Wednesday 9 May 2012

Ողջու՜՜յն սպասված և անսպասելի բլոգ


                            
Ողջույն իմ ընթերցող բարեկամ:Անկեղծ կլինեմ չէի ցանկանում «ստանդարտ» ոճով մեկնարկել բլոգս,սակայն որոշեցի սկսել այնպես ինչպես գրեթե բոլորը:
Որոշեցի այդպես քանի որ կարծում եմ պետք է «բացատրութոյւն» տամ    ընթերցողին,իմ «բլոգեր» դառնալու վերաբերյալ:Երևի նրանից է,որ չափազանց լուրջ եմ մոտենում ամեն որոշումիս և բլոգս էլ ինձ համար մեծ նշանակություն է ունենալու:Հիմա մեր երկրում ինչ-որ տեղ անգամ ձևական բնույթ է կրում բլոգ ունենալը,ամեն երկորդը բլոգ ունի այսօր:
Ես որոշեցի ունենալ իմ բլոգը քանի որ մի քնաի փորձեր կատարել եմ նյութ պատրաստելու:
Սրտաճմլիկ կամ տարբերվող չեմ ուզւոմ թվալ,բայց խոստանում եմ,որ կաշխատեմ որակյալ նյութեր տրամադրել ձեզ,իսկ ձեզանից էլ ակնկալում եմ շատ քննադատություներ:Չնայած բոլգս բացառապես լինելու է իմ տեսակետների ու պատկերացումների «հավաքածու»,բայց ես կաշխատեմ չձանձրացնել ձեզ,(եթե արդեն չձանձրացրի,.,.,)
Իսկ թե ինչու՞ հենց փոզիթիվ.քանի որ նեգատիվ եմ, ձգտում եմ փոզիթիվին և ձեզ էլ ուզւոմ եմ «վարակել»փոզիթիվությամբ,.,
Անխափան «եթեր» բլոգիս,.,.,,.:)

No comments:

Post a Comment