մարդիկ, ովքեր ձեզ համար «կուռքեր» են:
- Բնականաբար կուռքեր չունեմ,բայց կան մարդիկ որոնց ինչ-ինչ պայմաններում փորձում եմ նմանվել ու փորձում եմ նրանցից ինչ-որ բաներ սովորել:/դրանք հիմնականում գրական կերպարներ են/
–Երաժշտությունը ձեր համար «կյա՞նք» է:
-Չեմ կարծում,ինձ մոտ այդքան բարձր հուզական ֆոն չի առաջանում երաժշտություն լսելիս,առավել ևս չեմ ապրում երաժշտությամբ,բայց լսում եմ շատ հաճախ ու երբեմն այն օգնում է:Ուղղակի հիանում եմ մի շարք երաժիշտներով,նրանց ստեղծագործություններով ու թե ինչպես են նրանք ապրում երաժշտությամբ:
Վերջերս հիմնականում լսում եմ անյպիսի երգեր որոնց իմաստը հասկանում եմ,ռուսկան երգեր եմ լսում  /Նիկոլայ Նասկով/,տրամարդությունից է կախված,կարող է և իմ ոճին չհամապատասխանող երգեր լսեմ:

-Կա՞ այդպիսի երգիչ կամ երգչուհի ում չեք սիրում/շատ/
-Այո կա`Սիլվա Հակոբյանը,ես ուղղակի չեմ կարողանում ընկալել նրա «արվեստը»:
-Իսկ ո՞ր ստեղծագործությունն եք շատ սիրում կամ հակառակը:
-Ճիշտն ասած իմ առաջին գիրքը եղել է Րաֆֆու «Սամվել»ը և դա եղել է ինձ համար ամենա բարդ գիրքը կարող եմ ասել այդ գրքից հետո ինձ մոտ «ֆոբիա» է առաջացել գիրք կարդալու հանդեպ:Չգիտեմ գրականագիտական տեսանկյունից չեմ ուզում քննադատել ստեղծագործությունը,ուղղակի սկսած այդ գրքի ծավալից/այն բավականին փոքր տարիքում եմ ընթերցել/ արդեն վախ էր առաջանում իմ մեջ:Ես այդպես էլ չեմ ավարտել այդ ստեղծագործությունը:Հիմա իմ սիրելի գրքրեն հիմնականում մասնագիտական են:
-Մի քանի հարց էլ ձեր մասնագիտության վերաբերյալ:Որպես հոգեբան ո՞ր խմբերի հետ եք աշխատել:
-Ես աշխատում եմ միայն երեխաների և անչափահասների հետ:Աշխատել եմ «Անչափահասների ուղղիչ տանը» և էլի տարբեր կազմակերպություններում:Շփվել եմ մտավոր հետամնաց,աուտիզմ ունեցող,դաունինգ հիվանդություն ունեցող նաև Երևանյան հիւվանդություն ունեցող երեխաների հետ:Շատ ինդիվիդուալ են երեխաները,մանավանդ նման հիվանդությունների ժամանակ և առաձին մոտեցում է անհրաժեշտ ամեն մեկին:
-Իսկ ո՞ր դեպքն է,որ շատ տպավորվել եք դրանից և հիշում եք մինչև հիմա:
-Կա նման դեպք:Երբ ես 4-րդ կուրսում էի,որպես պրակտիկանտ գնացել էի «Վարքի խանգարում ունեցող երեխաների կենտորն»:Այնտեղ շփվեցի մի անչափահաս աղջկա հետ, ով սեռական բռնության էր ենթարկվել:Նա  դարձել էր գերագրեսիվ և ագրեսիան իր համար պաշտպանական միջոց էր:Ճիշտն ասած ես չկարողացա օգնել այդ աղջկան,քանի որ դեռ շատ անփորձ էի:Ամեն դեպքում մի գաղտնիք բացեմ,երբ մարդուն ուզում ես մխիթարել պետք է նրան ասես՝«դու միակը չես,աշխարհում քո  նման միլիոնավորներ կան ու բոլորն էլ դուրս են եկել այդ իրավիճակից»:

-Եվ վերջում մեջբերում եմ Շուշանի մտքերից,որոնք ինձ համար շատ հետաքրքիր են:
«Ես չեմ ստում , որ չկորցնեմ վստահությունս»,«Ես հաջողակ եմ, քանի որ երբեք չեմ համակերպվի անհաջողակ լինելու մտքի հետ»,«Երբեք մի վիճիր հիմարի հետ, մարդիկ կարող է չտարբերեն թե ձեզանից ով է խելացի......... միանգամից հարվածեք դեմքին»:D

-Շատ շնորհակալ եմ Ձեզ Շուշան ինձ հետ հետաքրքիր ու երկար զրույցի համար/շատ բաներ էլ դուք չեք կարդա :ճ/Հուսով եմ ընթերցողի համար ձանձրալի չի լինի մեր զրույցը այլ ընդհակառակը:Իմ բլոգը էլի է սպասելու ձեզ:
-Ես էլ եմ շնորհակալ,ես լիցքաթափվեցի,ու ինձ համար էլ էր հաճելի:Իսկ ես հույս ունեմ,որ ընթերցողը մեզանից սվորելու ինչ-որ բան կունենա:Շատ փոզիթիվ էր ձեզ մոտ:Ես էլի կգամ :)
 Եղե՛ք փոզիթիվ,.,.,:)
photo's by Tsovinar

