Sunday 29 July 2012

հըմ Ռոք


Օրս սկսում եմ ռոքով,երևի ավարտնելա ռոքով լինում:Առհասարակ երաժշտությունը կյանքիս իմաստ չեմ համարում,բայց մի տեսակ հանգստացնող,էներգիա տվող ու վերցնող երևույթա իմ համար երաժշտությունը:Լսում եմ հիմնականում ռոք,ջազ,մեկ-մեկ բլյուզ ու էն երգերը որոնք կարող են դուր գալ առհաասրակ:Զարմանում եմ «ռոքասեր» ասածի թյուր ու սլխալ լինելու վրա:Չգիտես ինչու՞ բոլորին թվում է,որ եթե ռոք ես լսում պետքա ագրեսիվ լինես.սև շորեր հագնես,հասրակական անց ու դարձին չհետևս ու ըդհանարապես քեզ պետքա պահես «ռոքասերի» նման:Բայց ինձ միշտ հետաքրքումա էդ ո՞վա սահմանել էդ կանոնները, ու շատ պարզ հասկանում եմ,որ դրնաք/համենայն դեպս էդպեսա թվում/ ենթամշակութային «իրավիճակներ» են:Իսկ ինչ վերաբերումա ռոքին,լսում եմ քանի որ միակ ոճնա որտեղ գտնում եմ իմ «բողոքի» ու «գովասանքների» մասին խոսքեր:Ի տարբերություն այլ ժանրերի էստեղ մի տեսակ աֆեկտային վիճակներ կան,պոռթկում,խնդրի առաջ քաշում,պայքար,կռիվ և այդ ամենը կատարվումա «սեր» գաղափարի կողքին:Այսինքն ավելի կենցաղային կարող է լինել ռոքը,ավելիհասրակ,պրագմաիտու հոգեվիճակային:/տեսեք,որ «սեր» թեմայից բացի էլի թեմաներ կան/Ես լսում եմ երգեր որոնց բառերը ինձ հոգեհարազատ են,որոնց երաժշտությունը անտարբեր չի թողնում ոչ մեկին:Հիմնականում ռոքերները իրենք են իրենց երգերի հեղինակը և կատարման ժամանկ կարողանում են տալ այնքան էմոցիա,որ անգիր արած «Բարսեղյանական» ոչ մի երգիչ չի կարող հաղորդել իր հանդիսատեսին:Եվ ի վերջո,երբ խոսում ես «ռոքասերների» հետ ու հարցնում ես«ռոք սիրու՞մ ես» միշտ պատասխանը լինեում է  իբրև գրագետ,բայց անգիր արած«hard rock,Nu metal,Heavy metal,alternative, funk, rap metal,grunge»:Հիմնականում որ լսում ես էդքան էլ էական չի թե ինչա,էս անունները դառնում են քո համար կարևոր,երբ շա՜՜տ խորանում ես ու ուսումնասիրում ես/80%-ը չեն անում դա,այդ թվում ես/:Ես կարող եմ նշել,որ ինձ դուր է գալիս ինտերպրիտացիոն ռոքը:Մարդը ստեղծում էի իր պատկերացրածը ու չի փորձում իրա ստեղծածը «հղկի» օրինակ՝ Nu metalի ոճով:
Առհասարակ պարապության մի ճուղ եմ համարում ես ամեն ինչի վրա «խորանալը»,բայց պետք էր անդրադառնալ էս թեմային,քանի որ մարդկանց մոտ պատկերացումները ֆանտաստիկայի են հասել: 

