Sunday 8 July 2012

Թենիսային


                                   
Ըդհանրապես  մայիս ամսից է սկսվում թենիսի ամենահեղինակային մրցաշարերը/Roland Garros,Wimbledon,US Open /:Եթե համեմատենք թենիսը ֆուտբոլի հետ,այն ավելի քիչ մասայական է/դե համենայնդեպս Հայաստանում/ շատ քչերն են,որ հետևում են թենիսի «վարպետներին»:Ի սկզբանե նեշեմ,որ ինձ համար միշտ էլ լավագույն  թենիսիստ է եղել/թերևս 2006ից,երբ սկսեցի նայել/ Ռաֆայել Նադալը:Վերջերս / հունիսի10-ին/ նա նվաճեց «Roland Garros»-ի գավաթը յոթերորդ անգամ:Էտ մե՜՜ծ ուրախության կողքին որոշ ժամանակ անց անսպասելորեն լքեց «Wimbledon»-ը ու իր երկրպագուներին մեծ սթերս «պարգևեց»:Իսկ ահա այսօր արդեն  «Wimbledon»-ի եզրափակիչն էր,որտեղ խաղում էին՝ Շվեցարացի Ռոջեռ Ֆեդեռեռը և Շոտլանդացի Էնդի Մարեյը:Ռոջեն հաղթանակ տարավ յոթերորդ անգամ/2003—2007, 2009, 2012/,իսկ ահա  Էնդին երկորդ անգամ էր խաղում այս մրցարշարի եզրափակիչում:Խաղը ըդհանուր առմամբ չէր տարբերվում լավագույն թենիսային հանդիպումներից,բայց վերջաբանը շա՜՜տ տարբերվող էր:Եթե պարտության դեպքում Նադալը կամ Նոլը չեն ուզում անգամ իրենց տխրությունը ցույց տալ/միանշանակ տխրում են/,ապա այսօր Էնդին արտասվեց վերջին խոսքի ժամանակ:Արտասվեց իր հետ և իր ընկերուհին/կինը/:
Եթե կրկին համեմատենք ֆուտբոլը ու թենիսը ապա կարող ենք փաստել,որ ի տարբերություն ֆուտբոլի թենիսում խաղացողը մենակ է,և ինքն է պատասխանատու/միայն ինքը/ իր խաղի համար:Բնական է թենիսւոմ էլ գոյություն ունի «տրիբունա» գաղափարը ու էնտեղից խաղացողները շա՜՜տ հաճախ աջակցություն են ստանում,բայց ըդհանուր առմամբ ամեն անգամ նրանք մենակ են իրենց խաղի հետ:Հասնել որոշակի բարձունքի թեմիսում բավականին դժվար է. սակայն,երբ ունես անուն ու դիրք արդեն /ինչը շա՜՜տ է հանդիպում/  խաղը դառնում է երկրորդական:Նման դեպքերում սպորտասեր հասարակությունը շատ արագ նրանց իջեցնում է իրենց բարձունքից:Այնուամենայնիվ իմ նշած թնեիսիտներն այն մարզիկներն են ովքեր պայքարում են հաղթանակի,իրենց անձի դեմ դրված դժվարությունների առաջ:Եթե խորը մտածենք նրանցից մեծ մասը բավկանին շատ ձեռքբերումներ ունի,բայց ոչ բոլորն են թուլամորթ գտնվում և հրաժարվում իրենց «անձի պայքարից»:Հենց էդպիսի մարզիկներն են,որ կարող են կանգնել մի մեծ «կոռտի» առաջ ու նաև  միլիոնավոր մարդկանց առաջ արտասվել:Գուցե ես չափից ավելի «փիլիսոփայակն» կամ «գեղարվեստական» եմ ընկալում նման մի երևույթը այնուամենայնիվ համարում եմ մարդու,տվյալ մարզիկի ներքին անկեղծության նշան:Չէ որ հաղթանակի դեպքում ուրախանում են,ընկնում գետնին,պարում:Նույն հաջողությամբ էլ պարտվելիս էմոցիաներ են առաջանում որոնք թաքցնել հարկավոր չէ,բնական էլ չէ...Էնդին այսօր շա՜՜տ-շատ մարդկանց կոմից ընդունվեց որպես չափազանց անկեղծ թենիսիստ ու էդ կոչումը իսկապես իրաննա:Նույն հաջողությամբ փորձեմ անվանակոչել էլի մի քնաի թենիսիստների: Նոլլ/Ջոկովիչ/-ցինիզմ,Նադալ-ջղայն,Ռոջե-հարգանք,Նալբանդյան-Հա՜՜՜յ... ու էդպես,.,.,
Այս ամենը մի կողմ ուզում եմ կոչ անել բոլոր սպորտասերներին,որ աչքաթող չանեն նաև թենիսը/թե՛ երկրպագման առումով,թե՛ խաղալու/ ու այս գեղեցիկ սպորտաձևը դարձնեն մեր երկրում ավելի ակտուալ....(Ինչպես նաև խոստանում եմ հետագայում ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել թենիսի մասին):
  
Եղե՛ք թենիսասեր,եղե՛ք փոզիթիվ,.,,


No comments:

Post a Comment