Tuesday 30 October 2012

ՌԵՀԱՆ


Որոշեցի անպատճառ կիսվեմ ձեզ հետ ու խորհուրդ տամ կարդալ մի փոքրիկ նովել:Մի փոքր փորձեմ ինքս մեկնաբանել,ձեզ գայթակղել,եթե չեք կարդացել անպատճառ կարդացե՛ք:Ամեն երկար ու կարճ հիմարության տեղ նման բաներ,եթե կարդաք շատ ավելի լավ կլինի:
Առհասրակ որպես «անտանելի» ընթերցող/ստեղծագործությունների 80 տոկոսի հետ կռվում եմ/ կարող եմ ասել,որ հենց նովելը իր ոճում գերազանց է,քանի որ փորքածավալ է և երկար- բարակ խոսելու փոխարեն միանգամից տալիս է հետաքրքիր էմոցիաներ:Դե եթե ասում ենք Հայկական     նովել,ապա հասկանում ենք Զոհրապ:Այո Զոհրապը շատ մեծ նովելիստ է եղել:/առհասրակ մեծ մարդ է եղել/
Կարելի է ասել նրա բոլոր նովելները ընթերցել եմ,բայց ձեզ հատկապես խորհուրդ եմ տալիս՝«Ռեհան»ը,մի շատ փոքրիկ,բայց և շա՜՜տ գեղեիցկ նովել:Ես 4 անգամ ընթերցել եմ:Ու ամեն անգամ ինչ-որ նոր զգացում եմ ունեցել:Էլ չասեմ,որ առաջին անագմ ընդհանրապես չէի սպասում նման ավարտի:Մի խոսքով հենց հիմա,հենց իմ բլոգի միջոցով բոլորս ընթերցում ենք մի շատ հոյակապ նովել:

Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:
Ինչե~ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:
Հեռվեն՝ նայվածքս կհետեւեր անոնց շնորհալի շրջագծին, կամակ ելեւէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,- ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,-որոնք սանտրեն փախչելով կդառնային կ'իյնային վար, զսպանակի գալարումներով:
Քիչ-քիչ, մտերմություն կհաստատեի անոնց հետ. կճանչնայի զանոնք, գրեթե կխոսեի հետերնին:
Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:
Անո՞ր համար երկար ատեն սեւեռած մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվաց, որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձեւեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երեւեցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներեւութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արեւմուտքին մեջ կհալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրա:


Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս: Տարեց մարիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերեւս, ու անոնց առջեւ, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ, որ այս Մյոհյուրտարի պարտեզը կլեցներ հիմա, զգուշավոր դիրք մը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զիքը տոչորող հայտնի անհամբերությունը կկարդայի դեմքին վրա, ամեն անգամ, որ առիթը գտներ իմ կողմս նայելու:
Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ:
Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինծի. ի~նչ փույթ. նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետեւեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափով չպիտի խախտեր իմ հավատքս:
Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կզգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ'անցնեին:
Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով: 


Կեսգիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան. գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարեւ մը ձեւացուց:
Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփուն վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կդառնար մեկը փնտրելու համար կարծես:
Համր ու դանդաղ քալվածքով մը կ'երթային ու հորը ձայնը կ'իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կպատվիրեր:
Արդեն կմեղքնայի զինքը.ի~նչ կքաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքեւ փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արեւին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե:
Կզգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձեւը այս համոզումը կուտա ինծի: Ո՞վ էինքը. ո՞ւր կբնակի. այս հարցումները այնքան ավելի կհուզեն միտքս որքան ահա քիչ-քիչ կմոտենան հարկավ իրենց տունին:
Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջեւ. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերջը մյուսները, տարիքի կարգով. էն վերջը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ:
Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը. դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կնայեր երեսը. գեղջուկ ու սիրուն բան մը ուներ. աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվոր դիրքով, լույս մը երեւցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:
Հետո լույսը մարավ ու ամեն բան խավարի մեջը ինկավ հանկարծ:


Ի՞նչ կխորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջեւ նստած. թեթեւ քամին մեղմիվ կշոյե մազերդ ու ես կնշմարիմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը:
Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւ ն կմտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեամի մը պես առջի ժամեն մտերիմ կ'երեւա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կմտածեմ:
Հետո ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կքալեմ, աչքս վեր այդ պատուհանին սեւեռած. ի՞նչ կ'ակնկալեմ քեզմե, բառ մը , անուշ խոսք մը, որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության:
Մութին մեջ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կգոցե, բայց սեւ մազերուն ժողվվածքը կտեսնեմ հստակ. մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել:
Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն:
Հիմա, զովությունը կ'ավելնա. աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կլսեմ գիշերապահին ճոկանը որ կհնչե ու կ'իմացնե թե ժամը յոթն է:
Վերը անշարժ կսպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կտժգունին քիչ-քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ'ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը պես կտարածվի իբրեւ թե անհուն դագաղի մը վրա:
Շուրջս տիրող վեհւթյան ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կզգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը, որ իզմե ու իրմե զատ բնակիչ չունի. ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված:
Աքաղաղները կխոսին, արեւելքեն լույսի հոսում մը կսկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մեջ. հովը կգգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կդողացնե. դեմեն՝ լույսը կ'ավելանա, կզեղու, կշռայլվի. արշալույսն է:
Վաստակաբեկ,ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին աջեւ ինծի պես անքուն, ինծի պես երազող:
Քիչ մըն ալ կկենամ այսպես. հանկարծ սեւ մազերու կոհակը կճշտվի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կսարսռա:
Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինծի սպասողը մինչեւ լույս. կզարմանամ. ի~նչպես չտեսա. ծաղրելի կգտնեմ ինքզինքս. կբարկանամ պզտիկ իյնալուս համար:


Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ'օրհնեմ քեզի, ո'վ ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բարեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն:
Աղջկան մը դեմք առիր պարտելու համար զիս. աղեկ ըրիր, այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրա, չեմ զղջար:
Առավոտը թող գա ուզածին չափ իր հոսած լույսին անողոք ստուգությունը թոթափելու չորս դիս:
Դուն իմ աչքիս՝ առատ գեղեցիկ մազերն ես միշտ անոր: 

Tuesday 23 October 2012

....