Ես սիրում եմ,չէ շա՜՜տ եմ հավանում մեր ազգային երգերը/ժողովրդական/ ու մեծ հաճույքով լսում եմ,ախր իմ այրան,հոգու մեջ ոնց էլ չլինի կա էդ ամեն ինչը ու ինձ զարմացնումա կողքիններիս զարմանքը իմ այս ասածի վերաբերյալ:Ես ամենևին ինձ չեմ համարում հասրակության այլ շերտ,ասել է թե «ռոքասեր» ենթմաշակույթիստ,ավելին ես լրիվ մեր հայական իրականության մարդ եմ ու լսում եմ էնպիսի խնդիրներին առնչվող ռոք կատարումններ ինչպիսիք համաշխարհային են և նաև նեղ ազգային:Եթե չլիներ «system of a down» խումբը գուցե ես չլսեի ռոք երաժշտություն ու այսքան ասելիք չունենայի այդ ժանրի մասին,այնումաենայնիվ ասյօր ունեմ այն ինչ ունեմ ու չեմ դժգոհում:Ուզւոմ եմ,որ թեթև նայեք էդ ամենին,բոլորս էլ հայ ենք ինչ էլ լսեք ինչ էլ անենք էս հասրակության անդամններն ենք:Չեմ սիրում,երբ երաժշտությունը/ոչ ստեղծագործական իամստով/ դարձնում են ինքնարտահայտման միջոց:Շատ տգեղ եմ համարում,երբ ստիպում են իրենց լսես այնպիսի երգեր որոնք լսում են իրանց համար «իդեալ» դարձած բարեկամնները:Ու առհասրակ հոգեբանակն խնդիրներն էլ փնտրեք ձեր  մեջ ոչ թե գիտաֆանտաստիկ արտահայտություններ արեք շատ չնչին գիտելիքների հիման վրա:
Ես Հայ իրականության մի մասնիկն եմ,լսում եմ ռոք,ապրում եմ ինչպես հազարավոր Հայեր,սիրում եմ մեր  ազգային մշակույթը և ամենևին յուրահատուկ չեմ համարում ինձ որպես «ռոքասեր»:Եվ վերջում /պետքա ասեմ/ մի երևակայեք ձեզ, հեծանիվ չեք հայտնագործում ռոք լսելով:

Wednesday 25 July 2012

New by new

Մեկ-մեկ զգացումներ են առաջանում որոնց դեմ պայքարելն գրեթե անհնարինա դառնում:Հակսական են լինում դրանք գուցե և ոչ այնքան հակասական,բայց մի տեսակ վերացնում են ամեն ինչ:Տարիներով,օրերով,ժամերով ձեռք բերածդ կարծիքները հօդս են ցնդում:Մնումա անսպառ դատարկություն ու մի տեսակ նեգատիզմ:Միշտ էդ նեգատիզմը հանելու,շպրտելու մի տեղ ես փնտրում,բայց սովորաբար անում ես ավելի վատ քան կարող ես,միշտ ինչ-որ բան խանգարումա նորմալ շնչելուն,ապրելուն,գիտակցելուն,սատարելուն:Մեկ-մեկ բախվում ես հավերժական հարցերի,մեկ-մեկ չես մտածում ոչնչի մասին ու հետո գիտակցում ես,որ մի տեսակ դատարկա փուչ անիմաստ,անհասկանալի:Հաճախ հպարտանում ես ձեռք բերածովդ,բայց գալիսա պահը ու զգում ես,որ ոչինչ չունես,թերևս պահնա ստիպում:Ամբողջ կյանքի այն համոզումը,թե «էմոցիաները պետք է լինեն քոնը,միայն քոնն ու բացառապես քոնը» վերանում են:Որովհետև դրանք քեզ մի տեսակ աեվլի չարն են դարձնում:Ուզւոմ ես լինել սովորական,թեթև,պրագմատիկ ու որ ամենա կարևորն է էմոցիոնալ,բայց....
Եկելա բայցերին վերջ դնելու ժամանակը,որոշել եմ ու կանեմ մի կողմ ենք դնում անէմոցիոնալ ու «զսպված» նեգատիվ կերպարը ու անցնում թեթև պրգամատիկ կերպարին:Ոչինչ այնքան չի ճնշում մարդուն ինչքան սեփական թուրիմացական իրավիճակը:Էն հոսանքները,որ պտտվում են կողքովդ թող ու ստեղծիր քո անձնականը:Ես նախընտրում եմ վարվել այդ կերպ:Ի վերջո հայտարարում եմ նոր փուլ,նոր էջ իմ կյանքում:Ապրում ենք թեթև ու առանց ավելորդությունների:Ուզւոմ եմ ստեղծել իմ անձնական փոզիթիվ հոսանքը:Աշխա՜՜րհ ես ուրիշ եմ արդեն,միանքամայն այլ,նոր ու էմոցիոնալ,բայց ոչ կռվարար,.,.,.,/էքսցենտրիկ/
Ու եսպես նոր շա՜՜տ ցանկություններով  ու նպատակներով լի կյանք.բա՜՜՜րև

