Monday 28 May 2012

Պարոն Բին կամ ինքնարտահայտում


    Թերևս շատ եմ սիրում ու սիրել մանկությանս տարիները`ի հակադրություն հայրենակիցներիս:Այդ ժամանակահատվածում բավականին հայտնի էին մեր երկրում Բենի Հիլը ու Պարոն Բինը:Վերջինիս այնքան շատ եմ համակրում,որ հարազատ է դարձել ինձ համար, և մի տեսակ իր խոսքը կա իմ աշխարհայացքների մեջ ...
Գուցե մտածում եք,որ ֆանատիզմո՞վ եմ տառապում ` բնա՜վ ոչ:
    Մանկուց խոսելու հետ մեծ սեր եմ ունեցել ու  հակառակ դրան միմիկա ասվածը գրեթե բացակայում է ինձ մոտ:Չգիտեմ երևի սա շատ փոքրիկ  համեմատություն է համենայնդեպս ես միշտ կարծել եմ,որ հակադրությունը շատ գեցեիկ երևույթ է ու էդպես էլ սկսեցի սիրել ու գնահատել պարոնին:
    Այո՛, հենց Պարոն Բինի կերպարով էլ ճանաչել նրան:Անկեղծ կլինեմ մեծ սեր ունեմ մնջախաղի հանդեպ, սակայն գիտակցում եմ, որ համեմատությունս տեղին չէր ու շտապում եմ հավելելու,որ չէի համեմատում. մնջախաղ սիրում եմ ու սիրում եմ հումորայինները /Չարլի Չապլին/... Սովորաբար շատ ավելի հավանում եմ ցինիզմը ու սարկազմը,բայց երբեք չեմ հրաժարվում գրագետ ու մշակված հումորներից,որ իրենց մեջ մի ամբողջ կյանք են ներառում... Այս ժանրն ինձ համար ամենասիրելին է: Ես այն մարդկանցից եմ,որ ֆիլմեր դիտում է հազարից մեկ/գուցե և դա շատ վատ է/ այնուամենայնիվ իմ միակ կապը կինոմատոգրաֆիայի հետ էլի մնում է հումորը և մասնավորապես Պարոն Բինը...
    Հենց այդ պարզ Բրիտանացու կերպարն էր, որ շատ սիրեցի,սիրեցի նաև Անգլիան,իր ամեն վարք ու բարքով...
Հիշում եմ,երբ փոքր էի հազվադեպ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ ու միշտ հայրիկս ինձ էր կանչում,.,.,«Բի՜նը»
 Գիտեմ բավականին դժվար է ծիծաղեցնել մարդկանց առանց խոսքի,միմիկաներով ու շարժումներով.... Ու զարմանալի չէ,որ եղել են նաև անհաջող շրջաններ  նրա դերասանական կյանքում:Չափազանց դժվար է դուրս գալ հազարավոր մարդկանց դեմ և փորձել ծիծաղեցնել,իսկ նրանք խիստ ուսոցչի նման նայեն վրադ,բայց այդ շրջանն էլ է հաղթահարվել:Ու երբ վերջերս ես տեսա նրան արդեն սպիտակած մազերով,ինձ թվաց՝ շա՜տ հարազատ մարդու երկար ժամանակ չեմ տեսել:
Որպես անտաղանդ աշակերտ ոչ մի շարժում չեմ սովորել, միայն իր հայտնի կեցվածքը, որ շա՜տ եմ սիրում...
Ու այ էսպես մի փոքր նկարագրեմ Ռոուանի կյանքը...
Օքսֆորդի համալսարանն ավարտած Ռոուանը առաջին մասնագիտությամբ ինժիներ է,եղբայրն էլ ճանաչված տնտեսագետ է Անգլիայում,ինչպես նաև քաղաքական գործիչ:Բանիմաց ու բազմակողմանի զարգացած այս մարդը նախըտրել է «հեռուստաէկարնն» ու հումորը, որի միջոցով ինքնարտահայտվում է,և ի ուրախություն ինձ այդ ինքնարտահայտումը չափազանց լավ է ստացվում:
Միշտ սպասում եմ նորություններ ու միշտ էլ համարում եմ ամենա-ամենան Ձեզ, Պարո՛ն Բին…
Այն դերերը,որ կատարել  է Ռուան Աթքինսոնը՝ The Secret Policeman's Ball,TheSecret Policeman's Ball,Fundamental Frolics,The Secret Policeman's Other Ball, Dead on Time,Never Say Never Again,The Appointments of Dennis Jennings,The Tall Guy,The Witches,The Driven Man,Hot Shots! Part Deux,Four Weddings and a Funeral
The Lion King Zazu, The Ultimate Disaster Movie
Blackadder: Back and Forth,Maybe Baby,Rat Race,Scooby-Doo,Johnny English,Love Actually, Keeping Mum,Mr. Bean's Holiday,Johnny English Reborn...


No comments:

Post a Comment