Երբ  կատարյալ անորոշություն ա տիրում ու քեզ դա չի հուզում,նշանակում ա,որ դու նորմալ մարդ ես,այլ ո՛չ հակառակը:Կհամոզվես կյանքիդ ընթացքում,եթե մանավանդ իգական սեռի ներկայացուցիչ ես:Նախ քեզ կսփոփես նրանով որ«բոլոր աղջիկներն էլ չգիտեն,թե ինչ են ուզում կյանքից»:Հետո որոշ ժամանակ չես հասկանա,թե ի՞նչ ես անում ու ինչու,և ինչպես ասում են/«այնքան տխուր էր,որ անագմ արտասվել չէր կարող» /այնքան  կբթանաս,որ մտածել անգամ չես կարողանա:Հետո ..դե էլ ի՞նչ հետո,մնումա հասկանալ,որ բղավելն ու նյարդայնանալը երեխայական բաներ են,երգ լսելն էլ դեղամիջոցի նման մի բան,բթացնելու,չհասկանալու համար,թե ինչ ա կատարվում կողքդ ու ո՞վ ես դու:Չէ դժվար չի,բոլորս էլ գիտենք մենք «բանական մարդ ենք»… անիծվեր Դարվինի ձեռքը ու բերանը,որ նման կոչումներ ստեղծեց մեր համար:Բանական այնքան բանական,ու այնքան ամբիցիոզ,բանական ու այնքան ինքնասիրահարված,բանական ու...
Հտեո դե մտածի՛ր էլ ի՞նչ անես,ու՞մ կարդաս,ո՞ր գրողի,ո՞ր երգիչի հետ կռվես/էդ էլ միայն նրա համար,որ իրենց տեսնել չես կարող.ստացվումա կկռվես ինքդ քո հետ/:Դե, դե հետո նայի՛ր առաջ,նայի՛ր հետ,.,.,նայի՛ր ներկայիդ,.,,դատարկություն, բացարձակ ժամավաճառություն,նյարդայանցում,քաղքենիզմ,հիմարություն, դաունացում ու էլ ի՞նչ ահավր անուն կա...Մի վայրկյան մտածիր աշխարհիդ ու մարդկությանդ մասին,.,.,օ՜՜ ոչ դու փոքր ես նման բաների մասին մտածելու համար,հա՛ փոքր ես կգժվես,.,., մտածիր սիրելու,երգելու, բարձրակարունկ կոշիկներ հագնելու մասին,.,.,օ՜՜ ոչ դու չափազանց փոքր ես ոտքերդ ջարդելու ու սենտիմենտանալու համար,..,.,
Մի խոսքով ինչու՞ ես երկարացնում,ասա ամեն ինչին ու ամեն մեկին Пошла вон!
Թեթևացար. դե  ապրիր այդ սկզբունքով,.,.էլ ո՛չ մի քաղքենի,ո՛չ մի ամբիցիոզ,ոչ մի «բանական մարդ»,.,., ու կարևորը ո՛չ մի փիլիսոփայություն,.,.քո համար ապրի՛ր
ու մի քիչ, քիչ ստեղծիր նման տեքստեր,.,., եղի՛ր փոզիթիվ,.,.,

