Wednesday 8 May 2013

Մեկ տարի «Փոզիթիվ»

Այսօր լռանում է մեկ տարին,ինչ բոլգս կա:/ավանդույթի համաձայն ինչպես յուրաքանչյուր բլոգեր գրում է այդ մասին ես էլ կգրեմ :ճ/Անցած տարի այս օրը որոշեցի ու բացեցի էջ Google+-ում…Առաջին անգամ,երբ առնչվեցի «բլոգ» ասածի հետ,շատ հավանեցի ու միտք ծագեց նման մի էջ ստեղծել,հետո երկար մտածեցի:Իսկ երբ մի երկու գրառում արեցի իմ շատ սիրելի teddy's blog-ում հասկացա,որ արդեն հասունացել է պահը սեփական էջն ունենալու:Չեմ ասի թե ապշեցուցիչ տարի էր,ու «հեծանիվ եմ հայտնարբերել» բլոգումս,ամեն դեպքում գրել եմ այն թեմաների մասին որոնք շատ հարազատ էին,որոնց մասին այլ կերպ խոսել չէի կարող,ստեղծել եմ նոր ուղղույթւոն բլոգիս համար.մի խոսքով աշխատել եմ ու այդ աշխատանքի արյդունքը տեսել են իմ ընթերցողները:Մինչև այս գրառումս կատարելը ուզում էի առանձնանցնել այն գրառումները,որոնք հատկապես կարևոր են ու ստացված,բայց երբ սկսեցի գրել չստացվեց,գրեթե բոլոր նյութերս էլ ինձ համար կարևոր և ստացված էին:Չգիտեմ ունի արյդոք իմ բլոգը ընթերցողներ ու հավատացեք այդքան չեմ մտածում այդ թեմայի մասին,քանի որ «Փոզիթիվի» հետ կարողացել եմ ստեղծել մի նոր աշխարհ ինձ համար:Հուսամ այսքանով չի ավարտվի այս բլոգի պատմությունը…

No comments:

Post a Comment