Monday 14 May 2012

Անորոշություն

                                            
Սովորական մի օր,անորոշ մի  պահի,անգամ անորոշ եղանակով…
Մի տեսակ ճնշող անորոշությունների շարք:Ուրախներ ու տխուրներ չկան,թանկ իրեր ու ուտելիքներ ևս,անգամ մարդ չկար:Դե՜հ միայնություն արի միասին փիլիսոփայենք…
Ինչքա՜՜ն  է ճնշում իմ նեգատիզմը,.,,«ի՞նչ անեմ» ու մի քանի րոպե նիրվանային վիճակում:
Ասում են էդ փնտրածս գտել եմ,բայց մի տեսակ չեն համոզում,այնքան չեն համոզում,որ  նոր համախտանիշ է առաջ եկել՝ վիրտուալիզմ.ահա թե ինչ կա:Իսկ օրինակ՝ ինչու՞ ես չեմ խախտում իմ սահամնները...
Միայնություն գոնե հիմա անկեղծ եղիր իմ հետ չէ՞ որ մենք հիմա միաայնակ ենք,այստեղ անագմ պատեր չկան, իմ բնական միայնություն:Գիտեմ հիմա քեզ էլ է թվում,որ ես հոգեպես անկայուն եմ,էքսցենտրիկ,բայց բացատրիր ինձ խնդրում եմ ինչու՞ պետք է մարդ վախենա ինքն իրենից,իր միայնությունից սարսափի ու չկարողանա խոսել միայնության հետ:
Հավատա իմ միայնություն չեմ ուզում վիրավորել քեզ,բայց երբեմն  էնքան մեծ ցանկություն է առաջանում հայհոյելու,անգամ քեզ,բայց ես վախենում եմ,վախենում եմ մի անորոշ բանից՝ անորոշությունից:
Գիտե՜՜մ,գիտե՜մ կոպիտ եմ,անտակտ,բայց դա պատճառ չի  հանդիսանում,որ ինձ խաբես կամ ստիպես խաբվել:Ինչու՞ պետք է անգամ քեզնից թաքցնեմ զզվանքս. ախր նման օրենք չկա...ու եթե ուզում ես անկեղծ լինեմ իմ միայնություն դու նման ես հիմար անորոշության ու ես չեմ վախենում քեզանից,այսուհետ ասելու եմ այն ինչ ուզում եմ:Ես ազատ եմ իմ միայնություն,ազատ եմ անգամ քեզնից:Ինձ համար մեկ է,մի՛ արտասվիր միայնություն,դու պարտավոր ես ուժեղ լինել որովհետև իմն ես:Հիշի՛ր մի բան միայն երբեք չեմ թողնելու,որ շարունակես ընկերությունդ անորոշության հետ,մենք միասին ենք միշտ և ոչ մի կասկածելի ծագում ունեցող միտք մեզ չի բաժանի,մենք ազատ ենք,մի՛ արտասվիր,մենք հասնելու ենք…
Մի՛ մեռիր իմ միայնություն.ախր դու ուժեղ ես ավելի քան անորոշությունը,իսկ դու...
Ես ատում եմ քեզ իմ միայնություն, դու թուլամորթ ես,.,.,
Եղե՛ք փոզիթիվ,.,,:)

No comments:

Post a Comment