Saturday 6 October 2012

Պատանեկություն


Ինչպես վերջերս ըդնունված է ասել մեզ մոտ/Եվրոպական ստանդարտներին համապատասխան/այսօր ես ուզում եմ խոսել մեր հայ teenager-ների մասին/դեռահասների,անգլերենում 13-19ը teen վերջավորություն ունի,բառն այդտեղից է առաջացել/:Ըդհանրապես կփորձենք տալ ըդհանուր բնութագիրը պատանիների մասին:Այդ հարցում մեզ օգնելու է մի շատ լավ մարդ ու որ ամենա կարևորն է՝ շատ ուրախ,պայծառ պատանի:
-Պոզիթիվ ողջույններ Yellowին:
-Շաաաաատ պոզիտիվ ողջույններ <<Պոզիտիվ>>-ի պոզիտիվ Աննային :)))
-Սկսենք նրանից,որ այս տարին Էլլա քեզ համար դարձել է նշանակալից.ըդունվել ես բուհ,մի փոքր պատմիր նախորդ խառը ու հաճելի տարվա մասին...
-Նախորդ տարվա մասին մի փոքր պատմելը,ճիշտ է,մի փոքր դժվար է,բայց փորձեմ :ԴԴ
Տառապանքների տարի էր,բայց ինչպես ասում են «оно того стоило»))) Շատ լավ հիշողություններ են մնացել պարապմունքներից,դպրոցից,շա~տ զվարճալի դեպքեր... արդեն սկսում եմ կարոտել...դժվար էր,բայց նաև հաճելի...
-Ո՞րն է քեզ համար պատանու իսկական «մոդելը»,ուրախ,պայծառ,թե՞...
-Իմ կարծիքով պատանու իսկական մոդել չկա,և ընդհանրապես,կյանքում հնարավորինս պետք է խուսափել ինչ-որ մոդելներ ստեղծելուց...Պատանին պետք է լինի այնպիսին ,ինչպիսին կա.չեմ կարծում,որ հնարավոր է միշտ պայծառ լինել,չնայած շատերի մոտ եմ նկատում,որ փորձում են միշտ ժպտալ,կեղծ ժպտալ ու կենսուրախ թվալ...երևի նորաձև է)) Մի քանի տարի առաջ էլ տխուր լինելն էր նորաձև...բայց լավագույն տարբերակը պարզապես քեզ հավատարիմ մնալն է...
-Մեզ կպատմե՞ս քո վաղ պատանեկության շրջանի մասին:
-Վաղ պատանեկության շրջանը.. Երևի 12 տարեկանից սկսած....Այդ տարիքում առաջին անգամ առանց ծնողներիս արտասահման մեկնեցի,այդ տարիքում տարված էի լրագրությամբ,ընդունվեցի ԵՊԹ հաղորդավարների բաժին,սկսեցի ավելի խորը ուսումնասիրել ռոք երաժշտությունը...հասանք 14 տարեկանին...սիրահարվեցի..
-Ըստ քեզ ի՞նչն է պակասում մեր պատանիներին/եթե իհարկե պակասում է/:
-Մեր պատանիներին...դե,բնականաբար բոլորին էլ ինչ-որ բան պակասում է,ընդհանրացնելը մի քիչ դժվար է,բայց շատերին պակասում է ինքնավստահությունը,մի մասի մոտ էլ այն չափազանց շատ է)))
Պակասում է նաև համարձակությունը,ոմանց էլ քաղաքավարությունը...
–Որպես ապագա հոգեբան կարող ե՞ս մեկնաբանել,արդյոք պատանիները իրենց ծնողներից ֆինանսական կախման պատճառով կարո՞ղ են հոգեբանական խնդիրներ ունենալ:
-Նման դեպքեր ,կարծում եմ,հնարավոր են,հատկապես տղաների կամ ավելի ազատամիտ պատանիների մոտ,ովքեր տարված են եվրոպական կամ ամերիկյան մտածելակերպով.ֆիլմերի մեծամասնությունում 14-15 տարեկան դեռահասները աշխատում են և ինչ-որ չափով անկախ են ծնողներից:Դա շատերին դուր է գալիս և նրանք էլ են ուզում անկախություն ձեռք բերել ու <<մեծ լինել>>...Բայց անկախության նախապայմանը փող աշխատելը չէ.ուրիշ միջոցներ էլ կան...:)))
-Իսկ դու երբևիցե ցանկացել ե՞ս ինքդ գումար վաստակել,և արդյոք եղել է նման դեպք:
-Ինձ մոտ ևս նման ցանկություն եղել է,բայց ավելի շատ ոչ թե ցանկացել եմ գումար վաստակել,այլ աշխատել:Մի երկու անգամ տպագրվեցի ամսագրերում առանց գումարի:Բայց եթե հնարավորություն լինի աշխատելու,ու առաջարկն ինձ դուր գա,ձեռքիցս բաց չեմ թողնի,ամեն դեպքում սեփական հոնորարներ ունենալն ավելի հաճելի է :))
-Եթե լինեիր պատանի սպորտային մեկնաբան,ու՞մ մասին կցանկանաիր նյութ պատրաստել և ինչու՞:

-Եթե լինեի պատանի սպորտային մեկնաբան...այ դա շատ լավ կլինեեեր....)) Իսկ իմ առաջին հերոսները կլինեինԻկեր Կասիլիասը (Իկեռռռռրիտոն :ԴԴԴ)և Ռաֆա Նադալը...Ինչու՞.Որովհետև նրանք հրաշամանուկներ ե~ն... Ինձ համար նրանք լավագույն մարզիկներն են իրենց բնագավառներում,իսկ բացի լավ մարզիկ լինելուց նաև լավ մարդիկ են...շատերն են ասում (հատկապես մեծահասակները),որ առանց շփվելու չենք կարող ասել լավն են,թե ոչ,բայց կան բաներ,որոնք ակնհայտ են,ու կան արարքներ,որոնք հաստատ չես անի պարզապես PR-ի համար,իսկ Կասիլիասի նման արարնքերը չափից շատ են...Ու մի բան էլ.ի՞նչպես կաորղ է նման աչքերով մադը բարի չլինել... )))

