Friday 11 May 2012

Մի կյանք


                                 
«Կյանքի հորձանուտում» նա այն քչերից է,նրանցից ովքեր ապրել են արդար քրտինքը ճակատին և հպարտությունը սրտում:
Թերևս «իմն» է,գուցե դա է դրդում ինձ հիանալ նրանով,բայց ոչ...
  Շա՜՜տ տարիներ առաջ Մուշից գաղթել են արևելյան  Հայաստան:Մորս տատիկը շա՜՜տ հպարտ կին էր,իսկական բարձրաշխարհիկ էր,.,թեպետ աղոտ եմ հիշում նրան,բայց նրա պուտավոր  գլխաշորը երբեք մոռանալ չեմ կարող,որ միշտ գլխին էրՆա մեծացրել է իր երեխաներին շա՜՜տ մեծ դժվարությամբ,բայց և երբեք ոչ ոքի առաջ չի խոնարհվել,.,Երևի հենց նրանից էլ գալիս է այդ հպարոտւթյունը ու արիստոկրատիզմը,.,
8 տարեկան էր,երբ մահացավ հայրը:Եվս երկու տղա և չորս  աղջիկ դժբախտացան մի օրում,մի ակնթարթում,բայց  չկոտրվեցին…
Նրանք ըտանիքում 7 երեխա են եղել և իրենց մայրը Մայրանուշ մաման (ինչպես անվանում էին նրան) միայնակ է  մեծացրել  նրանց:Բավականին վաղ հասակում  մահացել է   եղբայրը՝ Կառլենը,այնուհետ քույրերից երկուսը:
Երիտասարդ  հասակից գործի ըդունվել էր պետք,փոքր եղբոր հոգսերը հոգալու համար
Զոհելով անձնական ուսումը երկու եղբայր աշխատում էին փոքրի համար.ապարդյուն չէր նրանց ջանքերը…Տարիներ անց կրկին վաղ հասկաում մահացել է կրտսեր եղբոր կինը:Այդ «իրադարձությունը» բավականին բեկումնային է եղել նրանց կյանքում:
 Տարիները իրենց հետ բազում «ցավեր» ու «բերկրանքներ» է տվել նրան:
Բազում են փորձությունները,տանջանքերը:
  Նրա՛ն,մի չափազանց պարզ ու մաքուր էակին,.,,Մարութա սարերի «որդուն»
Նա իմ պապիկն է:Այն պարզ մարդը
 
Երբ գնում եմ իրենց տուն խոսում ենք ամեն թեմայից (անգամ փորձում ենք անգլերենը հիշել):Շատ չենք շփվում որովհետև նա քչախոս և աշխատասեր է,բայց թեկուզ փոքրիկ շփումներից  մե՜՜ծ բավականություն եմ ստանում:
Հաճախ նրան տեսնւոմ եմ առանձնացած՝ ռադիոյի կողքին,(ծխախոտը բերանին ինչպես ինքն է ասում «փստացնելուց») կամ թերթը ձեռքին :)) խորը մտածմունքների մեջ:Այդ  վայրկյանին մի տեսակ տխրում եմՄի ամբողջ կյանք է գալիս ու գնում,ու նա՛,նա՛ էլի հպարտ է ու մաքուր 
Երբ նրան զայրացնում ենք,բղավում է «հիմա՜ր».կարող է զարմանալի թվալ,բայց այնքան անկեղծ ու սրտանց է ասում,որ թվում է թե «հաճոյախոսում» է դիմացինին:Գիտեմ երկար է եղել նրա ճամփան,գիտեմ նաև,որ դժվար է եղել, բայց այդքան բարություն ու պարզություն  (ուղղակի շատ բաներ խոսքով,այն էլ գերլով չեմ կարող բացատրել,.,)
Ուզում եմ,որ շա՜՜տ երկար ապրես,.,.,որ միշտ այգիդ «քանդողին» ասես հիմա՜՜ր,որ տարբեր մրգեր աճեցնես մեր համար և այդպես սրտանց ապրես նրանց հետ,որ տեսնես յոթ թոռներիդ գումավող ևս չորսին,և որ միշտ ես կարողանամ քո հետ խոսել,խոսել մեր սիրելի թեմաներից   ու քննարկել . կներես եսասիրությանս համար,բայց ուզում եմ,  շա՜՜տ  տեսնել քեզ,որ գողանամ դրականությունդ ու գիտելիքներդ:
Սիրում եմ քեզ իմ պապիկ,.,.,

2 comments:

  1. Iskakanic hianali xosqer qez hamar shat tank mardu masin. Petqe xostovanem vor verj@ shat lavn er, ev vorosh chapov huzich.

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ,.,.:))

    ReplyDelete