Monday 25 June 2012

Պահանջ կամ պահանջարկ


   Թերևս մեր օրերում գրական «պահանջ կամ պահանջարկ» երևույթի մասին այնքան էլ հեշտ չի խոսել:Համենայնդեպս պարզվում է,որ իմ գրական պահանջներն ու տարիքակիցներինս/և ոչ միայն/ բավականաին տարբերվում են:Ցավում  եմ միայն,որ  մի շարք մարդիկ/առանց տարիքային սահմանափակման/ շատ-շատ գրողների ճանաչում են՝ ֆիլմերի,թատրոնի և որ ավելի վատ է փողոցների ու թղթադրամների միջոցով:Այնումանեայնիվ ցանակնում եմ կիսվել ձեզ հետ իմ գրական «պահանջներով»...
 Երբ  կարդացի Հակոբ Պարոնյանի «Գրական դիմանկարի փոխարէն» ինքնակենսագրականը առաջին իսկ նախադասությունից տպավորվեցի/Ես դեդուկտիւ ծնունդ եմ/:Տեղեկանալով նրա կյանքի ոչ սովրական պատմությանը տպավորվեցի իր ոչ սովորական նկարագրությունից:Առաջին անգամ էի հանդիպում մի գրողի,որ ծաղրեր բոլորին անխտիր,անգամ ինքը իրեն:Ինչ-որ տեղ նմանեցնելով ինձ հետաքրքությունս շա՜՜տ մեծացավ և սկսեցի ուսումնասիրել նրա մյուս գրվածքները:Պետք է ասեմ,որ նրա ոչնչացնող սատիրան ինձ համար ամենա ստացվածն է:Գուցե կադրալուս ժամանակահատվածը զուգադիպեց պատանեկան փնտրտուքների ժամանակներին,այնուամենայնիվ մեծ ազդեցություն ունի ինձ վրա Պարոնյանի աշխատանքը:Անգամ ընթերցելիս շա՜՜տ հաճախ հրճվում եմ:
«Հազար ութը հարյուր յոթանասուն....չեմ հիշեր քանիին, սեպտեմբեր երեսունըմեկին-ներեցեք, երեսունին պիտի ըսեի վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի-երկար և ըդարձակ թիկնոցի մը մեջ փաթտըված միջահասակ և գիրուկ մարդ մը,որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր,Ղալաթիո նավամատույցի վրա կայնած՝ նավակե մը  յուր սնտուկները հանել կաշխատեր:
Կը  տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա:Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար  չըսի,թե նույն օրն սաստիկ հով մը կար,թե տեղատարափ անձրև կուգար,թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր,թե ոստիկանությունն մի աղջիկ ձերբակալած էր և այլն խոսքեր,որովը վիպասաններն  կսկսին միշտ իրենց վեպերը:Ես ալ կրնայի ըսել այս ամենը,բայց չըսի,որովհետև նույն օրն ոչ հով կար,ոչ անձրև,ոչ խուռն բազմություն  և ձերբակալված աղջիկ մը»…/Մեծապատիվ մուրացկաններ/....
Կարդալով նմանատիպ տողեր ես առաջին անգամ էի մտածում գրավոր խոսքի այն էլ նմանատիպ խոսքի մասին:Ամբողջ ստեղծագործության ընդացքում նաման նկարագրություններ կարող եք հանդիպել,ինչպես նաև ծաղր ու թեթև մտեքեր:Սկզբում ինձ  թվում էր,որ այս ստեղծագործողը եղել ու համարվում է ամենա թեթև ժանրի ու ամենա թեթև մտածելակերպի գրող:Հվատացեք մի փոքր ուսումնասիրելով ու ավելի հասուն հայացք նետելով հասկացա մի շա՜՜տ կարևոր փաստԱյնքան էլ հեշտ չի ճշմարտության մասին խոսել,թե՛ այսօր,թե՛ Պարոնյանի ժամանակներում,իսկ ամենա թեթև ու հարմար տարբերակը ծաղրով մոտենալն է:Շատ հաճախ  հումորի ու սատիրայի միջոցով կարող ես ասել այնպիսի մտքեր,որ առանց դրա վստահ եմ չէիր համարձակվի:Համապատասխանաբար պատիժդ էլ ավելի մեղմ է ստացվում»:Խոսել ամենա պարզ թեմայից ու այդ ամենը վրածել  ծաղրի չափազանց հեշտ է.