–Ի՞նչ ես կարծում մեր այսօրվա պատանիները բարձիթողի վիճակում են գտնվում,և կրթվածության պակաս ունե՞ն:
-Չեմ կարծում,որ բարձիթողի վիճակում է գտնվում,բայց խնդիրներ կան...Ի դեպ,իմ կարծիքով,այդ խնդիրները երիտասարդների մոտ ավելի շատ են,քան պատանիների: Դա երևում է նաև բուհում,նկատվում նույնիսկ դասախոսների կողմից.մեր կուրսի երեխաները շատ ավելի տեղեկացված են պատմությունից,ֆիզիկայից,մշակույթից,քան 2-րդ,3-րդ կուրսի ուսանողները,ավելի գրական ու կիրթ են խոսում...
-Մի լավ ստեղծագործություն և ֆիլմ կառանձնացնե՞ս մեզ համար քո պահոցներից...
-Մի շատ լավ իսպանական ֆիլմ կասեմ ,որը վերջերս եմ դիտել,և որն իմ մեջ ավելացրեց հոգեբան դառնալու ցանկությունը-"Все ,что ты хочешь",4 տարեկան հասակում մայրիկին կորցրած աղջկա ու նրա հայրիկի մասին... 
Իսկ ստեղծագործություն Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստը>>...Ճիշտ է,սերը կանոններ չունի,ու ամեն մարդ սիրելու իր արվեստն ունի,բայց այս գիրքը ստիպում է շատ բաների մասին մտածել ու շատ բաներ վերանայել ...
-Արդյոք երբևիցե հետաքրքվել ե՞ս այլազգի դեռահասներով,ի՞նչ կարելի է սովրել նրանցից:
-Այլ երկրների դեռահասներով հետաքրքրվել եմ նույնիսկ մինչև դեռահաս դառնալը,ու դա ստացվել է ինքնաբերաբար.շատ էի ամսագրեր կարդում...))) Նրանցից կարելի է սովորել ավելի համարձակ լինել ու ավելի շատ կիսվել ծնողների հետ...Իհարկե ծնողներն էլ նրանց ծնողներից սովորելու տեղ ունեն...
-Եթե ես հնարավորություն ունենայի անպատճառ կստեղծեի «Փոզիթիվ» ակումբ,որը կզբաղվեր փոզիթիվ գաղափարների տարածմամբ.ի՞նչ կուզես ստեղծել ինքդ...
-Դժվարանում եմ նշել կոնկրետ մեկը,որովհետև մտքումս անընդհատ նման «նորարարական» մտքեր են պտտվում ,բայց երկու բան կա,որ շաաաատ-շատ եմ ուզում,մեկը`սեփական հեռուստաընկերություն,մյուսը ` սպորտային ակումբ երեխաների համար:
Ի՞նչ կցանկանայիր մեծ սրտով ասել մեր՝ ահելությանը,ջահելությանը ու ամենա կարևորը պատանիներին:
Ահել-ջահելությանը մեծ սրտով կցանկանայի ասել,որ ճիշտ է,ինքնատիպությունը լավ է,բայց կեղծ ինքնատիպություն ստեղծելն էլ մի բան չէ/ասել է,թե ոճային ինչ-որ խաղերը,երաժշտական ճաշակի կեղծ ներկայացնելը,մարդկանց բնությունը արդեն ինքնատիպ է ստեղծել,մեր խնդիրը պահպանել ու պաշտպանելն է մեր իսկ  բնական ինքնատիպությունը/:
Բլոգիդ նվիրում եմ այս հրաշալի երգը իր հրաշալի տեսահոլովակով...շաաաաատ եմ սիրում... 



Շնորհակալությունս եմ հայտնում Էլլային,ինձ օգնելու,ինձ հետ մեկնաբանելու այն հարցերը որոնք կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրեն:
Իմ կողմից էլ բոոր պատանիներին ցանկանում եմ ասել՝ եղեք այնպիսին ինչպիսինը կաք,միայն փորձեք լինել փոզիթիվ...













Saturday 11 August 2012

Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզ

             
Եղվարդի թիվ  1 մանկապարտեզը գործել է 1961 թվականից:Մինչև այսօր այս մանկապարտեզը գործել է երեք տարբեր շենքերում:Նշենք,որ մանկապարտեզը պետական կառույց է:Այսօր Եղվարդի մանկապարտեզի շենքը գտնվում է վերանորոգման մեջ:

Սկզբնական շրջանում այն գործել է «մանկավարժների տուն» կոչվող շենքում:Հետո որոշ ժամանակ այն եղել է Եղվարդի առաջին դպրոցին հարակից մի շենք:Իսկ այժմյան շենքը կառուցվել է 1985 թվականին:Մանկապարտեզի տնօրենը՝ Տիկին Մարիետան աշխատում է այնտեղ 1985թվականից սկսած:Մանկապարտեզը նախատեսված է 250 երեխայի համար:Ամեն խումբում ամնենա քիչը 12 հոգի:90ականներին/հատկապես երկրաշարժից հետո/Եղվարդում գործող մյուս երկու մանկապարտեզների շենքերը հանձնվել են մարդկանց բնակվելու համար:Ի շնորհիվ տիկին Մարետայի միայն  նրանք են շարունակել գործել:Այսօր  կա մոտավորապես 10ը խումբ 250 ստաբիլ հաճախող երեխաներ:Ավելի փոքր տարիքի խմբերը կամզված են 15 հոգուց,իսկ ավելի մեծ տարիքում 15ից ավելի:Նշենք,որ մանկապարտեզում մանկամսուրային խմբեր չկան:

Մանկապարտեզի աշխատակազմը առաջնորդվում է «Կրթահամալիրի» ծրագրով:Ասել է թե  բոլոր դայակններն ու ուսուցանողները ունեն իրենց օրական ծրագիրը/թե ինչ պետք է անեն/:Ամեն երեխայի հետ տարվում է առանձին աշխատանք և բոլոր դաստիարակները տալիս են այնպիսի ջերմություն,որ երեխանները կարողնան  ընտելանալ մթնոլորտին:/կոպիտ ասած կատարում են երկրորդ մոր դերը/Ինչպես մեզ հավաստեց տնօրենը բոլոր դաստիարակները  ունեն համապատասխան կրթություն:Հիմնականում նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը / «Ակսել Բակունցի» անվան ուսումնարանը կամ «Խաչատուր Աբովյանի»  անվան մանկավարժական համալսարանն / ավարտած:
Մի քանի անգամ տիկին Մարիետան նշեց,որ կանոնակարգված է օրվա բոլոր անելիքները և պատմեց ինձ, թե ինչպես է սկսվում մանկապարտեզի օրը:Առավոտյան ժամը 8.30ից մինչև 9.30ը կատարում են ընդունելություն/երեխաները գալիս են մանկապարտեզ/ ,դաստիրակաների հետ կատարում են նախավարժանքներ դրնաից հետո երեխաները նախաճաշում են ,հետո սկսում են պարապմունքները/ուսուցումը/այժմ ամառաին գրաֆիկով ուսոցման փոխարեն երեխաները կրկնում են տարվա իրենց ստացած գիտելիքները/,կեսօրին տրվում է հիմնական կերակրատեսակը/որը հիմնականում լինում է մսային ապուր/,դրանից հետո երեխաները պառկում են քնելու,արթնանալուց հետո դաստիարակների և նրանց օգնականների հետ փորձում են լիրվ արթնանալ:Հետո մինչ ետճաշիկը երեխաների մոտ ազատ գրաֆիկ է,այսինքն նրանք իրենց հատկացված խաղալիքներով խաղում են, հետո ուտում ետճաշիկ և այդպես ավարտում մանկապարտեզի օրը:

