Wednesday 23 May 2012

Ծովի՜՜՜

                                                
Անունիցդ սկսած ամեն ինչ  ճիշտ է ու բնական:Իսկապես որ ծովի պես անկանխատեսելի ես ու անհասկանալի,բայց և բնական ես:
Քեզ շա՜՜տ վաղուցվանից գիտեմ.անկեղծ կլինեմ երբեք էլ անձիդ հանդեպ համակրանք կամ հետաքրքրություն չեմ դրսևորել:Ինձ համար անհասկանալի են եղել քո տեսակետներն ու աշխարհայացքը,բայց եկավ ժամանակը ու ես բացահայտեցի քո մարդ տեսակը:
Ինչու՞ եմ կարևորում բնականությունդ,որովհտև մեր ընկերությունն էլ էր բնական և  իմ անձնական նկրտումներն  էլ են  մտնում բնականության ձգտման մեջ:
Առանձնապես ոչինչ չեղավ ո՛չ իմ,ո՛չ էլ քո կողմից ընկերուհիներ դառնալու համար:Առհասարակ չի եղել անգամ այնպիսի մի պահ,որ զգանք թե «ըհը արդեն ընկերուհիներ ենք,ամեն ինչ լավ է արդեն»....
Էս  ամեն ինչի կողքին այսօր այս մտքերը եկան ինձ հյուր,երբ մի պահ զգացի,որ ինչ-որ բան պակասում է ու հենց այդ պահին զանգեցիր դու,քո հեռավոր Մոսկվայից...
Գիտե՛մ, ես երբեք էլ լավ ընկեր չեմ կարող լինել,բայց մեր ընկերությունն առանձնանում է նրանով,որ չենք գնահատում միմյանց մտածելակերպերի համընկնումը,որովհտև  չափազա՜՜նց տարբեր ենք:Քո մեջ գնահատում եմ անգամ ազգային նկրտումներիդ կերպարը,ու թերևս դա մեր միակ նմաությունն է,բայց արի խոսովանենք,որ շատ բաներ ենք սովորում միմյանցից,ու դեռ շատ էլ կսովորենք...
Ընկերացանք առօրյաի մեջ պարզ ու հասրակ խոսակցություններից ու ինձ համար՝ այնպիսի մեկի,որ թերևս պարզություն է փնտրում ամենուր դու ակամայից տվեցիր էդ պարզությունը ամենահասրակ կերպով՝ խորհուրդներ հարցնելով...
Այդ ժամանակ դու ինձ համար բացահայտվեցիր որպես բնական ու պարզ կերպար,որ առօրյա թոհուբոհի մեջ իր դիմակը ունի....
 Իմ լավ Ծովի՜՜,իմ բնական քաղցր Ծովի՜՜ սպասում եմ վերադարձիդ,.,.,



No comments:

Post a Comment