Saturday 21 July 2012

Լոռի


Երեկ  ես լոռիում էի:Չէի կարող լռել ու ոչինի չգրել տեսածիս մասին:Սկսենք նրանից,որ այն ինչ կա Լոռիում պետք է տեսնի ամեն Հայ:Հետո էլ առաջին պահից իսկ հասկացա,որ «միամիտ լոռեցի» արտահայտությունն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում/թրևս հիմա/:Ըդհանուր առմամբ ես ինձ շա՜՜տ վատ զգացի,երբ ռուս տուրիստները հարցական/դու՞ք էլ եք տուրիստ/ հայացքով նայում էին մեզ:Տխուր էր չգործող եկեղեցիների վիճակը/ես անգամ մողես բռնեցի այնտեղից/,բայց միևնույն ժամանակ,հրաշք էր:Կարծում եմ չեմ կարող նկարագրել նաև Թումանյանի թանգարանը դա մի առանձին ու յուարահտուկ վայ էր,որ ես եղա ու չեմ մոռանա:Առաջին հերթին պատկերացում կազմեցինք ազգային ապրելակերպի/1869-1923 ժամանակահատվածի/ մասին:Հետո տեսանք,որ իարակնում Թումայնաը եղել է չափազանց արիստոկրատ,բարձրատոհմիկ:Իսկ առհասարակ նկարագրել բազմաթիվ եղկեցիների,մշուշապատ սարերի,սիրուն բնության մասին չեմ կարող/չեմ էլ ուզում/ դրա համար կփորձեմ իմ փոքրիկ ֆոտոշարքը ներկայացնել ձեզ/իմ աչքերով ոչ պրոֆեսիոնալ նկարներ/:




