Ըդունելության համար կոնկրետ ժամանակ չկա,հիմնականում ըդունելությունը կատարվում է երեխաների մի խմբի  դպրոց ուղղարկելուց հետո:Մանկապարտեզում ամենա փոքր տարիքային խումբը 2-3ն է:
Ես ևս հաճախել եմ Եղվարդի համար 1 մանկապարտեզ:Անկեղծ կլինեմ ամեն ինչ շատ հարազատ էր:/միայն իմ դաստիարակը արձակուրդում էր/:Ինձ ու ընկերուհուս բախտ վիճակվեց ներկա գտնվելու երեխաների արթնացման պրոցեսին:Ուղղակի հրաշքենր էին:Կարողացա խոսել մի դայակի հետ, ով աշխատում էր փոքր տարիքային խմբի երեխաների հետ:Իմ այն հարցին,թե«դժվար չէ՞աշխատել երեխաների հետ» նա պատասխանեց «դժվար է,բայց հաճելի»:
Իսկ այդ պահին գրանցված ծիծաղելի դեպքն այն էր,որ քնաթաթախ երխաներից մեկը սպառնաց բոլորիս,որ՝« գնա տուն պապի հետ գալույա մեզ կացինով սպանի»:
Մի խոսքով Եղվարդն ունի բոլոր այն  մշակութային ու կրթական պայմանները որն հատուկ է քաղաքային վայրին:Ու վերջում պետք է հավելեմ,որ ուղղակի դրական էմոցիաներով եմ դուրս եկել մանկապարտեզից,էդքան սիրուն բալիկներ,հաճելի դաստիարակներ և,որ ամնեա կարևորն է շատ սիրալիր տնօրեն:/մեզ աջակցելու համար էլ հատուկ շնորհակալություն/
 
մանկապարտեզի ժամանակավոր շենքը





























































































































































այս երեխան մեզ հյուրասիրեց իր «հարսիաից» այն էլ իր ձեռքով



































իսկ սա /ինչպես ինքն էր ասում/ մեզ «տապորող» երեխան ա



































Ա՜՜յ սա փոզիթիվ էր,այն էլ Եղվարդյան:
Եղե՛ք բարի,փոզիթվ,որ արժանանք այ այսպիսի հրաշքների ժպիտներին:)
photo's by` Tsovinar Karapetyan