մի գուցե քննադատելի է հեշտ տարբերակն ըտրելը այս կյանքում,բայց որ մենք «ծիծաղողներս» ավելի անկեղծ ենք ու ավելի ռեալ դա փաստ է/հետվությունները ինքներդ/: Իմիջիայլոց ի շնորհիվ Պարոնյանի ես կարողացա մարդակնց և կենդանիների մեջ համեմատականներ անցկացնել/մարդկանց  յուրաքանչյոր խմբի/.....
«Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, իսկ մնացեալ կէսը այլեւս ինձ չի պատկանել, այլ սովետական կառավարութեանը, որ ինչ կամեցել է՝ արել է ինձ:
Իր ողջ կեանքում գազանանոցի նեղ վանդակի մէջ փակուած կապիկի կեանքն ուսումնասիրելով՝ կարո՞ղ ենք կարծիք կազմել կապիկների ցեղի առանձնայատկութեան մասին եւ այն մտցնել կենդանաբանութեան դասագրքի մէջ»:
Դա շատ պարզ մտածելակերպի/գուցե և բարդ/ հետևանքն է առաջինը քո դիրքին նայելով ինքնստինքյան հասկանում ես քո կենդանի նմանակին,ասեմ բավականին հիասթափեցնող ու արթնացնող տարբերակ է փորձե՛ք: Եվ վերջապես հանգամանալիորեն բացատրելով հումորի ու սատիրայի վերաբերյալ իր կարծիքը նա խոսում է իր բացառիկ «ես»ի մասին:Ի վերջո այն զարմանալի հայացքներին «թե ինչու՞ է Պարոնյանը իմ սիրելի գրողը» ի պատասխան ստորև կներկայացնեմ մի քնաի մտքեր որոնք մի տեսակ մեր բոլորի սրտից են ու ուշադրության արժանի....
«Ինչպես շերամի որդը ամեն քնելուց հետո փոխում է շապիկը, հայ ազգն էլ ամեն քնելուց հետո արթնանում է սկզբունքները փոխած: Սակայն եթե շերամի որդը ութ օրը մեկ է քնում, ապա հայերը` տասներկու ժամը մեկ: Հետևաբար, կարելի է ասել, որ սկզբունքների առումով ամենահարուստ ազգն ենք»...
«Որչափ ալ բժիշկները վկայած ըլլան, թե ծիծաղն շատ օգտակար է մարսողության, մենք երբեք նպատակ ունեցած չենք ոչ փափուկ ստամոքսու տեր ընթերցողներուն մարսողությանը ծառայել և ոչ ալ քիչ կերակուր ուտողներուն ախորժակը բանալ»…
«Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք»…
«Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:
Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ»…
Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»
«Ինչո՞ւ համար հայերը միշտ օտար ազգաց ետևեն երթալ կուզեն... Որովհետև իրենք ճամբան չեն գիտեր, ճամբա մալ չեն գիտեր»:
«Ով շողոքորթությունԱմեն տարիք կսիրե քեզ»:
Հուսամ որոշ չափով ծանոթացրի ձեզ Պարոնյանի հետ:Եղե՛ք միշտ ժպտուն և փոզիթիվ... :)

2 comments:

  1. http://photopirate.blogspot.com/2011/10/blog-post_29.html

    ReplyDelete
  2. ճիշտն ասած ուշ եմ տեսել ձեր քոմենթը,բայց չհասկացա սա ի՞նչ է,.,.,

    ReplyDelete