Thursday 17 May 2012

Elegante


                                                         
Մոտավորապես Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչն էր,երբ հերթական անագմ մտնելով«realmadrid.am»  սկսեցի խոսել «Te Amo Realmadrid» նիկնեյմով ընկերուհուս հետ:
Օսսս, մի բան ասեմ??
Ասա, Ա ՛ն ջան,.,.,,.,.
Օ ՛ս, մենակ չմտածես գիժ եմ,բայց էն Օզիլին նե՜նց եմ հավանում,.,.
Չէ  ՛,Ան ինչի՞ պետքա մտածեմ,.,,բայց ախր գեշոյա է,.,.,
Ու էսպես էլ սկսեց իմ երկրպագումը:Չեմ ցանկանում այս նյութում անդրադառնալ Մեսութ Օզիլի արմատներին ու այն բոլոր խոսակցություններին,որ հնչեցին նրա վերաբերյալ:Միայն կհավելեմ,որ ֆուտբոլում ո՛չ ազգ կա,ո՛չ ռասա և ո՛չ էլ սիրուն ու գեշ:
Համատեղ մեծաքանակ քննադատություններին ու քննարկումներին  հնչում էին նաև ինձ համար շա՜՜տ հաճելի մտքեր...teddymadrid
 

Օզիլը ծագումով թուրք,բայց գերմանացի ֆուտբոլիստ է...Երևի արդեն պարզ էր  նախաբանում նշածս փաստարկները....
Առհասարակ վիրտուալիզմով տառապել պետք չի,որ սիրահարվես նրան   ու սկսես սիրել նրա խաղը,հենց երևի նրա բնավորությունը ու տրամդրվածությունն է դրդում համակրել նրան:Անշուշտ, առաջին բանը,որ «ստիպեց» ինձ համակրել նրան, խաղային դիրքն էր:Միշտ էլ հատուկ են կենտորնական գոտու,ինչպես նաև հենակետային գոտու ֆուտբոլիստները (օրինակ՝ Զիդանը.... )
Դաշտը «տեսնելու» կարողությունը ամեն մեկին տրված չէ, և դա ևս Օզիլի առանձնահատկություններից մեկն է,իրեն բնորոշ փոխանցումները,գեղեցիկ անցումները,սակավաթիվ,բայց ոչ պակաս գեղեցիկ գոլերը ու էս ամենի հետ մեկտեղ իր համեստ ու պարզ կերպարը,որ ստիպեց բոլորին հարգել իրեն և ըդունել,որ ֆուտբոլը անգիր արած շարժումները չէ, այլ գնդակը զգալը բառիս բուն և փոխաբերական իմաստներով,.,.,անմնացորդ տրվել խաղին ու ազնիվ լինել պայքարի մեջ:Այսքանը գրում եմ հանգիստ խղճով և գրում եմ որպես Օզիլի իսկական ու հավատարիմ երկրպագու. միգուցե մտածեք,որ այսօր անիմաստ է այսքան խոսել մի ֆուտբոլիստի մասին ով դեռ լուրջ նվաճումներ չունի,բայց ես ինձ երկրպագու չէի համարի, եթե միշտ չլինի նրա կողքին հաջող ու անհաջող խաղերին
Բավականին ժամանակ էր, ինչ ֆուտբոլասեր հասարակությունը միայն խոսւոմ էր Օզիլի համեստ կերպարի մասին,բայց  չէր նշվում նրա տաղանդի մաիսն և իմ ամենա մեծ սպասելիքը հենց այն «պայթյունն էր»,որ կստիպի բոլորին խոսել նաև տաղանդավոր անձնավորության մասին: Ու ահա խաղաշրջանի սկզբին հայ ֆուտբոլային մեկնաբաններից մեկը թվարկում էր արքայական ակումբի հզորությունը ու նշեց նաև նրա անունը, և այդ պահը ինձ համար դարձավ անմոռանալի 
Էլեգանտ Օզիլ: Ա՛ յո, նա էլէգանտ է հենց իր համեստության ու աշխատասիրության մեջ,խաղալով մի այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալ Մադրիդն» է բավականին դժվար է ցուցադերել ունեցածդ, ինչպես նաև տեղ գտնել թե՛ երկրպագուների «սրտերում».թե՛ հիմնական կազմում:Ներեցեք ինձ, եթե   կորցնում եմ ժամանակի զգացումս ու եթե գերագնահատում եմ այս երիտասարդին ուղղակի վտսահ եմ,որ նա մնալու է ֆուտբոլի պատմության մեջ որպես տաղանդավոր տղա,պարզ ու հասարակ ու հույս ունեմ,որ հենց այս կերպարը միշտ կուղեկցի նրան որպես «ես» ,.,.,Չափազանց  շա՜՜տ եմ սիրում քո արվեստն ու գնահատումանկեղծ ուզւոմ եմ,որ ավելի մեծ բարձունքների հասնես և դրա հետ  մեկտեղ արձյունավետություն ցուցաբերես արքայական ակումբի համար.....   

No comments:

Post a Comment