Monday 6 August 2012

Բալետ


                                      Edgar Degas


 Աղջիկների ստանդարտ երազանքերի մասին մի քանի թևավոր խոսքեր կան,դրնաիցից են օրինակ՝«Հարսի շոր հագնելու երազանքը»,«Պարուհի դառնալը» և /ինձ համար կարևոր և գրոծածված երազանք է եղել/ «բալետը»:/Balletը Ֆրասներեն բառ է,որն առաջացել է Իտալերեն «balletto» բառից,սա էլ իր հերթին լատինական ծագում ունի և նշանակում է՝ պարել/:Չգիտեմ առհասարակ ինչպես է,բայց ես փոքր տարիքում երազում էի բալետի պարուհի դառնալ ու դա այդպես էլ մնաց երազանք:Բայց գիտեմ,որ մեծամասամբ պարուհու պրոֆեսիան ընտրողները երազում են հենց բալետի մասին,սակայն շատ քչերին է հաջողվում:Առհասարակ պարը հոգեվիճակային,էմոցիաներ արտահայտող երևույթ է,իսկ բալետը /գոնե ինձ համար/ այդ երևույթի ամենա բարձր նիշն է:Բալետում նրբագեղությունն ու ճաշակը բարձր մակարդակի վրա են գտնվում:Թերևս ավելի լավ պարային ոճեր կարող են լինել այնումանեյանիվ ես մի փոքր տեղեկատվություն/մեկնաբանություն /կներկայացնեմ ձեզ բալետի մաիսն:
Բալետը առաջացել է Իտալիայում՝ Վերածննդի դարաշրջանում/15-րդ դարում/:Սկզբնական շրջանում այն չի եղել առանձին պարի տեսակ,այլ կազմել է օպերայի մի մասը/մի դրվագ/:Ժամանակի ընացքում մշակվել, հղկվել և դարձել է առանձին պար:Այդ ընթացքում բալետը եղել է արքայական ընտանիքների հովանավորության ներքո/Ֆրանսիայում ևս արքայական ընտաինքը ունեցել է իր կատագերգական բալետը/:Այս ժամանակահատվածում բալետի եարաժշտությունը եղել է ազգային մոտիվներով,ժողովրդական:
Բալետի լրիվ ինքնուրույնությունը եղել է ավելի ուշ դարեր անց, 18-րդ դարի կեսերին:Բալետի պատմության մեջ կա հետևյալ միտքը՝« Բալետը ստեղծվել է Իտալիայում,մշակվել ու զարգացել Ֆրանսիայում և պարտքով տրվել  Անգլիային»:
Բալետը պարային առումով իր մեջ ներառում է դասական պարը,բովանդակային պարը,իսկ մնջախաղն ու ակրոբատիկան բնորոշ են ժամանակակից բալետին:
Ֆրանսիական բլաետում իր մեծ ներդրումն ունի՝ «Louis-Dieudonné de France»ը:Նա իր երիտասարդ տարիներին պարել է և հետագայում ստեղծել է Ֆրանսիայի արքայական բալետը:
Բալետի վերաբերյալ շատ ստեղծագործություններ,նկարագրություններ կան:Ես շատ լավ հիշում եմ,որ առաջին անագմ  լուրջ նկարագրության եմ հանդիպել Շիրվանզադեի՝ «Քաոս»ում:Որտեղ ավելի թեթև վարքի հասարակությանն էր վերագրվում արվեստի այս տեսակը/ինչպես նաև թատրոնները/:Մեծ հասրակության համար/ըստ մի շարք գրողների/ բալետը,թատրոնը և այլ մշակությաին միջոցառումնները եղել են ավելի շատ ցուցամոլության երեկոներ քան արվեստի հետ շփման,այնուամենայնիվ այսօր բալետը այնքան էլ ակտուալ երևույթ չէ:Այսօր /ըստ իմ տեղեկությունների ու հետաքրքրությունների/ բավականին բարձր դիրք է զբաղեցնում Անգլիայի արքայական բալետը/այն հիմադրվել է 1931 թվականին,հիմնադիրներից է՝ «Dame Ninette de Valois»ը,պաշտոնական կայքը/:Ինչքանով որ ես եմ տեղյակ անգլիացի երիտասարդներից շատ-շատերը երազում են արքայական բալետի «աստղ» դառնալու մասին:
Եվ վերջում անդրադառնամ բեմադրված բալետներին ու դրանց ստեղծողներին:Սկսենք նրանից, որ մենք Հայերս պետք է հպարտ լինենք,որ արվեստի այս ճուղում էլ կարող ենք «ոտք մեկենել» ու մի բան էլ անցնել «արվեստի երկրներից» ու քաղաքներից:Հայական պրոֆեսիոնալ բալետը ձևավորվել է 1920-ական թվականներից:1924 թ-ին Վահրամ Արիստակեսյանը Երևանում հիմնել է պարարվեստի ստուդիա,և այնտեղ սովորողների օգնությամբ 1926թ-ին առաջին անգամ ներկայացվել է՝ Լեո Դելիբի «Կոպելիան»: 1933 թ-ին Վլադիմիր Պրեսնյակովը Երևանի նորաբաց օպերայի և բալետի թատրոնում ստեղծել է բալետային խումբ, որն առաջին անգամ հանդես է եկել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում:Մեզ այդ հպարտությունը շնորհել է՝ Արամ Խաչատրյանը իր «Գայանե»,«Սպարտակ»,«Երջանկությունը»,«Խանդութ» (ըստ Ա. Սպենդիարյանի երաժշտության) ,«Դիմակահանդես» բալետներով,Գրիգոր Եղիազարյանը՝ «Սևան», «Անուրջների լիճը» բալետներով,Էդգար Հովհաննիսյանը՝ «Մարմար», «Անտունի»,բալետներով,Էմիլ Արիստակեսյանը՝ «Պրոմեթևս»-ով և էլի շատ ստեղծագործողներ:Հայական բալտի զարգացման մեջ իրենց մեծ ներդրումն ունեն՝ Իլյա Յաղուբյանը,,Զարեհ Մուրադյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Եվգենի Չանգան,Էլվիրա Մնացականյանը,Ռուդոլֆ Խառատյանը, Վանուշ Խանամիրյանը և այլք:/Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/:
 Կստեմ,եթե ասեմ,որ  ինձ համար ինչ-որ սիրելի բալետ պարող ունեմ,քանզի դեռ բախտ չեմ ունեցել դահլիճից դիտել բալետ և ըստ իմ ուսումնասիրությունների կան բալետներ,կան պարողներ,որ  մեծ անուն ունեն սակայն չեմ կարող ասել,թե սիրում եմ նրանց քանի որ շատ քիչ բան եմ տեսել իրենց արվեստից:Օրինակ՝Анна Павловна (Матвеевна) Павлова/ռուս բալետ պարուհի,XX դարի ամենա հայտնի և հռչակավոր պարուհիներից մեկը/,

Miguel de Cervantes Saavedraի «Don Quixote» ստեղծագործության համանուն բալետը բեմադրված Pacific Northwest Balletում/ԱՄՆ,Վաշինգտոն/
«Harlequin» և «Columbina» կոմեդիկ բալետների/Դանիական/ հերոսները Կոպենհագենի «Միմի» թատրոնում:

Արքյական Օպեռայի Տուն 2007թ,«Swan Lake»ի բեմադրությունը
Արքյական Օպեռայի Տուն 2007թ,Չայկովսկու «Swan Lake»ի բեմադրությունը
Ցավում եմ,որ չեմ նշելու Հայկական բալետ պարողների անուններ քանզի հավաստի ու որոշակի տեղեկատվություն չկարողացա ձեռք բերել այնուամենայնիվ մի քանի կցկտուր տեղեկտավություն:
 
Վիկտորյա Անանյան
Ռուբեն Մուրադյան
Սիրե՛ք արվեստը և եղե՛ք փոզիթիվ :)

