Tuesday 5 June 2012

Ճորտատիրական հասարակություն


                                         
Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:/Հակոբ Պարոնյան/
Այս պարզ ճշմարտությունը կարդալուց հետո սկսեցի մտածել,թե ինչու՞ է այս խոսքերը ընդունվում որպես պարզ ճշմարտություն:Մի քիչ մտածեցի ոչ  մի նոր բան մտքովս չանցավ,հետո որոշեցի վերցնել կենսաբանության գիրքը ու թերթել:Բացեցի մակաբույծներին վերաբերող դասը ու մտքովս մի բան անցավ...
Այդ օրը երկար փնտրեցի պարազիտագիտության վերաբերյալ նյութեր/պարազիտներ՝ միջատներ, որոնք ապրում են մեկ այլ օրգանիզմի հաշվին,սնվում և բնակվում են..օրինակ՝ ոջիլ,տիզ/ վերհիշեցի իմացածս ու մի եզրահանգման եկա:Մեր հասրակության սուտի բարեպաշտների ու հասարակ մարդկանց մեծ մասը գնալով նմանվում   է պարազիտներին:Գնալով  կորչում է նրանց ինքությունը,անձը և մնում է միայն ուրիշի հաշվին, ուրիշի շողքի տակ ապրել կամ մեռնելը
Ինչու՞ այսպես սկսեցի,քանի որ ականատեսն եմ մարդկության մի ստվար զանգվածի ապրելակերպի  և տպավորված եմ:Մենք անըդհատ նշում ենք  21-րդ դար,տեխնոլոգիայի դար,բայց իրականում ոչինչ առաջ չի գնացել,դոփում ենք նույն տեղում, ու դա մեզ հաճույք է պատճառում:Այս ամեը ասում եմ բոլորի համար,չգիտեմ այլ երկրներում պրոգրես կա,թե՞ ոչ, քանի որ ծանոթ չեմ նրանց հասարակարգին,բայց  մեր հասարակության մեջ   վստահորեն կարող եմ ասել կան ճորտատիրական կարգեր:
«Եթե քեզանից բարձր պաշտոնյա է,ապա պետք է խոնարհվես նրա առաջ,պետք է վախենաս,հարգելն էլ քո հայեցողությանն  ենք թողնում, ոնց կուզես,մենակ թե մի բան էնպես չասես.... »Եթե տնօրենդ է ու դու չես վախենում նրանից ուրեմն դու «դեմոկրատ» ես,կարո՞ղ է «արիստոկրատ» ես,կամ էլ կորցնելու ոչինչ չունես:Իսկ եթե տնօրենդ չի ստեղծում վախի մթնոլորտ ու քեզ էլ իր ճորտը չի դարձնում,ուրեմը խեղկատակ է....
Վերջերս հաճախ լսւոմ եմ« սովորիր էն, ինչ ասում եմ,ավել պակաս մի փիլիսոփայիր,մեզ էլ հետը..»:Գուցե սա շատ քիչ մասն է  մեր հասրակության ու իմ պատկերացումներն են սխալ,բայց ոնց պտտվում եմ նույնն է,ու  երևի հենց այս հարցն էլ ինձ ստիպեց հետաքրքրվել տարաբնույթ այս թեմաներով:
Ինչպես Գանդին է ասում. «Վախկոտությունը երբեք չի կարող բարոյական լինել»:
 Եվ այո՛ այս հասրակության մեջ,որտեղ ուղղակի հարգանք բառը փոխարինվել է վախով չի կարող բարոյականություն ձեևավորվել:Հենց էստեղ էլ գալիս են Դեմոկրիտի խոսքերը. «Վախը շողոքորթություն է ծնում»:
Եկանք վերջնակետին ու խնդրի լուծամնը:Բանն էլ նրանումն է,որ այն «մեծն» անձը բնավ ջանքեր չի գործադրում մեզ իր ճորտը դարձնելուն,հաճախ ուշադրություն էլ չի դարձնում այլ մենք ,այո,  հենց մե՛նք ենք ստրկամետ:Ինչ-ինչ պայմաններից  ելնելով  մեր վերադասին ստիպում ենք մեզ դարձնել իր ստրուկը,կարծելով թե այդ ճանապարհով կապահովենք օրինակ՝ մեր աշխատանքը ցմահ:Բայց չենք գիտակցում, որ դաառնում ենք անիքնասեր,դաժան...Գուցե Սովետական  միության ստրկամետ ու ճորտատեր կառավարիչների դրոշմ ենք մենք դեռ կրում/չեմ ապրել փաստել չեմ կարող/ այնումաենայնիվ խղճում եմ նման մարդկանց,այսիքն խղճում եմ մի ամբողջ հասրակության ու հասրակարգին:Չգիտեմ գուցե ապագայուն մի ողջ մարդկության...
Եթե կկարդաք իմ այս տողերը խնդրում եմ մտաբերեք ձեր կարգավիճակը մեր հասարակության մեջ:Եթե ունակ եք հասկանալու ձեր խղճուկ վիճակը.ուրեմը դեռ ամեն ինչ կորած չէ,չվհատվեք:Եղե՛ք անձ ու ունեցեք ձեր սեփական մտքերը,երբե՛ք մի դարձեք ինչ-որ մեկի ճորտ...

No comments:

Post a Comment