                                                                                                                                              
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի





























































































Sunday 8 July 2012

Թենիսային


                                   
Ըդհանրապես  մայիս ամսից է սկսվում թենիսի ամենահեղինակային մրցաշարերը/Roland Garros,Wimbledon,US Open /:Եթե համեմատենք թենիսը ֆուտբոլի հետ,այն ավելի քիչ մասայական է/դե համենայնդեպս Հայաստանում/ շատ քչերն են,որ հետևում են թենիսի «վարպետներին»:Ի սկզբանե նեշեմ,որ ինձ համար միշտ էլ լավագույն  թենիսիստ է եղել/թերևս 2006ից,երբ սկսեցի նայել/ Ռաֆայել Նադալը:Վերջերս / հունիսի10-ին/ նա նվաճեց «Roland Garros»-ի գավաթը յոթերորդ անգամ:Էտ մե՜՜ծ ուրախության կողքին որոշ ժամանակ անց անսպասելորեն լքեց «Wimbledon»-ը ու իր երկրպագուներին մեծ սթերս «պարգևեց»:Իսկ ահա այսօր արդեն  «Wimbledon»-ի եզրափակիչն էր,որտեղ խաղում էին՝ Շվեցարացի Ռոջեռ Ֆեդեռեռը և Շոտլանդացի Էնդի Մարեյը:Ռոջեն հաղթանակ տարավ յոթերորդ անգամ/2003—2007, 2009, 2012/,իսկ ահա  Էնդին երկորդ անգամ էր խաղում այս մրցարշարի եզրափակիչում:Խաղը ըդհանուր առմամբ չէր տարբերվում լավագույն թենիսային հանդիպումներից,բայց վերջաբանը շա՜՜տ տարբերվող էր:Եթե պարտության դեպքում Նադալը կամ Նոլը չեն ուզում անգամ իրենց տխրությունը ցույց տալ/միանշանակ տխրում են/,ապա այսօր Էնդին արտասվեց վերջին խոսքի ժամանակ:Արտասվեց իր հետ և իր ընկերուհին/կինը/:
Եթե կրկին համեմատենք ֆուտբոլը ու թենիսը ապա կարող ենք փաստել,որ ի տարբերություն ֆուտբոլի թենիսում խաղացողը մենակ է,և ինքն է պատասխանատու/միայն ինքը/ իր խաղի համար:Բնական է թենիսւոմ էլ գոյություն ունի «տրիբունա» գաղափարը ու էնտեղից խաղացողները շա՜՜տ հաճախ աջակցություն են ստանում,բայց ըդհանուր առմամբ ամեն անգամ նրանք մենակ են իրենց խաղի հետ:Հասնել որոշակի բարձունքի թեմիսում բավականին դժվար է. սակայն,երբ ունես անուն ու դիրք արդեն /ինչը շա՜՜տ է հանդիպում/  խաղը դառնում է երկրորդական:Նման դեպքերում սպորտասեր հասարակությունը շատ արագ նրանց իջեցնում է իրենց բարձունքից:Այնուամենայնիվ իմ նշած թնեիսիտներն այն մարզիկներն են ովքեր պայքարում են հաղթանակի,իրենց անձի դեմ դրված դժվարությունների առաջ:Եթե խորը մտածենք նրանցից մեծ մասը բավկանին շատ ձեռքբերումներ ունի,բայց ոչ բոլորն են թուլամորթ գտնվում և հրաժարվում իրենց «անձի պայքարից»:Հենց էդպիսի մարզիկներն են,որ կարող են կանգնել մի մեծ «կոռտի» առաջ ու նաև  միլիոնավոր մարդկանց առաջ արտասվել:Գուցե ես չափից ավելի «փիլիսոփայակն» կամ «գեղարվեստական» եմ ընկալում նման մի երևույթը այնուամենայնիվ համարում եմ մարդու,տվյալ մարզիկի ներքին անկեղծության նշան:Չէ որ հաղթանակի դեպքում ուրախանում են,ընկնում գետնին,պարում:Նույն հաջողությամբ էլ պարտվելիս էմոցիաներ են առաջանում որոնք թաքցնել հարկավոր չէ,բնական էլ չէ...Էնդին այսօր շա՜՜տ-շատ մարդկանց կոմից ընդունվեց որպես չափազանց անկեղծ թենիսիստ ու էդ կոչումը իսկապես իրաննա:Նույն հաջողությամբ փորձեմ անվանակոչել էլի մի քնաի թենիսիստների: Նոլլ/Ջոկովիչ/-ցինիզմ,Նադալ-ջղայն,Ռոջե-հարգանք,Նալբանդյան-Հա՜՜՜յ... ու էդպես,.,.,
Այս ամենը մի կողմ ուզում եմ կոչ անել բոլոր սպորտասերներին,որ աչքաթող չանեն նաև թենիսը/թե՛ երկրպագման առումով,թե՛ խաղալու/ ու այս գեղեցիկ սպորտաձևը դարձնեն մեր երկրում ավելի ակտուալ....(Ինչպես նաև խոստանում եմ հետագայում ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել թենիսի մասին):
  
Եղե՛ք թենիսասեր,եղե՛ք փոզիթիվ,.,,