Sunday 29 July 2012

հըմ Ռոք


Օրս սկսում եմ ռոքով,երևի ավարտնելա ռոքով լինում:Առհասարակ երաժշտությունը կյանքիս իմաստ չեմ համարում,բայց մի տեսակ հանգստացնող,էներգիա տվող ու վերցնող երևույթա իմ համար երաժշտությունը:Լսում եմ հիմնականում ռոք,ջազ,մեկ-մեկ բլյուզ ու էն երգերը որոնք կարող են դուր գալ առհաասրակ:Զարմանում եմ «ռոքասեր» ասածի թյուր ու սլխալ լինելու վրա:Չգիտես ինչու՞ բոլորին թվում է,որ եթե ռոք ես լսում պետքա ագրեսիվ լինես.սև շորեր հագնես,հասրակական անց ու դարձին չհետևս ու ըդհանարապես քեզ պետքա պահես «ռոքասերի» նման:Բայց ինձ միշտ հետաքրքումա էդ ո՞վա սահմանել էդ կանոնները, ու շատ պարզ հասկանում եմ,որ դրնաք/համենայն դեպս էդպեսա թվում/ ենթամշակութային «իրավիճակներ» են:Իսկ ինչ վերաբերումա ռոքին,լսում եմ քանի որ միակ ոճնա որտեղ գտնում եմ իմ «բողոքի» ու «գովասանքների» մասին խոսքեր:Ի տարբերություն այլ ժանրերի էստեղ մի տեսակ աֆեկտային վիճակներ կան,պոռթկում,խնդրի առաջ քաշում,պայքար,կռիվ և այդ ամենը կատարվումա «սեր» գաղափարի կողքին:Այսինքն ավելի կենցաղային կարող է լինել ռոքը,ավելիհասրակ,պրագմաիտու հոգեվիճակային:/տեսեք,որ «սեր» թեմայից բացի էլի թեմաներ կան/Ես լսում եմ երգեր որոնց բառերը ինձ հոգեհարազատ են,որոնց երաժշտությունը անտարբեր չի թողնում ոչ մեկին:Հիմնականում ռոքերները իրենք են իրենց երգերի հեղինակը և կատարման ժամանկ կարողանում են տալ այնքան էմոցիա,որ անգիր արած «Բարսեղյանական» ոչ մի երգիչ չի կարող հաղորդել իր հանդիսատեսին:Եվ ի վերջո,երբ խոսում ես «ռոքասերների» հետ ու հարցնում ես«ռոք սիրու՞մ ես» միշտ պատասխանը լինեում է  իբրև գրագետ,բայց անգիր արած«hard rock,Nu metal,Heavy metal,alternative, funk, rap metal,grunge»:Հիմնականում որ լսում ես էդքան էլ էական չի թե ինչա,էս անունները դառնում են քո համար կարևոր,երբ շա՜՜տ խորանում ես ու ուսումնասիրում ես/80%-ը չեն անում դա,այդ թվում ես/:Ես կարող եմ նշել,որ ինձ դուր է գալիս ինտերպրիտացիոն ռոքը:Մարդը ստեղծում էի իր պատկերացրածը ու չի փորձում իրա ստեղծածը «հղկի» օրինակ՝ Nu metalի ոճով:
Առհասարակ պարապության մի ճուղ եմ համարում ես ամեն ինչի վրա «խորանալը»,բայց պետք էր անդրադառնալ էս թեմային,քանի որ մարդկանց մոտ պատկերացումները ֆանտաստիկայի են հասել: 

Ես սիրում եմ,չէ շա՜՜տ եմ հավանում մեր ազգային երգերը/ժողովրդական/ ու մեծ հաճույքով լսում եմ,ախր իմ այրան,հոգու մեջ ոնց էլ չլինի կա էդ ամեն ինչը ու ինձ զարմացնումա կողքիններիս զարմանքը իմ այս ասածի վերաբերյալ:Ես ամենևին ինձ չեմ համարում հասրակության այլ շերտ,ասել է թե «ռոքասեր» ենթմաշակույթիստ,ավելին ես լրիվ մեր հայական իրականության մարդ եմ ու լսում եմ էնպիսի խնդիրներին առնչվող ռոք կատարումններ ինչպիսիք համաշխարհային են և նաև նեղ ազգային:Եթե չլիներ «system of a down» խումբը գուցե ես չլսեի ռոք երաժշտություն ու այսքան ասելիք չունենայի այդ ժանրի մասին,այնումաենայնիվ ասյօր ունեմ այն ինչ ունեմ ու չեմ դժգոհում:Ուզւոմ եմ,որ թեթև նայեք էդ ամենին,բոլորս էլ հայ ենք ինչ էլ լսեք ինչ էլ անենք էս հասրակության անդամններն ենք:Չեմ սիրում,երբ երաժշտությունը/ոչ ստեղծագործական իամստով/ դարձնում են ինքնարտահայտման միջոց:Շատ տգեղ եմ համարում,երբ ստիպում են իրենց լսես այնպիսի երգեր որոնք լսում են իրանց համար «իդեալ» դարձած բարեկամնները:Ու առհասրակ հոգեբանակն խնդիրներն էլ փնտրեք ձեր  մեջ ոչ թե գիտաֆանտաստիկ արտահայտություններ արեք շատ չնչին գիտելիքների հիման վրա:
Ես Հայ իրականության մի մասնիկն եմ,լսում եմ ռոք,ապրում եմ ինչպես հազարավոր Հայեր,սիրում եմ մեր  ազգային մշակույթը և ամենևին յուրահատուկ չեմ համարում ինձ որպես «ռոքասեր»:Եվ վերջում /պետքա ասեմ/ մի երևակայեք ձեզ, հեծանիվ չեք հայտնագործում ռոք լսելով: